Սևանի ճանապարհին պայթյունի հետևանքով վնասվել է «Շշի Մելո»-ի Range Rover-ը
Արտակարգ ՊատահարՔիչ առաջ Երևան–Սևան ավտոմայրուղու վրա պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը։
Պայթյունի հետևանքով վնասվել է երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեռևս անհայտ պայմաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։
Աղբյուրի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։