ՈւՂԻՂ. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունն է` Սբ. Հովհաննես եկեղեցում Պահանջում են դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1 միլիարդ դրամ Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան Ես նման բան չեմ ասել, ընդհանրապես համարել եմ նախնընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ․ Լևոն Զուրաբյան Պապիկյանը Տիրան Խաչատրյանի և մյուս կալանավորված զինվորականների վերաբերյալ հրաժարվեց կարծիք հայտնել (տեսանյութ) Արդյոք ապահովված են Սյունիքի սահմանները․ Պապիկյանը պատասխանել է հարցին ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Հետք» ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ 90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան 

«Այնքան ուժեղ եմ, որ դեռ կարողանում եմ ապրել, ուժ տվողը նաև Արթուրն է». Արթուր Թորոսյանն անմահացել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում․ «Փաստ»

Տեսանյութեր

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ խելոք, համեստ երեխա էր, բայց նաև ժիր էր, ճարպիկ: Երբ փոքր տարիքում հիվանդ էր լինում, որևէ մեկին նեղություն չէր տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Արթուրի մայրիկը:

Նշում է՝ որդին չէր փայլում սովորելու տեսանկյունից: «Բայց շատ ընկերասեր էր, աշխատասեր, ուղղակի չէր սովորում: Իրեն աշխարհագրությունն էր հետաքրքրում, քարտեզներ էր ուսումնասիրում: Հիմա փոքր տղաս նույն հետաքրքրությունն ունի, նա շատ նման է Արթուրիս՝ տեսքով, դեմքով, ամեն ինչով: Բայց նա լավ է սովորում, ռոբոտներով է հետաքրքրված: Գյուղատնտեսությունն էր նաև Արթուրին գրավում: Սպորտով էր զբաղվում, լողի, ֆուտբոլի ու ըմբշամարտի հաճախում»: Մինչև ծառայության մեկնելը Արթուրը քոլեջոււմ խոհարարություն է ուսումնասիրել:

«Երբ պրակտիկայի էր գնում, իրեն առաջարկել էին, որ ծառայությունից հետո կարող է իրենց մոտ աշխատանքի անցնել: Շատ նպատակներ ուներ, արդեն բանակում ծառայելու ժամանակ մտքեր ուներ, որ վերադառնալուց հետո ֆերմա ստեղծեր, կենդանիներ պահեր: Երբ սկսեցինք սեփական տանն ապրել, դրսում կենդանիների համար բներ էր պատրաստում և պահում: Երբ իրեն գումար էինք տալիս իր ծախսերի համար, հավաքում էր, ճուտիկներ, ճագարի ձագեր գնում: Ծառայելու ժամանակ արդեն հայրիկի հետ խոսելիս պատմում էր իր պլանների մասին, թե՝ գամ, սա կանենք, այն կանենք: Նպատակները շատ էին, հիմա մենք ենք փորձում դրանք կյանքի կոչել, որ իր հոգին մի քիչ հանգիստ լինի»: Արթուրը ծառայության է զորակոչվել 2021 թ. հուլիսի 25-ին: Ծառայել է Գորիսի «Զանգերում», որոշ ժամանակ՝ Խնձորեսկում:

«Շատ ուրախ, լավ տրամադրությամբ մեկնեց ծառայության: Ու ոչ միայն ինքը, այլ բոլոր տղաները, որոնք ծառայության էին մեկնում պատերազմից հետո, ժպիտները դեմքներին ենք իրենց ճանապարհել: Երբ հուզվում էինք, մեզ սաստում էին՝ լաց մի եղեք: Տրամադրված էր ծառայությանը: Անգամ ծառայության վայրից զանգահարել է՝ պա՛պ, առաջարկում են պայմանագրային ծառայության անցնել, ի՞նչ կասես: Հայրիկն ասում էր՝ ոչ, հանգիստ ծառայի ու զորացրվի»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր, որը երկու հարյուրից ավելի կյանք խլեց: Զոհերի հստակ թիվն այդպես էլ չհրապարակվեց, իսկ ռազմական գործողությունները բախում ու ագրեսիա կոչվեցին և ոչ պատերազմ: Այդ օրերի մասին խոսելիս ծնողները հաճախ են բարձրաձայնում՝ շատերը կան, չգիտեն էլ, որ այդ օրերին Հայաստանի սահմաններին պատերազմ է եղել:

«Այդ ժամանակ Արթուրս իջել էր դիրքերից, սահմանված ժամկետից էլ շատ էին մնացել դիրքերում: Իրենց պետք է արձակուրդ տային, բայց չտվեցին: Մի տեսակ նեղսրտել էր, որ արձակուրդ չի գալու, այդ ժամանակ իրեն որոշ իրեր էինք ուղարկել: Կռվից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 10-ի երեկոյան, զանգահարեց հայրիկին՝ պա՛պ, մեզ տագնապով հանում են վերև, ասում են՝ կռիվ է լինելու, մամային ու Լուսինեին բան չասես: Լուսինեն աղջիկս է: Դա իր ու հայրիկի վերջին զրույցն է եղել, անգամ մեզ հետ չի խոսել: Ասաց նաև, որ հեռախոսները հավաքելու են, կապ հաստատել գուցե չկարողանա: Արդեն անհանգիստ էինք»: Սեպտեմբերի 13-ի առավոտյան Արթուրի ընտանիքը լսում է պատերազմի բոթը: Արթուրը զոհվել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում: 29 հոգի՝ մեկ հրամանատար և զինծառայողներ, բոլորը զոհվել են: Դատաբժշկական փաստաթղթերի համաձայն, Արթուրը հրազենային վիրավորումներ է ստացել:

«Հրազենային վիրավորումները մի քանի տեղից են եղել՝ ոտքից, սրտից: Մինչև լույս տղաները պայքարել են իրենց դիրքը պահելու համար: Տասն օր իրեն էինք փնտրում, 95 տղաներից մեկը, որոնք տուն «վերադարձան» Կարմիր խաչի միջոցով, Արթուրն էր: Մեզ համար մի բան է հանելուկ մնացել: Արթուրս երրորդ վաշտում էր, որը դիրքերից իջել էր, ինչպե՞ս էր Արթուրս առաջին վաշտում հայտնվել: Ինքը և էլի մի քանի տղա հայտնվել էին առաջին վաշտում և բարձրացել դիրքեր»: Մայրիկը նեղսրտում է անտարբերությունից: «Երբ պատերազմից հետո գնացել էին Արթուրիս մասին տեղեկություն իմանալու, փեսաս հարցրել էր՝ մեր զինվորն ո՞ւր է: Պատասխանը եղել էր՝ չգիտենք: Առհասարակ, ծնողներն այնքան հարցեր ունեն, թե իրենց տղան որ դիրքում է կռվել, ինչպես է զոհվել, ինչու: Տղաները սպասել են օգնության, որն այդպես էլ նրանց չի հասել:

Վեց ժամ կարողացել են պահել դիրքը: Գուցե ինչ-որ մեկը թեթև վիրավորում է ունեցել, գուցե հնարավոր էր մի քանիսի կյանքը փրկել, բայց տղաների մոտ չեն բարձրացել: Արթուրս հրամանատարի կողքին է զոհվել: Ուզում ենք, որ արդարություն հաստատվի, մեր հարցերն էլ պատասխաններ ստանան, իհարկե, դա մեր երեխաներին հետ չի բերելու: Բայց գիտեմ, որ պետությունը ոչինչ չի անելու, ոչ մի մեղավոր չի պատժվելու: 44-օրյա պատերազմի 4-րդ տարին կլրանա շուտով, ո՞վ պատժվեց: Անընդհատ վերքիդ վրա աղ է լցվելու, երբ հասկանաս, որ մեղավորները չեն պատժվում, երբ քո բողոքը տեղ չի հասնում: Իրենց զորամասից անգամ որևէ մեկը մեր տուն չի եկել: «Մարտական ծառայության» մեդալով է պարգևատրվել, ասում էին, որ այլ մեդալ էլ պետք է տան, դեռ սպասում ենք: Ասում էր՝ մա՛մ, այստեղ եմ, դուք չվախենաք:

Իսկ հիմա իմ աչքն անընդհատ իր ճանապարհին է, սպասում եմ, որ պիտի գա: Բոլոր ծնողներն անվերջանալի սպասման մեջ են: Ես գոնե տեսել եմ իմ տղայի դեմքը, ծնողներ կան, որ այդ հնարավորությունից էլ են զրկված եղել»: Ապրելու ուժի մասին: «Այնքան ուժեղ եմ, որ կարողանում եմ դեռ ապրել: Մի կողմից՝ ինքն է ինձ ուժ տալիս, ասում էր՝ չեմ ուզում տատիկ-պապիկ դառնաք, ուզում եմ միշտ ջահել մնաք: Բայց իրենից հետո 10-20 տարով ծերացանք: Ծառայում էր, աղջիկս այդ ժամանակ բալիկի էր սպասում, ուզում էր բոլորին անակնկալ անել, երեխայի սեռը չէր ասում, միայն Արթուրին էր ասել: «Մա՛մ, որ արձակուրդ գամ, երեխեն արդեն ծնված կլինի, պետք է իր համար շոկոլադ գնեմ»:

Իր զոհվելուց երկու ամիս հետո մեր տղա թոռնիկը ծնվեց, նրան Արթուրիս անունով անվանակոչեցին: Մյուս կողմից էլ՝ նա է ուժ տալիս, ապրեցնում: Եվ, իհարկե, նաև մեր փոքր տղան: Երեխաներս իրար շատ են սիրում: Աղջիկս ամուսնացել էր, երկու եղբայրով մի տեսակ ավելի կապվեցին իրար հետ, ավելի նմանվեցին: Արթուրն էր եղբորը մանկապարտեզից բերում, միասին ժամանակ էին անցկացնում, փոքր տղաս էլ այլ կերպ է տանում եղբոր կորստի ցավը»:

Հ. Գ. - Արթուր Թորոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Վանաձորի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈւՂԻՂ. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունն է` Սբ. Հովհաննես եկեղեցում Պահանջում են դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1 միլիարդ դրամ Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան Ես նման բան չեմ ասել, ընդհանրապես համարել եմ նախնընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ․ Լևոն ԶուրաբյանՊապիկյանը Տիրան Խաչատրյանի և մյուս կալանավորված զինվորականների վերաբերյալ հրաժարվեց կարծիք հայտնել (տեսանյութ) Թրամփը հրաժարվել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու իր խոստումից․ FTԱրդյոք ապահովված են Սյունիքի սահմանները․ Պապիկյանը պատասխանել է հարցինՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՊուշկինի թունելը հոսանքազրկվել է Համացանցում է հայտնվել Նիկոլ Քիդմանի և Թոմ Քրուզի էպոտաժային կադրը (լուսանկարներ)Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ժամանակավոր երևույթ է․ ԱԳՆԻրանի ԱԳՆ-ն նշել է Ռուսաստանի հետ ռազմավարական համաձայնագրի շրջանակներում համագործակցության ոլորտներըԴիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Հետք» ԵՄ-ն նախատեսում է հրաժարվել ռուսական գազիցՌուսաստանը «Հաղթանակի 80-ամյակի» շքերթին հրավիրել է 19 երկրների ներկայացուցիչներիՆավթի գները չափավոր աճում ենՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչները«ԱՄՆ ազգային շահերը ամեն ինչից վեր է»․ ԱՄՆ սենատոր90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան Բաքվում պահվող հայ գերիները կապվել են ընտանիքների հետ (տեսանյութ)ՈւՂԻՂ. ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 2024 թվականի ամփոփիչ ասուլիսը IFC-ի ամենախոշոր գործարքը Ամերիաբանկի հետ Թրամփի խորհրդականները կարծիք են հայտնել՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ամիսներ կպահանջվենՏարադրամի փոխարժեքները այսօրՈւՂԻՂ. Էդգար Ղազարյանի բռնության գործով դատական նիստն է ընթանումԴատարանը Զարուհի Փոստանջյանին տուգանելու որոշում է կայացրել. վերջինս պատրաստվում է բողոքարկել (տեսանյութ)Գերմանիան Ուկրաինային է փոխանցել հազարավոր հրետանային արկեր և ԱԹՍ-ներՉի բացառում՝ 2026-ի ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Լևոն ԶուրաբյանՄիջուկային զենքի ստեղծումը «պատմական ընտրություն» է Չինաստանի համար․ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչԱՄՆ հետ միջուկային համագործակցության ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ. Արտակ Զաքարյան Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի «Կարտոշկի սինդրոմը»․ Հովիկ Աղազարյանն իր հեղինակած գրքից մի հատված է հրապարակելՏղամարդը վերադարձել է աշխատանքից և տանը հայտնաբերել քնած գողինԻրանը հրաժարվել է դիրքորոշում հայտնել հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)Հարավային Կորեայի ոստիկանությունը 1120 սպա է տեղակայել նախագահին ձերբակալելու համարՄահացել է Լալա Մնեյանը Կենտրոնի իմ բնակարանը վաճառել եմ, տուն եմ գնել Մոնումենտում․ Հայկ ՄարությանՄենք իրականություն կդարձնենք բոլոր քայլերն ու նախաձեռնությունները. ՀՀ նախագահը՝ ԲԴԽ նախագահին «Վտանգ չկա էստոնառուսական սահմանը փակելու համար»․ Նարվայի քաղաքապետ4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Hraparak.amՍլովակիայի փոխխոսնակը ակնկալում է Լեհաստանի ներողությունըՌուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Ֆիցոն կժամանի Մոսկվա` մասնակցելու մայիսի 9-ի շքերթինԱրդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» հաղթելու կոալիցիային Փաշինյանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը հանցագործություն է. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Զելենսկու ռեժիմը փորձում է ուկրաինացիներին վերածել Արևմուտքի ծառաների․ ՄեդվեդչուկԺնևում մեկնարկել են Իրանի և Արևմուտքի երկրների միջև փակ բանակցությունները (տեսանյութ)
Ամենադիտված