Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն 4-րդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ․ Բաբայան (տեսանյութ)
ՏեսանյութերԱզատ արձակված իրավապաշտպան Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնել ձերբակալությունների մասին.
«Այս ձերբակալության դեպքը նույն ձեռագրով արդեն չորրորդն է։ Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ»,- հայնել է Բաբայանը։
Նա հայտնել է, որ արդեն կեսօրից ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության դիմաց տեղակայել էր «պոստեր» և իրականացնում էր հետևելու գործընթաց։ Արսեն Բաբայանը նշել է, որ ձերբակաալելիս իրեն ասել են՝ իբրև ապօրինի զենք կրելու կասկածանքով են ձերբակալում։
Հիշեցնենք՝ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Քրեական ոստիկանությունը Հրազդանի կիրճում ձերբակալել է իրեն և իր ընկերներին։
Ավելի ուշ փաստաբանը սոցցանցի իր էջում տեղեկացրեց, որ ոստիկանությունից դուրս է եկել․ «Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,- գրել է նա: