Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը
Իրան
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը հաստատել է դրույթ, որը նախատեսում է Հորմուզի նեղուցով անցնելիս տարբեր ծառայություններ ստանալու դիմաց նավերից վճար գանձել, հայտնում է Mehr-ը
Ինչպես հայտարարել է հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Հասան Քաշքավին, խոսքը վերաբերում է «Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման և զարգացման ռազմավարական միջոցառումների մասին» օրինագծի 3-րդ հոդվածին, որը հանձնաժողովը նախկինում չէր քննարկել։
Հաստատված դրույթի համաձայն, այն երկրների նավերից, որոնց թույլատրված է անցնել նեղուցով, կգանձվի վճար ծովային և բնապահպանական ծառայությունների, հատուկ պայմաններում լիցքավորման, ապահովագրության, անվտանգության ապահովման և սպասարկման այլ տեսակների համար։ Դրանք հնարավոր կլինի վճարել իրանական ռիալով կամ այլ արժույթով, որը Իսլամական Հանրապետությունը կհամարի ընդունելի։
Քաշքավին ընդգծել է, որ նավագնացության կարգավորման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել առափնյա պետությունների իրավունքներն ու ինքնիշխանությունը։ Նա նշել է, որ միջազգային իրավունքով ամրագրված նավագնացության ազատությանը զուգահեռ պետք է պահպանվեն նաև Հորմուզի նեղուցի ափերին գտնվող երկրների անվտանգությունն ու ինքնիշխանությունը։
Հանձնաժողովի ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ 1982 թվականի ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիային միանալուց հետո Օմանը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ՝ ընդգծելով, որ դրա դրույթները չպետք է խախտեն երկրի ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն