Արդյոք ապահովված են Սյունիքի սահմանները․ Պապիկյանը պատասխանել է հարցին ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Հետք» ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ 90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան Բաքվում պահվող հայ գերիները կապվել են ընտանիքների հետ (տեսանյութ) ՈւՂԻՂ. ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 2024 թվականի ամփոփիչ ասուլիսը IFC-ի ամենախոշոր գործարքը Ամերիաբանկի հետ Տարադրամի փոխարժեքները այսօր ՈւՂԻՂ. Էդգար Ղազարյանի բռնության գործով դատական նիստն է ընթանում 

Ադրբեջանն առավել շահագրգռված էր պատերազմ սկսել. Brussels morning թերթի վերլուծական հոդվածը

Brussels morning թերթը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, հակամարտությունում Թուրքիայի ներգրավման և տեղի ունեցողին Եվրամիության թույլ արձագանքի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոդվածագիր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն հոդվածի սկզբում նշում է, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումը կարող է ամենավտանգավոր սպառնալիքը դառնալ աշխարհում: 

«Շատերը դեռ չեն գիտակցել խնդրի մասշտաբը ՝ նախընտրելով այն դիտարկել պարզապես որպես ռազմական գործողությունների վերսկսում, որոնք շուտով կդադարեն , սակայն մարտական գործողությունները արդեն չորրորդ շաբաթը շարունակվում են, և ականատես եղանք, որ  երեք համաձայնեցված հրադադարները չկարողացան կասեցնել բռնությունը, յուրաքանչյուրը տևեց ընդամենը մի քանի րոպե»,- նշում է հոդվածագիրը:

Ըստ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի՝ ինչպես և նախկինում, պայքարն ընթանում է կողմերի միջև տեղեկատվական պատերազմով, զոհերի և ծավալման վայրերի մասին հակասական տվյալներով, ինչը որոշ դեպքերում բավականին դժվար է դարձնում այս կամ այն կողմի վրա անհերքելի պատասխանատվության դնելը ։

«Սակայն այս պահին անհրաժեշտ է որոշակի հետևություններ անել: Նախ և առաջ, այն մասին, որ Հայաստանը որևէ պատճառ չի ունեցել նման ռազմական գործողություններ սկսելու համար, առաջին հերթին այն պատճառով, որ ստատուս քվոն շատ ավելի ընդունելի էր Երևանի համար, քան Բաքվի համար։ Երկրորդ բաղադրիչը վերջին տարիներին երկու երկրների ռազմական ծախսերի անհամաչափությունն է, երբ Ադրբեջանն իր զինված ուժերի վրա  մի քանի անգամ ավելի շատ ներդրում է արել, քան Հայաստանը»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ Հայաստանն ավելի շահագրգռված էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում ընթացող բանակցությունների պահպանմամբ:

Հոդվածագիրը նշում է, որ խիստ տագնապալի է, որ Թուրքիան բաց աջակցում է  Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումով:

«Ավելի ու ավելի շատ փաստեր կան Թուրքիայի միջոցով սիրիացի ջիհադիստ վարձկանների հնարավոր հավաքագրման եւ Ադրբեջան տեղափոխման մասին, ինչպես դա տեղի ունեցավ մինչև սեպտեմբերի 27-ը: Սա ոչ միայն ինքնին իրադարձությունների վտանգավոր զարգացում է, այլեւ կարող է վկայել պատերազմի նախապես պլանավորման մասին: Միջազգային լրագրողները հետաքննել են նման հաղորդագրությունները մի քանի շաբաթվա ընթացքում, որոնք նախորդել են նախքան պատերազմի սկսվելը, և նախագահ Մակրոնի հայտարարությունն այս հարցի վերաբերյալ ավելացնում է հաղորդագրությունների ճշմարտացիությունը:

Փորձագետները մի քանի մայրաքաղաքներից  ամենաբարձր մակարդակի հայտարարությունների հետ միասին գրեթե միակարծիք են այն հարցում, թե ով է սկսել վերջին էսկալացիան: Իմ կարծիքով՝  կան ապացույցներ, որ Ադրբեջանն առավել շահագրգռված կլիներ սկսել պատերազմը՝ փորձելով փոխել իրավիճակը ուժի կիրառման միջոցով, այլ ոչ թե խաղաղ բանակցությունների ճանապարհով»,- նշում է հոդվածագիրը:

Ըստ հոդվածագրի՝ որքան պատերազմը շարունակվում է, այն վերածվում է հումանիտար աղետի։

«Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի եւ տասնյակ քաղաքների ու գյուղերի հրետակոծությունները, որոնք ուղեկցվել են հայերի պատասխան գործողություններով, արդեն հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց տարհանման և տասնյակ խաղաղ բնակիչների մահվան: Amnesty International-ը նաեւ հաստատել է Ադրբեջանի կողմից այդ հարձակումների շրջանակներում կասետային ռումբերի կիրառումը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված պրակտիկա է:

Հաշվի առնելով բռնության մակարդակը, որ նկատվել է առաջին պատերազմի ժամանակ, որևէ կասկած չի կարող լինել հնարավոր աղետի վերաբերյալ, եթե առաջիկայում լուծումներ չգտնվեն»,-  նշում է  Ֆաբիո Կաստալդոն:

Հոդվածագրի կարծիքով՝  ԵՄ-ի արձագանքը մինչ օրս թույլ էր և զուրկ հավակնություններից  դառնալու նշանակալի աշխարհաքաղաքական դերակատար և փոխելու խաղի կանոնները ՝ ի շահ կայունության, անվտանգության և բարգավաճման, հատկապես հարևան երկրներում։

«Կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ խաղաղ բանակցություններին, նա չէր համարձակվում այդ կոնկրետ հարձակման մեղքը բարդել ինչ-որ մեկի վրա և չափազանց զգուշավոր էր ՝ Թուրքիային անվանելով էսկալացիայի հովանավոր։

Սա առաջին բանը, որ պետք է փոխվի, եթե մենք ուզում ենք արդյունավետ օգտագործել ԵՄ-ի ձայնը: Մինչդեռ, ԵՄ-ի հայտարարությունները, որքան էլ պարադոքսալ լինի տվյալ դեպքում, երբ կան հստակ նշաններ, թե ով կարող է ագրեսոր լինել, բավարար չեն, որպեսզի հարձակվողը դադարեցնի իր գործունեությունը եւ վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: ԵՄ-ին անհրաժեշտ է նաև ավելի կոնկրետ ճնշում գործադրել, որպեսզի համոզի Թուրքիային զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»,-ընդգծում է հոդվածագիրը:

Նշվում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի ավելի ակտիվ դեր խաղալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում և կառուցողական լուծումներ փնտրի։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թրամփը հրաժարվել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու իր խոստումից․ FTԱրդյոք ապահովված են Սյունիքի սահմանները․ Պապիկյանը պատասխանել է հարցինՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՊուշկինի թունելը հոսանքազրկվել է Համացանցում է հայտնվել Նիկոլ Քիդմանի և Թոմ Քրուզի էպոտաժային կադրը (լուսանկարներ)Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ժամանակավոր երևույթ է․ ԱԳՆԻրանի ԱԳՆ-ն նշել է Ռուսաստանի հետ ռազմավարական համաձայնագրի շրջանակներում համագործակցության ոլորտներըԴիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Հետք» ԵՄ-ն նախատեսում է հրաժարվել ռուսական գազիցՌուսաստանը «Հաղթանակի 80-ամյակի» շքերթին հրավիրել է 19 երկրների ներկայացուցիչներիՆավթի գները չափավոր աճում ենՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչները«ԱՄՆ ազգային շահերը ամեն ինչից վեր է»․ ԱՄՆ սենատոր90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան Բաքվում պահվող հայ գերիները կապվել են ընտանիքների հետ (տեսանյութ)ՈւՂԻՂ. ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 2024 թվականի ամփոփիչ ասուլիսը IFC-ի ամենախոշոր գործարքը Ամերիաբանկի հետ Թրամփի խորհրդականները կարծիք են հայտնել՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ամիսներ կպահանջվենՏարադրամի փոխարժեքները այսօրՈւՂԻՂ. Էդգար Ղազարյանի բռնության գործով դատական նիստն է ընթանումԴատարանը Զարուհի Փոստանջյանին տուգանելու որոշում է կայացրել. վերջինս պատրաստվում է բողոքարկել (տեսանյութ)Գերմանիան Ուկրաինային է փոխանցել հազարավոր հրետանային արկեր և ԱԹՍ-ներՉի բացառում՝ 2026-ի ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Լևոն ԶուրաբյանՄիջուկային զենքի ստեղծումը «պատմական ընտրություն» է Չինաստանի համար․ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչԱՄՆ հետ միջուկային համագործակցության ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ. Արտակ Զաքարյան Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի «Կարտոշկի սինդրոմը»․ Հովիկ Աղազարյանն իր հեղինակած գրքից մի հատված է հրապարակելՏղամարդը վերադարձել է աշխատանքից և տանը հայտնաբերել քնած գողինԻրանը հրաժարվել է դիրքորոշում հայտնել հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)Հարավային Կորեայի ոստիկանությունը 1120 սպա է տեղակայել նախագահին ձերբակալելու համարՄահացել է Լալա Մնեյանը Կենտրոնի իմ բնակարանը վաճառել եմ, տուն եմ գնել Մոնումենտում․ Հայկ ՄարությանՄենք իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները. ՀՀ նախագահը՝ ԲԴԽ նախագահին «Վտանգ չկա էստոնառուսական սահմանը փակելու համար»․ Նարվայի քաղաքապետ4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Hraparak.amՍլովակիայի փոխխոսնակը ակնկալում է Լեհաստանի ներողությունըՌուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Ֆիցոն կժամանի Մոսկվա` մասնակցելու մայիսի 9-ի շքերթինԱրդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Զելենսկու ռեժիմը փորձում է ուկրաինացիներին վերածել Արևմուտքի ծառաների․ ՄեդվեդչուկԺնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ)Հնարավոր է ևս մեկ անգամ առաջադրվեմ նախագահ. Էրդողան (տեսանյութ) Սա 30 տարվա ջանքերի արդյունք է , պտուղները պետք չէ վերագրել ներկայիս կառավարությանը. Սուրեն Սարգսյան (տեսանյութ) «Ռուսների համար թիրախը մնում է նույնը՝ մեր էներգետիկ ոլորտը»․ ԶելենսկիԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէ
Ամենադիտված