Գործող ավտոճանապարհը Ադրբեջանին են տալիս, նորի կառուցումը՝ արդեն սկսել են ոստիկաններով (տեսանյութ) Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ Մոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև Հայաստանը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Իրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ) Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ Հարությունյան Գլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ) Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին Անահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ 

Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն հոգևոր խորհուրդ

Հայաստան
Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Այս մասին ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ։
 
«Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման:
 
Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին:
 
Մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք արդար մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով և դրսևորել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից: Հասարակական կարգի պահպանության համար պատասխանատու ծառայություններից ակնկալում ենք բացառապես օրենսդրությանը խիստ համապատասխան գործելաոճ։
 
Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները: Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։
 
Ազգային մեր արժանապատվությունը, հայրենի պետության և սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը պետք չէ տեղի տան անհուսության, անհանդուրժողության և երկչոտության, թշնամանքի և ատելության առջև։
 
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։
 
Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը և մեր ժողովրդի կյանքից ներս զորացնի սիրո, համերաշխության ու միաբանության ոգին: Ամեն»,– ասված է հայտարարության մեջ:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գործող ավտոճանապարհը Ադրբեջանին են տալիս, նորի կառուցումը՝ արդեն սկսել են ոստիկաններով (տեսանյութ)Թուրքիան մեկօրյա սուգ է հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբՄոլդովայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի շտաբային զորավարժությունները․ մասնակցելու է նաև ՀայաստանըՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածելԻրանում նախագահական ուղղաթիռի հայտնաբերման առաջին վայրկյաններն ու փրկարարների բացականչությունները (տեսանյութ)Ոստիկանությանն օգտագործելով՝ մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից․ Վարազդատ ՀարությունյանԳլխիս հարվածեցին, ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ)Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչինԳազ չի լինիԱնահիտ Մանասյանը Մոնա Լառուսի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանըԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբՇառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշատախտակի բացում` Փարիզի Մոնմարտր թաղամասումԻրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվըԱրտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ըՀայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջՆայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե ՀակոբյանՁեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն ԳրիգորյանՍրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ ու մտավ: Ասեց` արեց. Մհեր ՄկրտչյանԻրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփվեց միջազգային մրցաշարըԳոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» առաջմղումից․ ԷրդողանՌԴ կառավարությունը դադարեցնում է բենզինի արտահանման ժամանակավոր արգելքըՍպիտակ տունը Ռայիսիի մահվան հարցում օտարերկրյա միջամտության նշաններ չի տեսնումՌուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանից ժամանած պատվիրակությանըԻրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվումՈւժը ջրի շշի վրա է պատում. Անդրանիկ Քոչարյանի նյարդերը տեղի են տվել. MediaHubՄի հատ դրանց վասմիկանեչնիկ դեմքերին նայեք. Ռուբեն ՄխիթարյանՌայիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը ՀայաստանՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էԿիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՈ՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարըՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս զոհերի հիշատակըՔննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցըՎրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն ԱյվազյանՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՄանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ․ «Հրապարակ»Կիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես Խուդոյան Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ «Բերդկունք» ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարի նետասլաք, կավանոթների բեկորներ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ Կզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր Պուտինին Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի․ Մեդվեդև Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ կան Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն ԳրիգորյանըՀայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը. Միրզոյանը` «Ձևավորելով ապագան» համաժողովինԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ)
Ամենադիտված