Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԲլոգոսֆերաԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է
«2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է օտարերկրյա կապիտալի «փախուստ»։ Այսինքն՝ շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են Հայաստան։
Ավելին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը (Հայաստան եկածի և Հայաստանից դուրս եկածի տարբերությունը) նվազելէ շուրջ 476 միլիոն դոլարով։
Ի դեպ, օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի դրական և ամենամեծ աճն արձանագրվել է Ռուսաստանից՝ 52 միլիոն դոլարի չափով»։