Ծիծեռնակաբերդում տղամարդը փաթեթը նետել ու փախուստի է դիմել․ ոստիկանները բռնել են նրան
Իրավունք
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները սեպտեմբերի 18-ին Ծիծեռնակաբերդի զբոսայգում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող տղամարդու։
Ոստիկաններին տեսնելով՝ նա գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթն ու փորձել փախուստի դիմել։ Գվարդիայի ծառայողները կանխել են նրա փախուստը։
32-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ու տեղափոխվել Մալաթիայի բաժին։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմնին։ Տղամարդը կալանավորվել է։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը