Իրանի ԱԳՆ-ն հերքել է Վաշինգտոնի՝ Հորմուզի նեղուցը ականազերծելու վերաբերյալ պնդումները
Իրան
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին Հորմուզի նեղուցում ականազերծման մասին ԱՄՆ կառավարության պնդումները որակել է՝ որպես քարոզչական ստեր, հաղորդում է Իրանի պետական IRIB գործակալությունը։
Դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգները չի զբաղվում ականազերծմամբ, քանի որ ոչ մի նավ դեռևս չի կարողանում անցնել Հորմուզի նեղուցով։
Ղարիբ Աբադին ընդգծել է, որ եթե ամերիկյան ականազերծող նավերը հայտնվեն տարածաշրջանում, դրանք կդառնան «շատ լավ թիրախներ» իրանական զինվորականների համար։ Նա հավելել է, որ նեղուցն այժմ գտնվում է Թեհրանի լիակատար վերահսկողության տակ։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել