Իրանի դեսպանը խոսել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի հարցում Օմանի վրա ճնշման մասին
Իրան
ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Օմանի վրա՝ թույլ չտալով, որ երկիրը համաձայնագիր ստորագրի Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքմենստանում Իրանի դեսպան Ալի Մոջթաբա Ռուզբեհանին, մեջբերում է TASS-ը։
«Ներկայումս Իրանը բանակցություններ է սկսել Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցի անվտանգ օգտագործումն ապահովելու համար։ Սակայն, ցավոք, ԱՄՆ-ի կողմից Օմանի վրա գործադրվող հզոր ճնշման պատճառով, Օմանի հետ համաձայնագրի ստորագրումը ներկայումս հետաձգվում է», - ասել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ցանկությունը՝ վերահսկելու Հորմուզի նեղուցը, անընդունելի է և հակասում է միջազգային նորմերին։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել