Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
ՀասարակությունԱրցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա հայ գերիների ազատ արձակման պահանջով, որից հետո երթ կլինի դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք:
«Ադրբեջանում գտնվող 16 գերիների ապօրինի ու ձևական դատավարության մեկնարկի առթիվ կազմակերպվող ակցիայի միջոցով պահանջներ կուղղվեն թե՛ ՀՀ իշխանություններին և թե՛ միջազգային հանրության տարբեր անդամների՝ ազատելու հայ գերիներին և երաշխավորելու նրանց իրավունքների պաշտպանությունը:
Միացե՛ք հանուն մեր հայրենակիցների ազատության և հայ ժողովրդի հավաքական արժանապատվության»,- նշված է Արցախյան մի խումբ կազմակերպությունների հայտարարության մեջ։