ԼՂ-ի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարություն Ամենամեծ ստորությունը, որ ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը. Հակոբ Բադալյան «ՔՊ-ն պատվից վեր համարեց անգամ հարգել նահատակների հիշատակը, որոնք զոհվեցին Արցախում մեկ տարի առաջ».Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) «Ճանապարհներին ալիքներ են ձևավորվում, մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է». Փաշինյան Գորիսում ուխտավորների թափորը կշարժվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում. Գագիկ Համբարյան «Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ, պետական բոլոր մարմինները լուծարվել են ԼՂ նախկին նախագահի ստորագրությամբ». Պապոյան (տեսանյութ) Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հրաժարական կտա․ ով է նրա դեմ դավեր նյութել ՀՀ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարը գրեթե 45 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Սուր վարակիչ տարածման պասիվ շրջան է արդեն` եղանակով պայմանավորված. ԱՆ նախարար 

ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք․ «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել իր ղեկավարած հիմնարկությունում, ինչը, ըստ մասնագետների, քրեական բնույթի հանցագործություն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ստացավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը խիստ արտոնյալ պայմաններում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ուսանել. դասապրոցեսներին գրեթե չի մասնակցել, քննությունները հանձնել է արտոնյալ կարգավիճակով, եւ անգամ համակուրսեցիները չեն հիշում նրան կամ դժվարությամբ են մտաբերում՝ որպես ուսանողի: Դե իսկ ուսումնական պրակտիկան էլ անցել է հենց նույն Ազգային ժողովում, որտեղ աշխատակազմի ղեկավար է:

Այս տեղեկությունները փորձեցինք նախ ճշտել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից: Սակայն Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը մոտ 2 էջ հիմնավորում ուղարկեց, որ բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Առաքելյանի ուսումնական գործընթացի մասին որեւէ տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ դրանք անձնական տվյալներ են: Բայց հանրային շահն այստեղ առավել կարեւոր է. ուստի «Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես միշտ, առաջնորդվում է հանրային շահով:
Հարցաշար ուղարկեցինք նաեւ Ազգային ժողով՝ Դավիթ Առաքելյանից հետաքրքրվելով՝
«1. ի՞նչ առաջադիմությամբ եք սովորել ԳԱԱ-ում
2. ի՞նչ հաճախականությամբ եք մասնակցել դասապրոցեսներին
3. որքա՞ն եք բացակայել դասաժամերից եւ ի՞նչ հիմնավորմամբ են դրանք հարգելի համարվել
4. մագիստրոսական թեզի պաշտպանությունն ինչպե՞ս է անցել, ո՞վ կամ ովքե՞ր են ղեկավարել Ձեր թեզը
5. ո՞րտեղ եք անցել ուսումնական փորձառությունը (պրակտիկան) եւ ո՞ւմ ղեկավարմամբ
6. ուսումնական փորձառության (պրակտիկա) ի՞նչ արդյունք եք գրանցել»:

Այս հարցերին պատասխանել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանը՝ հայտնելով, որ Դավիթ Առաքելյանն իր ուսումնական պրակտիկան անցկացրել է ԱԺ-ում, իսկ մյուս հարցերին խուսափել է պատասխանելուց՝ թերեւս ասելիքի բացակայության կամ իրականությունը թաքցնելու հիմքով:

Նկատենք, որ Դավիթ Առաքելյանի պաշտոնի անձնագրով նա պարտավոր է ամեն օր ներկայանալ աշխատանքի, եւ անհասկանալի է, թե ինչպես է այդ դեպքում համատեղել իր կարեւոր աշխատանքը ուսումնական պրոցեսի հետ:

Ի՞նչ է նշանակում լինել ԱԺ աշխատակազմի ղեկավար եւ ուսումնական պրակտիկան անցնել հենց ԱԺ-ում:

Բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս երեւույթը համարեց «կրիմինալ խնդիր»:
«Եթե մարդ դասի չի գնում եւ ավարտում է, օրինախախտում է», – նշեց նա:

Մենք հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ պահանջելով պարզաբանել, թե այս որակի կրթությանը ի՞նչ գնահատական ունի պետական գերատեսչությունը: Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք:
Իսկ հիմա Դավիթ Առաքելյանի մասին՝ ով է նա, ինչ անցյալ ունի:
Նախ նկատենք, որ նրա կենսագրությունը հրապարակված չէ ԱԺ կայքում:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ լրատվական ծառայությունից ուղարկել են Առաքելյանի կենսագրությունը, որը, մեղմ ասած, աղքատիկ է. 32 ամյա Առաքելյանի աշխատանքային կենսագրությունը սկսվում է 2019 թվականից՝ 27 տարեկանից: Նա տարեսկզբից աշխատանքի է անցել ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի գրասենյակում՝ որպես փորձագետ, թեեւ, ըստ դիպլոմի, գյուղատնտեսական հումքի, պարենամթերքի ստանդարտացման մասնագետ է, եւ անհասկանալի է, թե նախ, ինչպես է փորձագետ նշանակվել, եթե կյանքում որեւէ աշխատանքի փորձառություն չի ունեցել, ապա նաեւ, թե ինչով է զբաղվել Ալեն Սիմոնյանի գրասենյակում: Բայց Առաքելյանը նաեւ ունեցել է մասնագիտական առաջխաղացում եւ 2 տարի անց դարձել է ԱԺ նախագահի օգնական: Մոտավորապես 1.5 ամիս աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, երբ Ալեն Սիմոնյանը փոխարինում էր ՀՀ նախագահին, այնուհետեւ նախորդ տարվա փետրվարից մինչ օրս աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն է:

Այսինքն՝ Դավիթ Առաքելյանը հեղափոխական իշխանության տիպիկ ներկայացուցիչ է. մինչ 2018 թվականը անգործ է եղել, բայց Ալեն Սիմոնյանի շտաբում ինքնադրսեւորվելուց հետո կյանքը գլխիվայր շուռ է եկել:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԼՂ-ի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարություն Ամենամեծ ստորությունը, որ ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը. Հակոբ Բադալյան«ՔՊ-ն պատվից վեր համարեց անգամ հարգել նահատակների հիշատակը, որոնք զոհվեցին Արցախում մեկ տարի առաջ».Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում«Ճանապարհներին ալիքներ են ձևավորվում, մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է». ՓաշինյանԱռգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք ուղղել տեղահանված արցախցիների հիմնադրամին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրելԳորիսում ուխտավորների թափորը կշարժվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում. Գագիկ Համբարյան«Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ, պետական բոլոր մարմինները լուծարվել են ԼՂ նախկին նախագահի ստորագրությամբ». Պապոյան (տեսանյութ)Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հրաժարական կտա․ ով է նրա դեմ դավեր նյութելՀՀ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարը գրեթե 45 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերելԱրարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում էՆոր որոշում. ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրելՍուր վարակիչ տարածման պասիվ շրջան է արդեն` եղանակով պայմանավորված. ԱՆ նախարար Սիրուշո. Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էրԶատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասին Կառավարությունը 1.9 մլրդ դրամ հատկացրեց 2017 թ.-ից մեկնարկած «Ինժեներական քաղաք» ծրագրինԲագրատ Սրբազանն Արցախի Մարտունի քաղաքի՝ 1 տարի առաջ զոհված քաղաքապետ Ազնավուր Սաղյանի շիրիմի մոտ է (տեսանյութ) Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներԼոռիում և Տավուշում հեղեղումներից վնասված մեքենաների տերերը փոխհատուցում կստանան․ մանրամասներ գումարի մասին Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշըԿաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպք․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանը ատելությամբ է խոսում Ռուբեն Վարդանյանի մասին. դու այնքան ոչինչ ես, որ ամեն ինչի պատրաստ ես. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Զգուշացում․ պայթեցման աշխատանքներ են լինելուԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ փաստացի հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար․ Թագուհի ԹովմասյանԱրցախի բռնազավթման մասին չխոսելը ապացույց է , որ այս իշխանությունները նվիրել են թշնամուն (տեսանյութ)Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ. փաստաբանԱվանեսյանը կմասնակցի՞ Մայր Տաճարի վերաօծմանը․ պարզաբանում է խոսնակը․ ArmLur Հավատալ և գործել, սա է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձըՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համարՆրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան Արցախի հետ տեղի ունեցած ողբերգությունը վաղը, թե ուշ կպատուհասի նաև Մեծ Հայքի վերջին հողակտորը. ՉալաբյանՈւՂԻՂ. Արցախը 1 տարի առաջ ընկավ. ուղիղ միացում ԵռաբլուրիցՀարավային Կովկասում կայունության ապահովման հարցում ՀՀ դիրքորոշումը հստակ է. ԱԳՆ հայտարարություն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 19Վրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա ԱբրամիձեինՎճռաբեկ դատարանը մերժել է Գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի. «Ժողովուրդ»«Ռադիոլուր»-ում այսուհետ կկողմնորոշվենք նաև բաքվի և անկարայի ժամանակով. Ալիսա ԳևորգյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Որ ծաղրածու չդառնանք աշխարհի առաջ, քաղաքական կամք է պետք ՀՀ իշխանությունների կողմից (տեսանյութ)Սամվել Շահրամանյանը ծաղիկներ է խոնարհում Արցախի համար կյանք տված հայորդիների շիրիմներին (տեսանյութ) ՀՀ իշխանությունը մտածում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Սամվել Շահրամանյան (տեսանյութ)Գրանդ Հոլդինգն այս տարի նշում է հայկական ծխախոտագործության 100-ամյակըԵրևանում և 8 մարզերում լույս չի լինելու Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» Քաղաքացուն առևանգել, հարվածել, սպառնացել են սպանել, նաև վնասել ընտանիքի անդամներին. 3 անձ է ձերբակալվելԵրևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը. ԶԼՄ
Ամենադիտված