Իրանի հետախուզությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ կապվող ահաբեկչակամ խմբերի վնասազերծման մասին
Իրան
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է երեք օպերատիվ խմբի վնասազերծման մասին, որոնք, ըստ գերատեսչության, կապված են եղել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Իրանական կողմի պնդմամբ՝ խմբերը ծրագրել են սպանություններ իրականացնել և դիվերսիաներ կազմակերպել տնտեսական ու ռազմական ենթակառուցվածքների դեմ։
Արևմտյան Ադրբեջան նահանգում անվտանգության ուժերը հայտնաբերել են անջատողական խմբավորման անդամի, որը, ըստ նախարարության, ծրագրել էր սպանել Փիրանշահրի անվտանգության կառույցներից մեկի հրամանատարին։ Գերատեսչության հաղորդմամբ՝ նա սպանվել է անվտանգության ուժերի հետ բախման ժամանակ։
Ալբորզ նահանգում ձերբակալվել է ևս մեկ անձ։ Իրանի հետախուզության նախարարությունը պնդում է, որ նա կապ է ունեցել ամերիկյան և իսրայելական կառույցների հետ և պատրաստվել է դիվերսիոն գործողությունների։ Ըստ հաղորդագրության՝ նա նաև փոխանցել է որոշ անձանց վերաբերյալ տվյալներ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ու «Բասիջի» որոշ ռազմական օբյեկտների կոորդինատները։
Քերման նահանգում էլ հայտնաբերվել և ձերբակալվել են երրորդ խմբի անդամները։ Իրանական կողմի պնդմամբ՝ նրանք կապված են եղել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ և ձերբակալվել են մինչև նախատեսվող գործողությունների իրականացումը։
Իրանի հետախուզության նախարարությունը չի հրապարակել ձերբակալվածների թիվը և նրանց ինքնության վերաբերյալ մանրամասներ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը