Արամ Հովհաննիսյանը և Զաքարի Բարթերը հայտնել են հայ-ամերիկյան համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդիների սրտերում զորացնել հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա (տեսանյութ) ՔՊ նիստում որոշվել է Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում «Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարսը ևս շարունակում է փակ մնալ Խոշոր ավտովթար․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել Նիկոլ, ժամանակնա «խնդրես» Լենային, որ հեռանա․ Ռոբերտ Հայրապետյան 

«Ես ամենից շատն եմ ուզում ապրել, ես հետ եմ գալու». Սուրենը այդպես էլ չկարողացավ տեսնել առաջնեկի լույս աշխարհ գալը

Հասարակություն

Զինվորական Սուրեն Աբրահամյանը, 5 տարի շարունակ իր կյանքը զինվորական ծառայությանը նվիրելով, զոհվեց՝ հանուն հայրենիքի պաշտպանության: Սուրենը միշտ երազել էր աշխատանքի անցնել Ազգային անվտանգության ծառայությունում, իր երազանքը, իհարկե, կատարվեց, ցավոք, այդ ոլորտում նա հասցրեց աշխատել, ընդամենը, 2 ամիս. «Իր աշխատասիրության շնորհիվ Սուրենը տեղափոխվեց ԱԱԾ՝ աշխատանքի: Շատ լավ ծառայող էր, լավ էր կատարում իր աշխատանքը: Ամեն անգամ այդ համազգեստը ինքը մի ուրիշ հպարտությամբ էր կրում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց Սուրեն Աբրահամյանի քույրը՝ Անգելինա Աբրահամյանը:

Ընտանիքում 3 երեխա էին՝ երկու աղջիկ և մեկ տղա, Սուրենը միջնեկն էր. «Բնավորությամբ ինքը բավականին խստապահանջ էր, չէր սիրում շտապել, ամեն ինչ թողնում էր ժամանակի ընթացքի վրա: Ես իր փոքր քույրն եմ ու իմ հանդեպ շատ խիստ էր: Մեր ընտանիքում ամենակարևոր հարցերը առանց իրեն չէին քննարկվում: Շատ բարի էր, ընկերների համար կյանքն էլ կտար, որը արեց»,- մեծ հպարտությամբ նշեց հերոսի քույրը: 

Սուրենը 7 ամիս է, ինչ ամուսնացել էր, շուտով լույս աշխարհ պետք է գա նրա առաջնեկը. «Եղբայրս մեծ անհամբերությամբ էր սպասում իր և զավակի հանդիպմանը»,- հուզված նշեց մեր զրուցակիցը:

Սուրենը շատ էր սիրում կյանքը: Նա մեծ երազանքներ ուներ, 2 տարի առաջ հողատարածք էր գնել և ուզում էր մեծ տուն կառուցել. «Ազատ ժամանակ հաճախ էր գնում այդ տարածք՝ աշխատելու: Տան շինարարությունը Սուրենը ցանկանում էր միայնակ անել, կամաց-կամաց քարը քարի վրա էր դնում, ավաղ, դա էլ մնաց կիսատ»,- ընդգծեց Անգելինան:

Պատերազմական օրերին Սուրենը հաճախ էր ասում, որ ամեն ինչ հանուն հայրենիքի, հանուն հայ ազգի են անում, ծառայում եմ հայոց բանակին: Ասում էր, որ հանուն հայրենիքի պատրաստ է կյանքը տալ, ինչն էլ արեց. «Մինչև վերջին պահը շատ հաղթական տրամադրություն էր իր մոտ: Երբ հեռախոսազրույց էինք ունենում, ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք, հետ եմ գալու ձեզ ու իմ ճուտին հասնեմ: Ասում էր, որ շատ էր ուզում բոլորիս տեսնել: Ինձ հետ խոսելիս էլ՝ ասաց՝ քո՛ւրս, քիչ մնաց, համբերի, 10 օրից կամ ես եմ գալիս, կամ դուք եք գալիս»,- վերհիշում է Անգելինան:

Սուրենը չափից դուրս նվիրված էր իր ընկերներին, երբ նոյեմբերի 1-ին նա կանտուզիա է ստանում, իրեն թույլատրում են 5 օրով վերադառնալ տուն, բայց նոյեմբերի 2-ին նորից մեկնում է առաջնագիծ՝ ընկերների կողքին. «Պապան ու ընկերները խնդրեցին, որ չգնա, դեռ 5 օր կա, ասաց չէ, ընկերներս էնտեղ են, պետք է գնամ, նրանց հետ լինեմ: Գնաց ու ամսի 3-ին զոհվեց՝ հանուն հայրենիքի»,- ցավով ասաց հերոսի քույրը:

Տանեցիները վերջին անգամ Սուրենի հետ խոսել են դեպքից կես ժամ առաջ, որի ընթացքում Սուրենը արել է ամեն ինչ, որ մայրը չանհանգստանա իր համար.

«Մամային հարցրեց՝ մա՛մ, խոզի միս ունենք, ո՞նց տապակենք, բայց ձեթ չունենք, մաման էլ լուրջ ընդունելով եղբորս ասածը՝ մտածում է, թե ինչ լավ է, ուրեմ տղաս ապահով տեղում է»,- պատմեց Անգելինան, նշելով՝ խոզի միս ասելով եղբայրը նկատի է ունեցել 400 հոգանոց թշնամու ուժերը, որոնց նրանք ոչնչացրել էին:

Մայրիկին հանգստացնելուց հետո Սուրենը հաղորդագրություն է ուղարկում նաև կնոջը, որում ասվում է.  «Ես ամենից շատն եմ ուզում ապրել, ամեն ինչ լավ է լինելու, ես հետ եմ գալու»,- պատմեց հերոսի քույրը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արամ Հովհաննիսյանը և Զաքարի Բարթերը հայտնել են հայ-ամերիկյան համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունԽաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդիների սրտերում զորացնել հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա (տեսանյութ) ՔՊ նիստում որոշվել է Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում «Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարսը ևս շարունակում է փակ մնալ Խոշոր ավտովթար․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել Նիկոլ, ժամանակնա «խնդրես» Լենային, որ հեռանա․ Ռոբերտ Հայրապետյան Ամանորին ի՞նչ նվեր են ցանկանում քաղաքացիները Փաշինյանից. հարցում (տեսանյութ) COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան. Նաիրա Զոհրաբյան ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցերԲուժաշխատողների աշխատավարձերի պարտքը մարելու համար պետությունը վարկ է վերցրել․ Արտաշատի ԲԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ) Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ձյուն և մառախուղ ՝ մարզերում Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Լարսը փակվեց նաև մարդատարների համար Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից առգրավվել է 11,8 կգ սիգ տեսակի ձուկ Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք փորձել են որսագողությամբ զբաղվել. մանրամասներԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները՝ դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտումՍիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը. Զաքարյան Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել էՔԿԾ պետի ու մյուսների մոտ ճամպրուկային վիճակ է․ MediaHub Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառը հայտնի է․ ArmLur Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը վաղ թե ուշ կվերադառնա ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքին․ ՈւշակովՄաղթում եմ նույնքան բեղմնավոր աշխատանք, որքան ՀՀ ֆիննախում․ Արմեն Գրիգորյանը՝ ՊԵԿ նորանշանակ նախագահինԵս մանդատ դնելու մտադրություն չունեմ․ Գեղամ ՆազարյանԿիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ավտոտնակում կայանված Lexus-ները հրկիզելու կասկածանքով բռնվել է Նոր Արեշի գարեջրատան տիրոջ որդինԻմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն ՍիմոնյանՆերքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ)Փաշինյանը հյուրընկալել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային (տեսանյութ)Վեհափառը հորդորել է նորաօծ քահանաներին լինել արժանավոր և բարձր պահել Հայոց Եկեղեցու բարի համբավը Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղումՀերթական պաշտոնանկությունը16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը ՆԱՏՕ-ն հրաժարվել է պարկեշտությունից. ԼավրովԵրևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Փաշինյանը նոր նշանակում է արել Երևանի մետրոպոլիտեն, Ճապոնիայի մետրոներում էլ է այսպե՞ս․ Գևորգ Թոսունյան Կրեմլում ենթադրել են, թե ինչ են քննարկելու Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները
Ամենադիտված