Նախկին փեսայի շուրջ վիճաբանություն, հայհոյանքներ ու հաշվեհարդարի փորձ․ երկու «օրենքով գող» ձերբակալվել է
ԻրավունքՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մի շարք հանգամանքներ։
Ըստ ոստիկանության՝ Գյումրիում հաշվառված 58-ամյա, այսպես կոչված, «օրենքով գողը», տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու նպատակով։
Նույն օրը՝ ժամը 02։40-ի սահմաններում, 56-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նախկին փեսայի և նրա հետ գտնվող անձանց միջև։ Կողմերը, ըստ ոստիկանության, հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել։
Դեպքից հետո նախկին փեսան մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը՝ նախկին աներից հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն, ըստ ոստիկանության, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են երկու, այսպես կոչված, «օրենքով գողի» և ներկայացրել նախաքննական մարմին։ Մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Նախաձեռնված քրեական վարույթի քննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը