Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Փարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել է ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Արագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցում Ամերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Bloomberg Սուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունը Հայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում Կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ռուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույց Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները Ինչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան 

Ամերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Bloomberg

Տնտեսություն

ԱՄՆ ներդրող Կոնստանտին Սոկոլովը նախատեսում է ընդլայնել ներդրումները Հայաստանի պղնձի արդյունաբերությունում և 2027 թվականից Թեղուտի հանքավայրի արտադրանքն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն։ Այս մասին նա հայտնել է Bloomberg-ին տված հարցազրույցում։

Սոկոլովի ղեկավարած ամերիկյան Dynamic Frontier ներդրումային ընկերությունը, որը սեպտեմբերին ձեռք է բերել Թեղուտի պղնձի հանքավայրը շահագործող ընկերության բաժնեմասը, նախատեսում է արդիականացնել արտադրությունը և ավելացնել ծավալները։ Ներդրողի խոսքով՝ գործարքի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի հանքային ռեսուրսները ամերիկյան մատակարարման շղթաներին միացնելն է։

Նրա ծրագրով՝ պղնձի խտանյութի տարեկան արտադրությունը պետք է հասնի 120-130 հազար տոննայի, ինչը համարժեք է շուրջ 26-28 հազար տոննա պղնձի։ Արտադրական նոր հզորությունները նախատեսվում է շահագործման հանձնել 2030 թվականին, իսկ ամբողջական արտադրողականությանը հասնել՝ 2031-ին։ Նշված ծավալը զգալիորեն գերազանցում է հանքավայրի նախկին նախագծային հզորությունը՝ տարեկան մինչև 50 հազար տոննա պղնձի խտանյութ։

Թեղուտի հանքավայրի սեփականատիրոջ փոփոխության մասին հայտնի էր դարձել այս տարվա հուլիսին։ Մինչ այդ հանքավայրի հիմնական բաժնետերն ու վարկատուն Ռուսաստանի պետական «ՎՏԲ» բանկն էր, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի՝ ICIJ-ի տվյալներով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը՝ OFAC-ը, ամերիկյան ընկերությանը լիցենզիա էր տրամադրել հանքավայրի բաժնետոմսերն ու պարտքային պարտավորությունները ձեռք բերելու համար։

Թեղուտում արդյունաբերական արդյունահանումը սկսվել էր 2014 թվականի դեկտեմբերին, սակայն 2018 թվականի փետրվարին աշխատանքները դադարեցվել էին, ինչի հետևանքով ավելի քան հազար մարդ կորցրել էր աշխատանքը։

Կոնստանտին Սոկոլովը նաև Հայաստանի հեռահաղորդակցության խոշոր օպերատոր «Վիվա Արմենիայի» բաժնետեր է։ Հուլիսին ԱՄՆ պետքարտուղարությունը նրան նշանակել էր ավելի քան 200 միլիոն դոլար արժողությամբ տարածաշրջանային ձեռնարկատիրական հիմնադրամի ղեկավար։ Հիմնադրամը ներդրումներ է կատարում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տրանսպորտի, էներգետիկայի և կարևոր հանքային ռեսուրսների ոլորտներում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն հետաքննում է Ուկրաինայի կապերը մեքսիկական նարկոկարտելների հետԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՓարպիում տղամարդուն հրազենային վնասվածք պատճառած 34-ամյա անձը ձերբակալվել էԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուցԿալասը գնահատել է Սև ծովի արտահանման կասեցման հետևանքով Ուկրաինային հասցված վնասըԱրագածոտնում տան գողության փորձի ժամանակ կրակոցներ են արձակվել․ վիրավորը մահացել է հիվանդանոցումԱմերիկացի ներդրողը մտադիր է Թեղուտի պղնձի խտանյութն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ BloombergNYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցումՍուրենյանց․ Փաշինյանը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ փորձում է սահմանափակել քաղաքական մրցակցությունըՀայ ըմբիշները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովBloomberg. Մերցը պարբերաբար փորձում է համոզել Թրամփին շարունակել աջակցել ԿիևինՎեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործումԿանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացրած «Գուստավի» նախկին մենեջերի նկատմամբ հետախուզում է հայտարարվելEFE. Ոստիկանությունը ցրել է Լիսաբոնում բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ճամբարըՌուսաստանը և ԵԱՏՄ երեք երկրներ քննարկում են Հայաստանի դեմ ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հետևանքները․ զեկույցՈւիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան«Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ ՖարմանյանՓաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ ԷրդողանԲեռլինում ակտիվիստները իրենց սոսնձել են ասֆալտին Ռայնմետալի գործարանի մոտակայքումՈվ գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիաՖրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե ԱրամյանՄեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու. բողոքի ակցիաFT. ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններիցՖրանսիան խոստացել է շարունակել պարետային ժամի պրակտիկան որոշ քաղաքներումՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր ՍողոմոնյանինՊեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարանԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Սի Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի հարցը#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիրՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԽոշոր վթար Լոռիում․ բեռնատարի և «Honda»-ի բախման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկներըԶելենսկին խնդրել է Ռուբիոյին վերականգնել Starlink/Starshield-ին հասանելիությունըReuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել ենAxios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում
Ամենադիտված