ԳՇ նախկին պետին մեղադրել են պետական դավաճանության մեջ․ ՌԴ-ի «մատը խա՞ռն է» Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրեն ՀԱՊԿ-ից ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը հակասում է ողջախոհությանը. Զախարովա Թբիլիսիում սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը Թուրքիան ռազմաօդային գործողություն է անցկացրել․ ի՞նչ է հայտնի Ստորություն է այն նարատիվը, թե իբր արցախցիները չեն կռվել․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքը կանգնած է տարածաշրջանային պատերազմի ամենալուրջ վտանգի առաջ. Սաուդյան Արաբիայի դեսպան Պարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվեն Փաշինյանը 2022 թ.-ին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. Զատուլին Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է 

Հռոմեական արձակուրդը կարող է մղձավանջ դառնալ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Իտալիա այցելողների համար

Ժամանց

Հռոմեական արձակուրդը կարող է մղձավանջ դառնալ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Իտալիա այցելող յուրաքանչյուրի համար: Սպասվում է, որ երկրի հայտնի ուղղությունները մեծ տոնին ընդառաջ կտեսնեն զբոսաշրջիկների այնպիսի հսկայական բազմություն, որ հատուկ միջոցներ են ձեռնարկվում զբոսաշրջիկներին վերահսկելու համար, հայտնում է CNN-ը։

Իտալիայի զբոսաշրջության նախարարությունը ասում է, որ 13 միլիոն իտալացիներ կշրջագայեն երկրով Ֆերագոստոյի առթիվ՝ հնագույն տոն, որն առաջին անգամ հաստատվել է Հռոմեական կայսրության հիմնադիր Օգոստոսի կողմից՝ աշխատողներին հանգիստ տրամադրելու եւ Սուրբ Կույս Մարիամի Վերափոխման կաթոլիկ տոնի համար:

Դրան գումարեք արտերկրից ժամանած միլիոնավոր զբոսաշրջիկներին, եւ քաոսը պատրաստ է: Արդյունքում հայտնի զբոսաշրջային ուղղությունները նոր կանոններ եւ տեխնոլոգիաներ են ներմուծում՝ փորձելով զսպել քաոսը:

Սարդինիա կղզուց մինչեւ Պուլիա, շատ հայտնի լողափեր մուտքն այժմ հասանելի է միայն մարդկանց թիվը վերահսկող հավելվածի միջոցով հատուկ ամրագրմամբ: Մինչդեռ, ըստ իտալական ԶԼՄ-ների, մոտ օրերս լողափերում կարգելվի պլաստիկի օգտագործումը, ծխելը, որոշ դեպքերում նույնիսկ սրբիչներն ու աթոռները։

Արգելել գիշերային լողալը

Սարդինիա կղզու որոշ լողափեր, որոնք այս ամառ ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են տեսել, արգելել են քարերի օգտագործումը ծովափնյա հովանոցները խարսխելու համար: Ըստ Սանտա Թերեզա դի Գալուրայի եւ Սանտ Անտիոկոյի համայնքների՝ յուրաքանչյուր ոք, ով չի պահպանի արգելքը, կտուգանվի 500 եվրոյով, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Սարդինիայում հյուսիս-արեւելյան Օլբիայի քաղաքապետն արգելել է նաեւ գիշերը լողալը, լողափնյա արշավը, խարույկները եւ, նույնիսկ, աթոռների և սրբիչների օգտագործումը գիշերը, որպեսզի փորձի զսպել ուշ գիշերային խրախճանքը:

Հռոմում, Ֆլորենցիայում եւ Վենետիկում ժամանակավոր լուսացույցներ են տեղադրվել՝ որպես ամբոխի վերահսկման միջոց հետիոտների ծանր երթեւեկության վայրերում, որպեսզի մարդիկ սելֆի չանեն եւ չարգելափակեն երթեւեկությունը:

Ամալֆիի ափին իշխանությունները կարգավորելու են տրանսպորտային միջոցների քանակը՝ օրվա զբաղված ժամերին զույգ եւ կենտ համարներով մեքենաների մուտքը որոշ փոքր փողոցներ փոփոխելով:

Հյուսիսային Իտալիայի Տրենտինո շրջանի որոշ լեռնային ուղղություններ օգտագործում են մոնիտորներ՝ զբոսաշրջային հոսքերը վերահսկելու համար եւ կփակեն չափազանց զբաղված երթուղիները, ասում է տարածաշրջանային կառավարությունը:

Իտալիան, ինչպես աշխարհի շատ վայրեր, պիկ սեզոնի ընթացքում բախվում է գերզբոսաշրջության հետ կապված խնդիրների, ինչը կարող է բացասաբար ազդել ինչպես հանրաճանաչ վայրերում ապրող մարդկանց կյանքի, այնպես էլ նրանց այցելողների հանգստի որակի վրա:

Սա հավանաբար այն չէ, ինչ նկատի է ունեցել կայսր Օգոստոսը, երբ հաստատել էր այս տոնը:

News.am

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԳՇ նախկին պետին մեղադրել են պետական դավաճանության մեջ․ ՌԴ-ի «մատը խա՞ռն է»Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրենՀԱՊԿ-ից ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի հայտարարությունը հակասում է ողջախոհությանը. ԶախարովաԹբիլիսիում սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելըԹուրքիան ռազմաօդային գործողություն է անցկացրել․ ի՞նչ է հայտնիՍտորություն է այն նարատիվը, թե իբր արցախցիները չեն կռվել․ Հակոբ ԲադալյանՀայաստանը կփորձի նոր ատոմակայանը կառուցել մինչև գործող ատոմակայանի ժամկետի ավարտը․ ՏԿԵ նախարարՄերձավոր Արևելքը կանգնած է տարածաշրջանային պատերազմի ամենալուրջ վտանգի առաջ. Սաուդյան Արաբիայի դեսպանՊարույր Սևակ և Հարթագյուղ գյուղերում կրթահամալիրներ կկառուցվենՓաշինյանը 2022 թ.-ին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. ԶատուլինՍոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում էՈւ վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին. ես խնդրանք ունեմ Աստծուց. Հրայր ԹովմասյանՍիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներՎարչապետը և Իվա Պետրովան անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային, հարկային և արժութային քաղաքականությանը Երևանում ցուցադրվել է Ազնավուրի առաջին բեմական զգեստը «Գրառում արեցի՝ «ո՛չ թե քաաքականություն, այլ՝ քաղաքականություն», չեք պատկերացնի ինչ արձագանք գտավ, ես ուղղակի ապշել էի». Անի Զաքարյանը՝ հայերեն ճիշտ խոսելու մասին ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը 96-րդն է ՔՊ-ում վախենում, են, որ ընտրողների քվեներով մեծամասնություն չեն ունենալու. Դանիել ԻոաննիսյանԼիբանանում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի. ավելի քան 450 մարդ է վիրավորվելՆիկոլ Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու. ԱՆ Լրացուցիչ վարկային միջոցներ՝ խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու համար«Հրապարակում նստողին պետք է հարցնել». Արդյո՞ք հայերը մի օր կվերադառնան Արցախ Նիկոլ Փաշինյանը փոշմանե՞լ է Բերման է ենթարկվել Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը«Զգացմունքները դուրս էին աղյուսակներից». Դումիկյանը Թբիլիսիում կայացած համերգից կուլիսային կադրեր է հրապարակել Կենտրոնական Եվրոպայում տեղի է ունեցել վերջին 20 տարվա ամենասարսափելի ջրհեղեղը. ավելի քան 20 մարդ է զոհվել (լուսանկարներ)Ֆիննախում չգիտեն՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձումից ինչքան գումար է մուտքագրվել պետբյուջե Արցախի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանՄեկ տարի առաջ՝ այս օրը, մեր արժանապատվության և ամոթի օրն էր. Նարե Սիմոնյան Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ լաբորատորիան գործում էԱճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հրավիրվել է ՔԿ՝ ոստիկանի հետ առերեսմանՀռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում«Շատ կուզեի Արթուր Գրիգորյանի կյանքի վերջին ժամերին իր կողքին լինեի ու ձեռքը բռնեի, չհասցրի». Նունե Եսայան Արցախը՝ առանց հայերի. մեկ տարի անց (տեսանյութ) Մինչև 2040 թվականը Դուբայում, Աբու Դաբիում և Շարժայում 100 միլիոնատերերի թիվը կաճի ավելի քան 150 %-ովԱմեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս. Շուշիի քաղաքապետ. 168.am6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր․ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով Ռուբինյանը գերմանացի իր գործընկերոջ հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին«Կամ պետք է տանը նստենք, մեր սուգն ապրենք, կամ պետք է ձեւը գտնենք եւ հետ բերենք Արցախը». Րաֆֆի Հովհաննիսյան«Նիկոլը որոշել է «փուռը տալ» իր «ուսապարկերին»». ՍուրենյանցԹրամփը բարում բոլորին բուրգեր է հյուրասիրել և հաշիվը վճարել կրիպտոարժույթով (լուսանկարներ, տեսանյութ)«Ամոթ եմ զգում, որ Երևանում եմ ձեզ տեսնում, պետք է Ստեփանակերտում, Ամարասում հանդիպեինք». Սրբազան (տեսանյութ)Սեպտեմբերի 15-ի դրությամբ անշարժ գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ 36,736 հայտարարություն է ներկայացվել Այս իշխանությունը խթանում է ներքին պառակտվածություն և ատելություն, արժեզրկում Արցախը. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)Մի շարք հայտնի ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Իսրայել Պլանավորված էր գրավել Ազգային ժողովի և կառավարության շենքերը. նոր մանրամասներ՝ քրգործիցԿապիտուլյացիայի տարեգրություն. հայրենիքի գողը դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին. Էդգար ՂազարյանԼՂ-ի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարություն Ամենամեծ ստորությունը, որ ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը. Հակոբ Բադալյան«ՔՊ-ն պատվից վեր համարեց անգամ հարգել նահատակների հիշատակը, որոնք զոհվեցին Արցախում մեկ տարի առաջ».Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Ամենադիտված