Իրանը պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ պայմաններ առաջադրելով ԱՄՆ-ին
Իրան
Իրանը պատրաստ է յոթ օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը նվազեցնի ռազմական ճնշումը և վերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը։ Այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք է պաշտոնապես հայտարարի խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու պատրաստակամության մասին և համաձայնեցնի հետագա բանակցությունների ժամանակացույցը։ Իրանական կողմը նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող պատվիրակությունն ունի ԱՄՆ-ի հետ դիվանագիտական բանակցությունները վերսկսելու լիազորություններ։
Թեհրանը Վաշինգտոնին իր առաջարկը միջնորդների միջոցով փոխանցել է սեպտեմբերի 16-ին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, սակայն, ըստ Reuters-ի աղբյուրի, Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը