Իրանը Հորմուզի նեղուցից դուրս նավերի համար նոր արգելված գոտի է սահմանել
Իրան
Իրանը Հորմուզի նեղուցից արևելք նավագնացության համար նոր արգելված գոտի է սահմանում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
Նրա խոսքով՝ արգելված գոտին սկսվում է Չաբահար նավահանգստից և տարածվում մինչև Օմանի ծոցի ու Արաբական ծովի առանձին հատվածներ։
Մոհեբին հայտարարել է, որ առանց Թեհրանի համաձայնության այդ գոտով անցնելու փորձ կատարող ցանկացած նավի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։
Ավելի վաղ Իրանում հայտարարել էին, որ Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել հակամարտության դադարեցման վերաբերյալ Իսլամաբադի հուշագրով նախատեսված պայմանները։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)