«Դուք առավոտյան այլևս կոնյակ չե՞ք օգտագործում»․ մարզական մեկնաբանը ուղիղ եթերում հունից հանել է Օլգա Բուզովային (տեսանյութ)
ՏեսանյութերՌուս դերասանուհի, երգչուհի Օլգա Բուզովան հյուրընկալվել է Match-TV-ին՝ խոսելու ռուսական ֆուտբոլի մասին։ Մարզական մեկնաբան Դմիտրի Գուբեռնևի՝ հավաքականի մասին հարցերին չպատասխանելուց հետո՝ մեկնաբանը հարց է ուղղել երգչուհուն․ «Դուք առավոտյան այլևս կոնյակ չե՞ք օգտագործում»։ Հարցը հունից հանել է երգչուհուն։ Նա արտասվել է և հայտարարել, որ իրեն հակացուցված է կոնյակը, քանի որ իրքն այժմ ապաքինվում է ծանր վիրահատությունից հետո։ «Դուք արդեն 5 տարի շարունակ ինձ վիրավորում եք ձեր մեկնաբանություններում, դուք տղամարդ չեք»,- ասել է Բուզովան։ Գուբեռնևն, ի պատասխան, ասել է, որ ինքն ընդամենը մեջբերում է անում Աստրիդ Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» գրքից, որը մինչ օրս իր «սեղանի գիրքն» է։