Ողբերգական դեպք՝ Գառնիում (լուսանկար) Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը Ռուսաստանն ու Ադրբեջանը խաղում են նույն դաշտում. Արմեն Վարդանյան (տեսանյութ) Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են իրավական օգնության հարցում ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցությունը Նախկին իշխանությունները ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ նպատակ՝ վերադառնալու. Սրբազան (տեսանյութ) AZAL-ին պատկանող ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական ՀՕՊ համակարգերն են Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով, տուգանքի չափը վերջնական չէ, վարույթը չի ավարտվել, թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Հայաստանից հեռանալը կլինի, թերևս, ամենադժվարը. Ջոն Ալելոն ավարտում է իր պաշտոնավարումը ՀՀ-ում Վթար․ գազ չի լինի ՈւՂԻՂ. Մարմնամարզության հավաքականի 2024 թվականի արդյունքների ամփոփում Վեց ամսով կարգելվի ձկնկիթի արտահանումը 

Իմ երգերում արտացոլված են ապրումներս․ երգիչ Սարգիս Եղիազարյանը՝ Youtube-ի արծաթե կոճակին արժանանալու, նոր տեսահոլովակների և առաջիկա պլանների մասին

Հարցազրույցներ

ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցել է երիտասարդ ու սիրված երգիչ Սարգիս Եղիազարյանի հետ, որը հանդիսատեսին ավելի հայտնի դարձավ իր սիրային երգերի շնորհիվ: Երգչի հետ զրուցել ենք նրա կրթության, Youtube-ի արծաթե կոճակին արժանանալու, առաջիկա պլանների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Սարգիս, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ հայրենիքում կոնսերվատորիա չեք ընդունվում, որովհետև Ձեր միտքն ու ցանկությունը Գերմանիայի կոնսերվատորիան է։ Արդյո՞ք ինչ-որ քայլ ձեռնարկել եք այն իրագործելու համար:

- Սովորել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում՝ դասական վոկալ բաժնում։ Իմ դասախոսների երերազանքն էր կրթությանս շարունակությունը տեսնել Գերմանիայում, երևի թե հենց այդտեղից էլ առաջացել է այնտեղ սովորելու ձգտումս։ Սակայն այսօր կատարվել է մեկ այլ երազանք, որի մասին այն ժամանակ չեմ բարձրաձայնել՝ լինել հայկական էստրադայի մասնիկ, երգիչ, երգել հայկական-ժողովրդական երգեր: Այսօր քիչ թե շատ հասել եմ դրան, և Գերմանիայում դասական վոկալ սովորելու  երազանքս փոքր-ինչ անտեսվել է: Բայց ինչպես երկրից դուրս սովորելը, դասական վոկալին վերադառնալը, այնպես էլ մի շարք այլ երազանքներ, վստահ եմ՝ մի օր իրականանալու են: 

Ձեր երգացանկում գերակշռում են ռոմանտիկ երգերը, քանի որ դրանց երաժշտության հեղինակը Դուք եք, հնարավո՞ր է դրանք նվիրված են կոնկրետ մեկ անձի և դրանցում արտացոլված են Ձեր ապրումները։

- Ճիշտ եք, ռոմանտիկ երգերն իմ երգացանկում գերակշռող են, որոնցից մի մասի հեղինակը ես եմ: Դրանք գրվել են իմ կյանքի տարբեր պայմաններում ու փուլերում: Երգերիս մեջ անկեղծ եմ, որովհետև դրանցում արտացոլված են այդ պահի ապրումներս: Թեև իմ երգացանկում շատ են ռոմանտիկ երգերը, սակայն դա չի նշանակում, որ սահմանափակվում եմ միայն այդ ոճով։ Առաջիկայում ներկայացնելու եմ  պարային և հայկական ժողովրդական երգեր: 

Երկար ժամանակ է պահանջվում արտիստներից Youtube-յան ալիքում հավաքել 100 000-ից ավելի հետևորդ և արժանանալ արծաթե կոճակի։ Ձեզ կարճ ժամանակահատվածում հաջողվեց հասնել դրան։ Կասեք՝ ինչպե՞ս ստացվեց։ 

- YouTube-ն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս քո երգերը մատուցել և շուտ հասցնել հանդիսատեսին: Երաժշտական գործունեությունս սկսելիս իմ առջև երբեք խնդիր չեմ դրել հավաքել հետևորդներ կամ հետևել թվերին, բայց, փառք Աստծո, ստացվեց այնպես, որ կարճ ժամանակում ինձ հաջողվեց ունենալ 100.000 հետևորդ։ Երբ YouTube-ից նամակ ստացա և տեղեկացա, որ արժանացել եմ արծաթե կոճակի, նույնիսկ անակնկալի եկա, քանի որ զբաղվածությանս պատճառով բավականին երկար ժամանակ չէի հետևում թվերին: Բնականաբար, անչափ հաճելի էր, ինչի համար շնորհակալ եմ նաև իմ հադիսատեսին, հետևորդներին, որովհետև այդ կոճակն իրենց շնորհիվ ձեռք բերված հաղթանակներից մեկն է: 

Սարգիս, Ձեր տեսահոլովակներից մի քանիսը նկարահանել է ռեժիսոր, նաև Ձեր մենեջեր Սյոմա Կոդաբաշյանը։ Նախ ինչպե՞ս ստացվեց Ձեր համագործակցությունը։ Արդյո՞ք հեշտ է աշխատել նրա հետ որպես ռեժիսոր, թե որպես մենեջեր։ 

- Սյոմայի հետ մտերիմ ընկերներ ենք դեռ 2014թ-ից, բայց առաջին համագործակցությունը որպես ռեժիսոր եղել է 2019-ին «Քեզ գտա» տեսահոլովակի նկարահանման նպատակով։ Դրանից հետո արդեն Սյոման հանդիսացավ իմ մենեջերը: Ինչ վերաբերում է՝ ինչպիսին է նա որպես մենեջեր և ռեժիսոր, ապա դրանք տարբեր աշխատանքներ են: Ռեժիսորի աշխատանքում ստեղծագործական պրոցեսում ենք լինում, լրիվ այլ շփման մեջ, իսկ մենեջերի աշխատանքը, կարծում եմ, ավելի պատասխանատու է և զգոնություն պահանջող: Կարող եմ ասել, որ երկու դեպքում էլ համատեղ աշխատանքը հիանալի է ստացվում և առանց կոնֆլիկտների: 

Ձեր ուժերը փորձեցիք նաև հեռուստասերիալներում։ Ինչպե՞ս կարողացաք առանց դերասանական կրթություն ունենալու մարմնավորել ոչ այնքան երկրորդական կերպարներ։ Արդյո՞ք հեռուստադիտողը Ձեզ կրկին կտեսնի հեռուստասերիալներում:

- Այո՛, առաջարկը ստացել եմ ռեժիսոր Ելենա Արշակյանի կողմից, նկարահանվել եմ Հայաստանում ամենառեյտինգային «Պատվից առավել» և «Աղթամար» հեռուստասերիալներում: Առաջարկը ստանալիս, իհարկե, մտածում էի` համաձայնե՞լ, թե՞ ոչ, քանի որ մեծ պատասխանատվության զգացում կար, բայց միաժամանակ հետաքրքրություն և ցանկություն ունեի փորձել ինձ նաև այդ ոլորտում։ Ասել, թե երգարվեստը դերասանական արվեստից ծայրահեղ տարբեր է, սխալ կլինի, քանի որ թե՛ երգիչը, թե՛ դերասանն արտիստներ են: Պարզապես երկու դեպքում էլ պետք է ճիշտ ներկայանալ՝ մարմնավորելով տարբեր կերպարներ, որոնք կարող են խորթ լինել քեզ: Որպես դերասան ներկայանալու շատ առաջարկներ կան, բայց, զբաղված լինելով երգարվեստով, առայժմ բոլոր առաջարկներից հրաժարվել եմ, հետոն՝ չգիտեմ, չեմ ուզում խոստանալ: 

Դերասան, երգիչ, թե ստեղծագործող, որը՞ կընտրեիք որպես մասնագիտություն ամբողջ կյանքի համար:

- Գիտեք, ես այն մարդկանցից եմ, որը համարում է՝ մարդ չի կարող տարբեր ոլորտներում լինել լավագույնը։ Հետևաբար, ինձ համար ավելի կոմֆորտ է երգիչ-ստեղծագործողի աշխատանքը: Ես կատարում եմ ոչ միայն իմ, այլև շատ այլ կոմպոզիտորների, տարբեր հեղինակների գրած երգերը: 

2021-ը ստեղծագործական բուռն տարի էր Ձեզ համար։ Ի՞նչ սպասել 2022-ին։ 

- Այո՛, 2021-ին մենահամերգներ ունեցա Երևանում և մարզերում: Շնորհակալ եմ ինքս ինձ այն առումով, որ կարողացա հանդիսատեսիս ցանկությունները կատարել ու սպասելիքները ինչ-որ չափով արդարացնել: 2022-ի նախագծերի մեջ մտնում է ավելի ընդարձակել սահմանները և ներկայանալ ՀՀ-ից դուրս ապրող հայ հանդիսատեսին: Ինչ վերաբերվում է նոր երգերին և տեսահոլովակներին, ապա ասեմ՝ տարին արդեն իսկ սկսել եմ նոր տեսահոլովակով: Ունեմ նաև նոր երգեր, որոնք  նույնպես կհանձնեմ հանդիսատեսի դատին։ Ինչպես ասում են՝ Աստված առաջ:

Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ողբերգական դեպք՝ Գառնիում (լուսանկար) Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը Մեդվեդևը հայտնել է՝ ինչպես կարելի է «պատժել Եվրոպային»«Հուսամ ստիպված չենք լինի Զուրաբիշվիլուն բռնի կերպով հեռացնել բնակավայրից և տեղափոխել ուղղիչ հիմնարկ»․ ԿոբախիձեՌուսաստանն ու Ադրբեջանը խաղում են նույն դաշտում. Արմեն Վարդանյան (տեսանյութ) Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին Դուա Լիպան ամուսնանում է (լուսանկարներ)Գերմանիայի նախագահը ցրել է խորհրդարանըՍրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են իրավական օգնության հարցում ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցությունը Իմպիչմենտի գործով Հարավային Կորեայի նախագահին կպահանջվի պարզ մեծամասնություն Հարավային Կորեայում խորհրդարանը իմպիչմենտի է ենթարկվել․ YonhapՍիրիայում հայտարարել են՝ հնարավոր է երկրում զանգվածային անկարգություններ լինենՍիրիական գյուղերում բախումներ են եղել տեղի բնակիչների և իսրայելական զինվորականների միջև․ The Wall Street JournalՆախկին իշխանությունները ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ նպատակ՝ վերադառնալու. Սրբազան (տեսանյութ) Մեդվեդևը կոչ է արել Հարավային Կորեային «Կաղամարների խաղ» կազմակերպել պաշտոնյաների համարԻսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը ենթարկվել է հարձակման․ Սարիա AZAL-ին պատկանող ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական ՀՕՊ համակարգերն են Ճապոնիայի պատմության մեջ արձանագրվել է ռեկորդային պաշտպանական ծախսերի բյուջե․ ՏԱՍՍՀերքումQazaq Air-ը դադարեցրել է թռիչքները Աստանայից Եկատերինբուրգ․ RG․ ruԱդրբեջանը սպառնացել է Ռուսաստանին հարաբերությունների վատթարացմամբ․ The Moscow TimesԴադարեցվել են Բաքվից դեպի ՌԴ թռիչքները․ Ադրբեջանական ավիաուղիներՌուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա 100 տարում բարեկամություն չեն անի․ ՄեդվեդևԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով, տուգանքի չափը վերջնական չէ, վարույթը չի ավարտվել, թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿ Պետդումայում օրինագիծ կներկայացվի խանութներում անվճար ապրանքների մասին Արևմուտքը գնահատել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի՝ նախքան Թրամփի երդմնակալությունը խաղաղություն հաստատելու հավանականությունըՀայաստանից հեռանալը կլինի, թերևս, ամենադժվարը. Ջոն Ալելոն ավարտում է իր պաշտոնավարումը ՀՀ-ում Սթոլթենբերգը նշանակվել է Բիլդերբերգի ակումբի համանախագահ. The GuardianՎթար․ գազ չի լինի ՈւՂԻՂ. Մարմնամարզության հավաքականի 2024 թվականի արդյունքների ամփոփում Վեց ամսով կարգելվի ձկնկիթի արտահանումը Ինձ տեղեկություն տվողը Գագիկ Մելքոնյանն է, Արփի Դավոյանը, ուրիշ բեղավոր նաև. Բագրատ Սրբազան Վեհափառի ուղերձի շուրջ տեղի ունեցողը դատապարտելի է, բայց ինձ համար անսպասելի չէր. Բագրատ Սրբազան Պուտինն իրեն «հավասարակշռված մարդ» է անվանել Բացառիկ կադրեր տիեզերքից՝ բոլոր 88 համաստեղությունները մեկ կադրում (լուսանկարներ)30 միլիոն դոլարի գույք ենք վերադարձրել պետությանը․ Վարդապետյան (տեսանյութ) Վիկտոր Կոնոպլյովի «Հայկական երկինքը»Այսօր սպիտակ եղեռն է տեղի ունենում (տեսանյութ) Ով է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչը Ամերիկային անօդաչու թռչող սարքեր են պետք հաջորդ պատերազմում հաղթելու համար․ Իլոն ՄասկՀենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Ավինյանի հոր պահվածքը քաղաքական պատասխանի կարիք ունի և պետք է տրվի դա․ Սրբազան (տեսանյութ) Գազալցակայանում մեքենան լիցքավորվելիս պայթել է, մարդ է մաhացել․ Shamshyan Հունիսի 12-ին անխնա ծեծ ու ջարդ է տեղի ունեցել Ոստիկանության կողմից․ Սրբազան (տեսանյութ) Չինական կոմերցիոն հրթիռը արձակումից հետո տիեզերքում պայթել է Նախկին «մահվան ճամբարում» հայտնաբերվել է գրեթե 40 մարդու աճյուն․ ՏԱՍՍԱշխարհի արագ շախմատի առաջնության առաջին օրվա արդյունքով Շանթ Սարգսյանն առաջին հորիզոնականում է Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին (տեսանյութ) Կուրսկում գերի են վերցրել ԿԺԴՀ զինվորականի․ Հարավկորեական հետախուզությունԳլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը
Ամենադիտված