Իրանցի հաքերներն անջատել են Մեծ Բրիտանիայի էլեկտրակայանը
Իրան
Իրանցի հաքերները կիբերհարձակման միջոցով մի քանի օրով անջատել են Մեծ Բրիտանիայում գործող էլեկտրակայաններից մեկը, հայտնում է The Telegraph-ը։
Պարբերականի տվյալներով՝ կիբերհարձակման հետևանքով էլեկտրակայանը չի գործել չորս օր։ Դրանից հետո Մեծ Բրիտանիայի Կառավարական կապի կենտրոնը երկրի էներգետիկ ընկերություններին բերել է բարձր պատրաստվածության վիճակի, իսկ ոլորտի ղեկավարներին հրահանգներ են փոխանցվել հնարավոր նոր հարձակումների դեպքում գործելու վերաբերյալ։
Աղբյուրների խոսքով՝ մշակվել են նաև ծրագրեր, որոնք պետք է ապահովեն Մեծ Բրիտանիայի էներգամատակարարման կայունությունը լայնածավալ խափանումների դեպքում։ Նշվում է, որ նման լուրջ խափանումների հավանականությունը գնահատվում է որպես չափազանց ցածր։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն