Իրանը սպառնացել է արգելափակել նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Իրան
Իրանը կարգելափակի նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով, եթե ԱՄՆ-ն շարունակի Թեհրանի դեմ տնտեսական պատերազմը: Այս մասին հայտարարել է Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սոցիալական ցանցերում։
Նա նաև հավելել է, որ Իրանը ԱՄՆ տնտեսական գործողությանը այլ երկրների մասնակցությունը կհամարի պատերազմական ակտ։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ: Հունիսին երկու կողմերը ստորագրեցին ժամանակավոր համաձայնագիր, որը նախատեսված էր հակամարտության դադարեցման և Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման համար հիմքեր ստեղծելու համար, սակայն համաձայնագիրը հետագայում չեղյալ հայտարարվեց։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել