Քրեական ոստիկանություն է տեղափոխվել Վանեցյանին սպասարկող Range-ը
ՀասարակությունԱյսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները Հրազդանի կիրճից Երևանի քրեական ոստիկանության վարչություն են տեղափոխել մի քանի անձանց։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ այդ անձինք եղել են «Range Rover» մակնիշի «046 ՍՍ 01» համարանիշի ավտոմեքենայով, իսկ այդ ավտոմեքենան սպասարկում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։
Վերջինը ավտոմեքենայում չի եղել։ Ավտոմեքենայում է եղել իրավապաշտպան Արսեն Բաբայանը, սակայն նրան քրեական ոստիկանություն չեն տեղափոխել։
Քրեական վարչություն է տեղափոխվել նաև «Range Rover»-ը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։