Բուզովայի նախկին ամուսինը մեկնաբանել է Գուբեռնևի հետ նրա վիճաբանությունը (լուսանկար, տեսանյութ)
ԼուսանկարներՌուս ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովը՝ Օլգա Բուզովայի նախկին ամուսինը, խոսել է նրա՝ վերջերս սիրված մեկնաբան Դմիտրի Գուբերնևի հետ ունեցած վիճաբանության մասին: Sport-Express-ին տված հարցազրույցում նա ասել է, որ երգչուհին չպետք է վրդովվեր լրագրողի դիտողություններից: «Այնտեղ վիրավորվելու բան չկար: Հավանաբար, Օլգան չէր հասկանում, թե ինչ է իրեն ասում Գուբեռնևը: Կարծում եմ, որ շատ բաների կարելի է հեգնանքով վերաբերվել», - ասել է մարզիկը: Տարասովն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ այս վիճաբանության մեջ ինքը չեզոք դիրքորոշում ունի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Match-TV-ի ուղիղ եթերում վիճաբանություն էր տեղի ունեցել ռուս դերասանուհի, երգչուհի Օլգա Բուզովայի և մարզական մեկնաբան Դմիտրի Գուբեռնևի միջև։ Վերջինս հարցրել էր Բոզովային՝ արդյո՞ք նա առավոտյան այլևս կոնյակ չի օգտագործում, ինչը հիստերիայի էր հասցրել էրգչուհուն։ «Դուք տղամարդ չեք»,֊հայտարարել էր Բուզովան։