Երևանի թիվ 110 մանկապարտեզի նախկին տնօրենից կբռնագանձվի 130 մլն դրամ, անշարժ գույք ու ավտոմեքենա
Իրավունք
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձելու վերաբերյալ։
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձել 1 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, ինչպես նաև ընդհանուր շուրջ 129 մլն դրամ։
Գումարից 51 մլն 544 հազար դրամը ներկայացվում է որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, իսկ 77 մլն 551 հազար դրամը՝ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող և ապօրինի ծագում ունեցող միջոցներ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը