Ալեն Սիմոնյանն իմ գլխին սարքեց. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը ՈւՂԻՂ․ Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին Լեհաստանի նախագահն իր օգնությունն է առաջարկել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում (տեսանյութ) Ես չգիտեմ՝ «Հայկական ժամանակ»-ին որտեղի՞ց այդպիսի տեղեկատվություն․ Հովիկ Աղազարյան Դատախազությունն ընթացք է տվել ԿԳՄՍՆ-ի՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ փոխանցված դիմումին ՈւՂԻՂ. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին Փաշինյանի կողմից եղել է խնդրանք, իմ որոշմամբ եմ մանդատս վայր դնում. Նարեկ Զեյնալյան QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի' սահմանելով 7 օր․ Երևանի քաղաքապետարան 

Վերափոխելով Սահմանադրությունը` Նիկոլ Փաշինյանն ական է դնում ՀՀ անկախության տակ

Վերլուծական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ  Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, այլ ոչ թե սահմանադրական փոփոխությունների: Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից: Ներկայացնենք, թե, ըստ շրջանառվող լուրերի, ինչ կետեր կարող են առկա լինել Փաշինյանի «հագով կարած» նոր Սահմանադրությունում:

1) Անկախության հռչակագրի վերախմբագրում՝ Արցախի հանձնումը լեգիտիմացնելու նպատակով: Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը: Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ նման պայմանագիր կհակասի Հայաստանի Սահմանադրության նախաբանին և Հայաստանի անկախության մասին հռչակագրին: Եվ հենց այդ պատճառով է , որ նոր Սահմանադրությունը Փաշինյանին օդի ու ջրի պես է անհրաժեշտ:

2) Հրաժարում Հայ դատից:  Գործող Սահմանադրությունը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Փաշինյանի խմբագրած Սահմանադրությունը, ամենայն հավանականությամբ, ենթադրելու է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում, սա էլ իր հերթին նշանակում է խաչ քաշել Հայաստանի և Սփյուռքի հանուն Հայ դատի մղված երկար տարիների պայքարի վրա: Չմոռանանք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու պահանջ ՀՀ իշխանությունների առջև դրել էր հենց Անկարան:

3) Հայ ժողովրդի ազգային ինքնության վերջնական ջախջախում՝ դուրս բերելով Մայր օրենքից այն ամենը, ինչ հային օգնում է հայ մնալ: Դիցուք՝ չի բացառվում, որ ՀՀ զինանշանից հեռացվի Արարատ լեռը: Պատահական չէ, որ Փաշինյանը վերջերս հաճախ է իր հրապարակային ելույթներում նշում, որ իր համար ՀՀ ամենաբարձր գագաթը Արագածն է: Հեռացնելով Արարատը ՀՀ զինանշանի վրայից՝ Փաշինյանը կշահի նաև Թուրքիայի սիրտը և ևս մեկ խոչընդոտ կվերացնի հայ-թուրքական «հաշտեցման» ուղղուց:

4) Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի վերացում՝ հայ ժողովրդի հոգևոր հիմքերը խարխլելու նպատակով: Պատահական չէ, որ վերջին շրջանում պրո-իշխանական տարբեր խմբերի կողմից ակտիվ քարոզչական աշխատանք է տարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ: Դրա վառ դրսևորումն էր այն, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց հրապարակել կաթողիկոսի ուղերձը ամանօրի գիշերը: Օրեր առաջ էլ մամուլը գրել է, որ մի շարք անհատներ պատրաստվում են նստացույց սկսել Մայր Աթոռում՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը: Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է պետականության միակ ինստիտուտը և նրա դերը հայ ժողովրդի կյանքում դժվար է գերագնահատել, սրանով է պայմանավորված այն կատաղի պայքարը, որը օրվա իշխանությունները վարում են եկեղեցու և հոգևոր բարձրագույն դասի դեմ:

5) Գենդերային բազմազանության հասկացության սահմանում: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք բավական մեծ տեղ է հատկացվում ԼԳԲՏ համայնքին, սնկի պես աճում են վերջիններիս իրավունքները պաշտպանող և արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ների թիվը: Ավելին՝ Փաշինյանն ու թիմը շուրջ երկու տարի է փորձում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, պարտադրվում է Արևմուտքի կողմից: Սահմանադրության մեջ գենդերային բազմազանության հասկացության սահմանումը հնարավորություն կտա առանց խոչընդոտների վավերացնել այդ կոնվենցիան: Ասել, որ դա լուրջ հարված է լինելու ավանդական ընտանիքի կոնցեպտին, իսկ այնուհետև՝ մեր բոլորիս երեխաներին, նշանակում է ոչինչ չասել:

6) Սեփական իշխանության վերարտադրություն՝ պառլամենտական կառավարման համակարգից նախագահականի անցման միջոցով: Բանն այն է, որ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ  ընտրությունների պարագայում իր և իր թիմի ընտրվելու շանսերն անչափ փոքր են, մինչդեռ Սահմանադրության փոփոխությունը հանրաքվե է՝ ընտրություն չէ և ժողովրդի մի մասը, գուցե նաև խորապես չգիտակցելով առաջարկվող փոփոխությունների բուն էությունը և չնկատելով թաքնված ականները, կարող է այո ասել առաջարկվող նոր Սահմանադրությանը: Արդյունքում կունենանք իրավիճակ, երբ նոր Սահմանադրության մեջ կներդրվի նախագահի պաշտոնը, ինչն էլ թույլ կտա վարչապետի աթոռից սահուն և ավտոմատ անցում կատարել նախագահի աթոռին՝ անվերահսկելի լծակներով և լիազորություններով: Կասկած անգամ չկա, որ Փաշինյանը կօգտվի դրանցից՝ հայ ժողովրդի ազգային ինքնությունը վերջնականապես լղոզելու, Արցախը Ադրբեջանի կազմում դե-յուրե ճանաչելու և Հայաստանը նոր կատաստրոֆիկ մարտահրավերների առջև կանգնեցնելու նպատակով:

Այս և մյուս թաքնված ականներն են, որոնց բախվելու է հայ հասարակությունը՝ Փաշինյանի կողմից խմբագրած նոր Սահմանադրության ընդունման դեպքում: Ակնհայտ է, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերջնականապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետության անկախությունը և թշնամուն հանձնել ոչ միայն Արցախն ու Հայաստանի մի մասը, այլ նաև՝ հայի ազգային ինքնությունը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալեն Սիմոնյանն իմ գլխին սարքեց. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներովԱդրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը ՈւՂԻՂ․ Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասինԼեհաստանի նախագահն իր օգնությունն է առաջարկել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում (տեսանյութ) Մալաթիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասինԱյսուհետ իմ անձնակայն կյանքին չխառնվեք․ Զեյնալյանը՝ լրագրողներինԵս չգիտեմ՝ «Հայկական ժամանակ»-ին որտեղի՞ց այդպիսի տեղեկատվություն․ Հովիկ ԱղազարյանԴատախազությունն ընթացք է տվել ԿԳՄՍՆ-ի՝ Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ փոխանցված դիմումին ՈւՂԻՂ. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքինՓաշինյանի կողմից եղել է խնդրանք, իմ որոշմամբ եմ մանդատս վայր դնում. Նարեկ Զեյնալյան Պուտինը ԱՊՀ հետախուզությանը կոչ է արել կանխել ապակայունացումը Համագործակցության ներսում և հարևան երկրներումQR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի' սահմանելով 7 օր․ Երևանի քաղաքապետարանՈւզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով․ ՓաշինյանԲարձրագույն պաշտոնների են նշանակվում բանիմաց մարդիկ․ Ֆինանսների նախարարը՝ Էդուարդ Հակոբյանի նշանակման մասին1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին ԱՄՆ-ը կապի մեջ է ԱՊՀ-ում ազգայնականների հետ ուկրաինական սցենարի համար․ ՆարիշկինԱՄՆ արդարադատության նախարարությունը կարճել է Թրամփի դեմ գործերը Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Սննդամթերքի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ) Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահՎրաստանի վարչապետն այսօր կներկայացնի կառավարության նորացված կազմն ու ծրագիրըՄի շարք դերասաններ միացել են «Պահպանենք Գոյը» ֆլեշմոբինԲայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը«Անակնկալ» ձյուն` Դիլիջանի ոլորաններում (տեսանյութ) Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածքՆոյեմբերի 26-ի աստղագուշակ Երկրաշարժ ՝ Ադրբեջանում Մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարիա Լիմանսկայան Այս փուլի ամենավտանգավոր թեման սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Տիգրան Աբրահամյան «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել«Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Լեհաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ) Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 26 «Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»«Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»«Ժողովուրդ». Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը«Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին«Հրապարակ». Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցումԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»«Հրապարակ». Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
Ամենադիտված