Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալ
Իրան
Իրանական ռիալի փոխարժեքը սեպտեմբերի 29-ին հասել է պատմական նվազագույնին․ շուկայում մեկ ԱՄՆ դոլարն արժեցել է ավելի քան 2,5 միլիոն ռիալ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Սեպտեմբերի 2-ին մեկ դոլարի արժեքը շուրջ 2,2 միլիոն ռիալ էր, ինչն այն ժամանակ արդեն ռեկորդային ցուցանիշ էր։ Գործակալությունը ռիալի շարունակվող արժեզրկումը կապում է Մերձավոր Արևելքում պատերազմի և դրա հետևանքով Իրանի տնտեսության վրա աճող ճնշման հետ։
Երկրի տնտեսական դժվարությունների ֆոնին Իրանի իշխանությունները սեպտեմբերի սկզբին կրկնապատկել էին արտոնյալ սակագնից դուրս վաճառվող բենզինի գինը՝ մեկ լիտրի դիմաց 50 հազարից դարձնելով 100 հազար ռիալ։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը