Իրանը սպառնացել է հարվածել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմաբազաներին
Իրան
Իրանը հայտարարել է, որ իր տարածքի նկատմամբ ԱՄՆ-ի ցանկացած հարձակման դեպքում տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաներն ու շահերը կհայտնվեն հարվածների տակ։ Այս մասին հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Իրանի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարությանը։
«Եթե ԱՄՆ-ը որևէ սխալ թույլ տա Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, տարածաշրջանում նրա բոլոր դիրքերն ու շահերը կենթարկվեն շարունակական, արդյունավետ և ցավոտ հարվածների՝ առանց սահմանափակումների»,- ասվում է հայտարարության մեջ։
Իրանական կողմը նախազգուշացրել է նաև տարածաշրջանի երկրներին՝ նշելով, որ ԱՄՆ-ի հնարավոր գործողություններին աջակցելը Թեհրանը կդիտարկի որպես մասնակցություն Իրանի դեմ ագրեսիային։
Ավելի վաղ «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Աբոլֆազլ Զոլֆաղարին հայտարարել էր, որ իրանական նավերի նկատմամբ ցանկացած հարձակման դեպքում Իրանի զինված ուժերը հարվածներ կհասցնեն տարածաշրջանում ամերիկյան բազաներին և շահերին։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը