Մ-4‚ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի 16.2-րդ կմ հատվածը՝ Երևան-Սևան ուղղությամբ‚ միակողմանի փակ է
Հասարակություն![Մ-4‚ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի 16.2-րդ կմ հատվածը՝ Երևան-Սևան ուղղությամբ‚ միակողմանի փակ է](/timthumb.php?src=disc/07-06-24/d843e74af905404ba096237e5fcbb574.jpg&w=780)
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ գազալցակայանի պայթյունի հետևանքով Մ-4‚ Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի 16.2-րդ կմ հատվածը՝ Երևան-Սևան ուղղությամբ‚ միակողմանի փակ է երթևեկության համար։
Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
![](banners/armflix.jpg)