Երևան-Արմավիր-ՀՀ սահման ճանապարհի երեք հատվածներում հիմնանորոգման աշխատանքներ են
Հասարակություն![Երևան-Արմավիր-ՀՀ սահման ճանապարհի երեք հատվածներում հիմնանորոգման աշխատանքներ են](/timthumb.php?src=disc/11-06-24/6a883618afd7a3b802d8b9f20a606088.jpg&w=780)
Մ-5, Երևան – Արմավիր - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում (կմ17+530-կմ18+200, կմ 25+593-կմ29+385 և կմ32+675-կմ33+833) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Արմավիրի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5,62կմ է։ Ճանապարհի որոշ հատվածներում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ տարբեր հատվածներում կատարվում են ճանապարհային հագուստի քանդման‚ հողային և այլ աշխատանքներ։
Նախագծով նախատեսված է նաև կմ 35+457 - կմ 37+054 տեղամասում ջրահեռացման համակարգի վերականգնում։
Կնորոգվեն նաև ճանապարհին առկա թունելն ու կամուրջը։
Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 2 մլրդ 376 մլն դրամ։
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
![](banners/armflix.jpg)