Մեր նպատակն է ամբողջ հանրապետությունում ունենալ միասնական և նույնանման արյան ծառայություն․ Անահիտ Ավանեսյան
ՔաղաքականԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում անդրադարձել է ընթացիկ շինարարական աշխատանքներին, որոնք պետք է ավարտվեին 2024 թվականին, նա նշել է՝ Յոլանի արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան բանկը հիմա կահավորման ընթացքում է և առաջիկա օրերին կհանձնվի շահագործման։
«Ես երեկ ներկա գտնվեցի նաև Գորիսի արյան բանկի բացմանը, որը ևս վերակառուցվել և արդիականացվել է, մեր նպատակն է ամբողջ հանրապետությունում ունենալ միասնական և նույնանման արյան ծառայություն, մենք առաջիակայում կվերակնայենք նաև մեր արյան պաշարների համալրման և կառավարման որոշակի տրամաբանությունը»,- նշել է նախարարը։
Ավանեսյանը հայտնել է՝ կարևոր է համարում, որ արյան ծառայությունը գործի ամբողջ հանրապետությունում լոգիստ առումով, հավաքագրման առումով, նույնական ստանդարտներով։
«Մենք այսպես նոր արյան բանկի ստեղծմամբ, նաև պաշարների թվայնացմամբ, կարծում եմ՝ այդ հարցը այս տարի ամբողջությամբ լուծելու ենք»,-հավելեց նախարարը։
Մարինե Դվոյան