Իրանը հայտարարել է նոր խոշոր գազային հանքավայրի հայտնաբերման մասին
Իրան
Իրանի հարավային Ֆարս նահանգում նոր խոշոր գազային հանքավայր է հայտնաբերվել։ Այս մասին ասել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
«Հայտնաբերվել է ավելի քան 7,5 տրիլիոն խորանարդ ոտնաչափ (ավելի քան 212 միլիարդ խորանարդ մետր – խմբ․) գազ։ 72%-ից ավելի արդյունահանման մակարդակով կա ավելի քան 5,7 տրիլիոն խորանարդ ոտնաչափ (ավելի քան 161 միլիարդ խորանարդ մետր – խմբ․) գազ արդյունահանելու ներուժ», - ասել է նախարարը։
Պակնեջադը հավելել է, որ գազի այս ծավալը համարժեք է այն ծավալին, որը Հարավային Փարս հանքավայրի զարգացման մեկ փուլը կարող է արտադրել 15 տարվա ընթացքում։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել