Լավրովը Հայաստանին հիշեցրել է ԵՄ-ի հետ ասոցացման ձգտող Ուկրաինայի փորձը
Արտաքին ՔաղաքականԼավրովը Երևանին հիշեցրել է ԵՄ-ի հետ ասոցացման ձգտման Ուկրաինայի փորձը։
Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է 2024 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«2013 թվականին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման շուրջ բանակցությունները հասնում են այնպիսի կետի, որ կհակասեն ԱՊՀ ԱԱԳ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին, որտեղ ներքին մաքսատուրքեր չկային: Ուկրաինան ցանկանում էր ստանալ նույն զրոյական մաքսատուրքերը ԵՄ-ի հետ։
Եվ երբ Յանուկովիչի կառավարությունը հասկացավ, որ մենք ուղղակի պատնեշ ենք դնելու դեպի Ռուսաստան ուկրաինական ներմուծման ճանապարհին, խնդրեց հետաձգել պայմանագրի ստորագրումը»,– ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Հայաստանի ղեկավարության որոշումը՝ սկսել որևէ միջազգային կառույցին անդամակցելու գործընթաց, ինքնիշխան որոշում է։ «Բայց բոլոր դրական ու բացասական կողմերը կշռելը ևս Հայաստանի իշխանության պարտականությունն է»,– հավելել է նա: