Պլաստիկից մինչև «օդից սնունդ»․ ինչով կարող են ապագայում կերակրել մարդկությանը
Աշխարհ
Աշխարհում բնակչության և սննդի սպառման աճի պայմաններում գիտնականները փորձում են ստեղծել սննդի այլընտրանքային աղբյուրներ, որոնք ավելի քիչ ռեսուրսներ կպահանջեն և շրջակա միջավայրի վրա ավելի փոքր ազդեցություն կունենան։ Դիտարկվող տարբերակների թվում են լաբորատորիայում աճեցված միսը, միկրոօրգանիզմների միջոցով ստացված սպիտակուցը և նույնիսկ վերամշակված թափոններից պատրաստված սնունդը։
Հարավային Իլինոյսի համալսարանի գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որի միջոցով պլաստիկ և գյուղատնտեսական թափոնների բաղադրիչները հատուկ մշակված խմորասնկերի օգնությամբ վերածվում են սպիտակուցների, ճարպերի և այլ սննդային միացությունների։ Ստացված զանգվածից փորձնական թխվածքաբլիթներ են պատրաստվել, սակայն դրանք դեռ թույլատրված չեն մարդկանց կողմից օգտագործման համար։
Ֆիննական Solar Foods ընկերությունն իր հերթին արտադրում է Solein կոչվող սպիտակուցը՝ օգտագործելով էլեկտրաէներգիա, ջուր, ածխաթթու գազ և միկրոօրգանիզմներ։ Այն նախատեսվում է օգտագործել մսի և պանրի փոխարինիչներում, մակարոնեղենում և այլ սննդամթերքներում։ Զուգահեռաբար գիտնականները շարունակում են կատարելագործել կենդանական բջիջներից լաբորատորիայում միս աճեցնելու տեխնոլոգիաները՝ փորձելով նվազեցնել դրանց բարձր ինքնարժեքը։
Սննդաբան Իրինա Պիսարևայի խոսքով՝ նման սննդամթերքի լայն տարածման հիմնական խոչընդոտներից մեկը մարդկանց հոգեբանական վերաբերմունքն է։ Նրա գնահատմամբ՝ այլընտրանքային սննդի զանգվածային ընդունման համար ժամանակ կպահանջվի, սակայն ապագայում նման տեխնոլոգիաները կարող են դառնալ սննդի արտադրության կարևոր ուղղություններից մեկը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը