Ես մանդատ դնելու մտադրություն չունեմ․ Գեղամ Նազարյան Կիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ավտոտնակում կայանված Lexus-ները հրկիզելու կասկածանքով բռնվել է Նոր Արեշի գարեջրատան տիրոջ որդին Ներքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ) Փաշինյանը հյուրընկալել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային (տեսանյութ) Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում Հերթական պաշտոնանկությունը Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Փաշինյանը նոր նշանակում է արել Կրեմլում ենթադրել են, թե ինչ են քննարկելու Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները 

Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Քաղաքական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանը, 2009թ. հուլիսի 6-ից մինչև 2011թ. նոյեմբերի 15-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ 2011թ. նոյեմբերի 15-ից մինչև 2018թ. հուլիսի 9-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարելու և կազմակերպելու, սահմանված կարգով Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունն ապահովելու, ինչպես նաև իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելու և Երևանի սեփականություն համարվող գույքը տնօրինելու լիազորություններ, 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ:

Վերջինիս հանձնարարությամբ՝ 2011թ. Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է վերջինիս սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:

Այնուհետև, 2012 թվականին, Ավանեսովի փողոցում գտնվող՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքից անհիմն նվազեցվել է 580,63 քմ. մակերեսով հողատարածք, որից 575 քմ. մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին, իսկ 2014թ. նույն ՀՈԱԿ-ի կողմից զբաղեցրած հողատարածքից կրկին անհիմն նվազեցվել է 863,34 քմ. մակերեսով հողատարածք, որը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով կրկին ձեռք է բերել Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը՝ դպրոցներին զրկելով փաստացի իրենց ամրակցված հողատարածքներն ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Հետագայում, 575 քմ. և  863,34 քմ. մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող մեկ հասցեում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մաղթում եմ նույնքան բեղմնավոր աշխատանք, որքան ՀՀ ֆիննախում․ Արմեն Գրիգորյանը՝ ՊԵԿ նորանշանակ նախագահինԵս մանդատ դնելու մտադրություն չունեմ․ Գեղամ ՆազարյանԿիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ավտոտնակում կայանված Lexus-ները հրկիզելու կասկածանքով բռնվել է Նոր Արեշի գարեջրատան տիրոջ որդինԻմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն ՍիմոնյանՆերքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ)Փաշինյանը հյուրընկալել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային (տեսանյութ)Վեհափառը հորդորել է նորաօծ քահանաներին լինել արժանավոր և բարձր պահել Հայոց Եկեղեցու բարի համբավը Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղումՀերթական պաշտոնանկությունը16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը ՆԱՏՕ-ն հրաժարվել է պարկեշտությունից. ԼավրովԵրևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Փաշինյանը նոր նշանակում է արել Երևանի մետրոպոլիտեն, Ճապոնիայի մետրոներում էլ է այսպե՞ս․ Գևորգ Թոսունյան Կրեմլում ենթադրել են, թե ինչ են քննարկելու Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը հոգեբանորեն, ընկերական խոսքերով ինձ ճնշեց, վիրավորված չեմ նրանից. Հովիկ Աղազարյան Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից Հունաստանը պատրաստվում է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. EnikosՍպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Սուրեն Պապիկյան «Դու գրել ես, դու էլ կատարիր». ո՞վ է Փաշինյանի «սրտի» ՊԵԿ նախագահը և ինչո՞ւ հենց նա․ Mediahub Վարչապետի համար չկա ո՛չ Աղազարյան Հովիկ, ո՛չ Ալեն Սիմոնյան. Աղազարյան Եվրոպան վախենում է զենքից. BloombergՌԴ-ում ՀՀ քաղաքացին «բաճկոն» է ձևացել, որպեսզի թաքնվի դատական կատարածուից (տեսանյութ) The New York Times-ը նշել է Թրամփի օրոք ԱՄՆ վարչակազմի հիմնական մարտահրավերները Մայրանալ պատրաստվող Մաշա Ենոքյանի և ամուսնու նոր ֆոտոշարքը (լուսանկարներ)Եգիպտոսում խորտակված զբոսանավի 17 ուղևոր համարվում է անհետ կորածՈվ է ՊԵԿ նորանշանակ նախագահը Դուդան ՀՀ նախագահին հրավիրել է ԼեհաստանՄեծամորում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Ներդրվում է դատական կարգով հարկադիր նմուշառման համակարգ. պարզաբանում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը (տեսանյութ) Հայտնի է Վրաստանում նախագահական ընտրությունների օրըՈրևէ պատգամավորի նկատմամբ ճնշում չկա. Վլադիմիր ՎարդանյանԵրեկ հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից. Աղազարյան Ցանկություն կա ԵՄ–ի հետ քննարկելու անվտանգության հարցեր. Խաչատուրյան Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի բարելավել երևանցիների կյանքը. Ավինյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ավելի լավ էր սպառնար, քան էն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներովԱդրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը ՈւՂԻՂ․ Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասինԼեհաստանի նախագահն իր օգնությունն է առաջարկել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում (տեսանյութ) Մալաթիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասինԱյսուհետ իմ անձնակայն կյանքին չխառնվեք․ Զեյնալյանը՝ լրագրողներին
Ամենադիտված