Ադրբեջանցիները տեսանյութ են տարածել՝ Սեւանի ավազանի մոտակայքում խրախճանք են անում. «Փաստինֆո»
Հասարակություն«Չգիտեմ ինչի՞ մասին եք դուք հարցնում, տեղյակ չեմ ի՞նչ են ադրբեջանական կողմից հրապարակել, բայց ես չեմ լսել, որ Սևանի ավազանին մոտ այս պահին ադրբեջանցի զինծառայողներ լինեն, - ասում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով քիչ առաջ ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութին, որտեղ ադրբեջանական կողմի զինուժից մի քանի տասնյակ զինծառայողներ Սևանի ավազանից մոտ 100 մետր հեռավորության վրա կանգնեցրել են Ադրբեջանի դրոշը և տեղում խրախճանք կազմակերպել։
Նախնական տվյալներով, տեսանյութն արված է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հարևանությամբ,- ես հերքում եմ, նման բան չի կարող լինել, համենայն դեպս ես նման տեղեկություն չունեմ։ Ես հարգում եմ հայկական Զինված ուժերին և վստահ եմ, որ նրանք գերազանց են կատարում իրենց վստահված գործը՝ ամուր և անվտանգ պահելով մեր սահմանը», -ասում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում։