ՀԱՊԿ–ից անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Արտաքին ՔաղաքականՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև այսօր ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին, նշել՝ դրան գնահատական տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին:
ՀԱՊԿ-ից հայտնել են, որ Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում:
«Սակայն կարևոր է հիմք ընդունել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այսինքն՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային միավորումների համար»,- նշել են ՀԱՊԿ-ի քարտուղարությունից: