Իրանի հետ ստորագրվելիք համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. ՌԴ ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականՀամապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը, որը Մոսկվայում հունվարի 17-ին ստորագրվելու է Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի միջև, ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այն իր բնույթով կառուցողական է և ուղղված է Ռուսաստանի և Իրանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Մոսկվա՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների և Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար։
Հայտնել ենք, որ համաձայնագիրը ներառում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ Փաստաթուղթը ներառում է 47 հոդված։