ԱՄՆ կոնգրեսականին ու նրա սիրելիին դուրս են վռնդել թատրոնից անպարկեշտ վարքագծի պատճառով
ԱյլԱՄՆ հանրապետական պատգամավոր Լորեն Բոբերտը ներողություն է խնդրել իր վարքագծի համար, որը հանգեցրել է նրան, որ իրեն հեռացրել են Դենվեր քաղաքում գտնվող թատրոնից: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Պարբերականը նշում է, որ միջադեպի ժամանակ Բոբերտը վիճել է թատրոնի աշխատակցի հետ և ասել. «Գիտե՞ք, թե ես ով եմ»։ Բացի այդ, կոնգրեսականը նաև պնդել է, որ ինքը «կկապվի քաղաքապետի հետ»։
Իր հայտարարության մեջ Բոբերտը հաստատել է, որ ինքը էլեկտրոնային ծխախոտ է ծխել, բայց ասել է, որ չի հիշատակել դրա մասին, երբ առաջին անգամ քննարկել է միջադեպը իր թիմի հետ:
Հրապարակված կադրերում, որոնք տեսագրվել են «Բիթլջուս»-ի ներկայացման ժամանակ, Բոբերտի զուգըկները սկզբում շոյում է նրա աջ կուրծքը, ապա գրեթե անմիջապես հետո ձեռքը դնում է նրա ոտքերի միջև: