Հրդեհ Արևադաշտ գյուղում. այրվել է մոտ 350 հակ անասնակեր Մբապեն գերազանցել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստի ռեկորդը Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Դիմում եմ ոստիկաններին ու սպայական կազմին, մինչև ե՞րբ եք հանդուրժելու, երբ վաճառվել է ձեր ընկերների արյունն ու մսխվել հաղթանակը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Երբ երկու թերուս սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում. Լևոն Զուրաբյան Գյումրիում ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով. Մեսրոպ Առաքելյան Երևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին Հայաստանում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն, կցրտի 6-12 աստիճանով Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է՝ Անառակի կիրակին Հրշեջները մարել են Վանաձորում բռնկված հրդեհը 

Ինձ նման ծերունիներին մեկ թագավորները, մեկ էլ գրաշարները կարող են իրենց «ոտը բերել». Հրաչյա Աճառյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Գառնիկ Ստեփանյանի «Հոդվածներ և հուշեր» գրքից Հրաչյա Աճառյանին նվիրված հուշից մեկ փոքրիկ հատված:

Տպարանում առօրյա խոսակցության ընթացքում շատ էր հիշատակվում Հրաչյա Աճառյանի անունը: Արդեն գիտեի, որ նա ականավոր լեզվաբան է, հեղինակը՝ տասնյակ աշխատությունների, որոնցից «Արմատական բառարանը» նրա անունը հռչակել էր աշխարհով մեկ: Գիտեի նաև, որ նա Երևանի պետական համալսարանի դասախոս է: Առասպելներ էին պատմում նրա իմացած լեզուների թվի մասին: Բայց ավելի շատ խոսում էին տարօրինակությունների, սրախոսությունների մասին, պատմում մանրադեպեր, որոնք սկսվում էին այսպես՝ «Մի օր Աճառյանը …», ինչպես ասում են՝ «Մի օր Եզոպոսը …»:

Շատ էի ուզում մոտիկից տեսնել այդ մարդուն, բայց առիթ չէր ներկայանում:

Եվ ահա մի օր, Էդուարդ Չափուրյանը կանչեց ինձ և ասաց.

- Շուտով սկսելու ենք շարել Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանի» 7-րդ՝ հավելվածային հատորը: Տառեր ենք պատվիրել Մոսկվա, Լենինգրադ, Թիֆլիս: Մինչև դրանք ստացվեն, դասավորիր մեր ունեցածները համապատասխան տառարկղերի մեջ:

Իսկույն անցա գործի: Գրաշարանոցի մի ծայրին հատուկ բաժին ստեղծվեց ինձ համար. մի քանի շաբաթում դասավորեցի մեր ունեցած տառերը՝ հայերեն, ռուսերեն, լատիներեն: Շուտով ստացանք հունարեն, արաբերեն և եբրայերեն տառեր. Դրանք էլ դասավորեցի: Թիֆլիսից ստացված վրացերեն տառերի տեղադրման աշխատանքներին օգնեց Լաշքարը, որ անցյալում եղել էր «Մշակ» թերթի գրաշարը:

Երբ նախապատրաստական այս աշխատանքներն ավարտեցին, ներկայացա Չոփուրյանին և խնդրեցի շարվելիք նյութը: Նա դարակը բաց արեց, հանեց մի թղթապանակ և հանձնեց ինձ:

Աճառյանի գիրքը պարունակում էր չորս բաժին, ապակետիպ «Արմատական բառարան»-ի առաջաբանը, համառոտագրությունները, հավելվածը և վերջաբանը: Ամենից դժվարը հավելվածն էր, քանի որ այնտեղ օգտագործվում էին բազմաթիվ լեզուների տառեր. մի մասը շարվածք էր լինելու, մի մասը` գրվելու էր լատինական համապատասխան հնչյուններով: Դժվարը ինձ համար վրացերեն և եբրայերեն տառերն էին, որ չէի ճանաչում, հունարեն, արաբերեն, լատիներեն տառերը գիտեի: Ուզում էի անպայման հանդիպել հեղինակի հետ, հարցնել որոշ բաներ: Բոլոր հեղինակներն էլ գալիս էին տպարան, - մտածում էր, - Աճառյանը ինչո՞ւ պիտի չգա, մանավանդ, որ նրա գիրքը այդքան դժվարությունների հետ է կապված:

Ցանկությունս հայտնեցի Չոփուրյանին. նա ասաց, որ ըստ երևույթին անհրաժեշտ պիտի լինի նման մի հանդիպում:

Հենց հաջորդ օրը գրաշարանոցի մեծ սրահի ծայրին երևաց միջահասակ, ճաղատ մի անձնավորություն: Քայլում էր թեթևակի կաղալով, ձեռնափայտը խփելով գետնին: Առաջին հանդիպած գրաշարին ինչ-որ բան հարցրեց: Ցույց տվին իմ կողմը: Օրորալով մոտեցավ. հարցրեց մի ուրիշի ևս. նա էլ մատնացույց արեց ինձ: Եկավ կանգնեց մոտս, շատ հանդիսավոր ասաց.

- Ես Աճառյանն եմ. կանչել էիք, տեր իմ, եկել է ձեր ծառան, ի՞նչ եք հրամայում: Ինձ նման ծերունիներին մեկ թագավորները, մեկ էլ գրաշարները կարող են իրենց ոտը բերել:

Ինձ կորցրի, մոռացա ասելիքս, ինչ-որ բան կմկմացի, ձեռքերս սրբեցի արտահագուստիս փեշով, կանգնեցի քարացած, չգիտեի՝ պետք էր բարևե՞լ, ի՞նչ ձևով, մանավանդ որ նա, կարծեք, նման բանի չէր էլ սպասում: Տառարկղի տակից հանեցի ձեռագիրը, հավաքեցի ուժերս և ասացի.

- Էջերի կողքերին կատարված հավելումները այնքան շատ են, որ դժվարանում եմ տեղերը որոշել:

- Զարմանալի բան, - ասաց, - սլաքով ցույց է տրված. շատ հեշտ է տեղերը որոշելը: Ուրի՞շ:

- Վրացերեն և եբրայերեն տառերը չեմ ճանաչում, դժվարանում եմ շարել, մանավանդ եղրայերենը: Այդ էլ դատարկ բան է, կարող ես առանց ճանաչելու էլ շարել, նայիր. ինչպիսի տառ որ գրել եմ, այն էլ գտիր և տեղը դիր: Կարծում ես, թե Եվորպայում հայագիտական գրքեր շարող ֆրանսիացի գրաշարները հայերեն տառերը ճանաչո՞ւմ են: Նայում են տառի ձևին և դնում տեղը: Իսկ եթե ուզում ես ճանաչել, արի մեր տուն, սովորեցնեմ: Լեզու սովորելը դժվար է, բայց տառերը սովորելը շատ հեշտ:

- Հետո՝ չգիտեմ, թե եբրայերենը աջից ձա՞խ է կարդացվում, ինչպես արաբերենը, թե՞ ձախից աջ՝ ինչպես հայերենը, ռուսերենը:

- Դատարկ բան է նաև այդ, - ասաց հանգիստ, - չգիտցած լեզվիդ աջն ու ձախը ինչի՞դ է պետք: Նայիր, ինչպիսի տառ, ինչպիսի հերթականությամբ որ դրված է, նույն հերթականությամբ էլ դու շարիր: Իմացողը կկարդա, չիմացողին էլ պետք չէ:

Այնքան տրամաբանական էին բացատրություններն ու դատողությունները, այնքան ճիշտ, որ ես ամաչեցի, թե ինչու էի նման միամիտ հարցեր տվել:

- Դե, ես գնացի, - ասաց, - եթե նորից անհասկանալի բաներ լինեն, կանչիր:

Ձեռնափայտը խփելով հատակին` գնաց: Նայում էի նրա ետևից ու հանդիմանում ինձ, թե ինչո՞ւ կանչեցի:

Երբ մի քանի էջ շարեցի, սրբագրությունները հանձնեցի տպարանի դիրեկտորին, որ ուղարկի Աճարյանին:

- Տարիքով մարդ է, հարմա՞ր է, որ մենք նրան տպարան կանչենք, - ասաց ժպտալով, - կարծեմ դու սովորում ես համալսարանում, նրա տունը քո ճանապարհին է, կարող ես առավոտները սրբագրությունները տանել, դասերից հետո վերցնել: Այդ առիթով էլ մոտիկից կճանաչես նրան, շատ հետաքրքիր մարդ է:

- Արդեն ճանաչել եմ, - ասացի երկիմաստ:

- Չէ, լավ կլինի, տանես:

Չկարողացա մերժել: Բացատրեց տան տեղը:

Հաջորդ առավոտ սրբագրությունները վերցրի հետս և Կոնդից ճանապարհ ընկա:

Անցա Սունդուկյանի անվան նեղլիկ փողոցը (այժմ Լենինի անվան պողոտա), հասա Աբովյան: Այն ժամանակ փոխադրական միջոցներ չկային. երբեմն-երբեմն երկձի կառքեր կարող էին երևալ ամայի փողոցներում: Նոր-նոր տրամվայի գծեր էին գցել: Աբովյան փողոցի երկու կողմերին ցածրահասակ, անշուք շենքներ էին, մայթերի մոտով գլգլալով հոսում էին առվակները:

Հասա բացատրված տունը: Իմ բախտից Աճառյանին գտա հենց բակում, մի դույլ ջուր լցրած, բարձրանում էր աստիճաններով: Գլխին դրել էր գիշերային թասակ, հագել մինչև ծնկները ծածկող թաղիքե ճտքավոր կոշիկներ: Նա ինձ չնկատեց: Բարձր բարևեցի: Դույլը դրեց աստիճանների վրա, նայեց, սկզբում չճանաչեց. երբ ասացի, թե իր գրաշարն եմ, ժպտալով հրավիրեց վեր: Ուզեցի օգնել նրան վերցնել դույլը: Չհամաձայնվեց:

Բարձրացանք պատշգամբը: Բաց դռնից մտանք մի նեղ միջանցք, որի երկու կողմերին կային մեկ-մեկ դուռ: Ձախ կողմինը Աճառյանի սենյակն էր: Երկուսով մտանք ներս:

- Նստիր, - ասաց, - հիմա կվերջացնեմ գործս, կխոսենք:

Մի քանի բաժակ ջուր լցրեց դռան ետևում կախված լվացարանը, մի քանի բաժակ էլ` թեյնիկի մեջ: Կիսով չափ դատարկված դույլը` ծածկեց կապույտ ստվարաթղթով, ավելի ծայրով դեպի անկյունը տարավ հատակին թափված թղթերը:

Մինչ նա զբաղված էր նման գործերով, ես հետաքրքրությամբ դիտում էի շրջապատս: Լսել էի, որ նրա կինը վաղուց մեռել է, և ինքը ապրում է ամուրի մարդու անկազմակերպ կյանքով, բայց չէի ենթադրում, թե գտնվում էր այդքան պարզ ու համեստ պայմաններում: Դռան ետևում մի աթոռակի վրա դիզված էին կերակրի ամաններ, դանակ, պատառաքաղ: Աջ կողմում դրված էր գույնը վաղուց գցած մի պահարան, որի փեղկերի ապակիներից մի քանիսին փոխարինում էին լրագրի թերթերը` փակցված սոսնձով: Կիսաբաց փեղկերից երևում էր, որ նա այդ պահարանի մի մասում պահում էր սննդեղենը, հավանաբար մյուս` փակ մասն էլ հատկացված էր նրա սպիտակեղենին:

Պահարանի դիմաց դրված էր գրասեղանը, վրան` գրքերի, թղթերի կույտեր: Սեղանից քիչ այն կողմ` թիթեղյա վառարանն էր, մոտը` կոտրտած փայտերը: Գրասեղանի վերևում կախված էր յուղաներկ մի նկար, որից այս անհրապույր շրջապատն էր դիտում գեղեցկադեմ մի կին:

Սենյակի այս բաժինը ներքնակողմից բաժանված էր մի մեծ վարագույրով, որի արանքից երևում էր ննջարանային մասը` երկաթյա հնամաշ մի մահճակալ, մի բազմոց, լուսամուտի մեջ և պատի տակին` գրքեր:

Երբ ամեն ինչ դասավորեց, հանեց թաղիքե կոշիկները, հագավ մուճակները, եկավ նստեց գրասեղանի մոտ և ասաց.

- Հոդացավ ունեմ, դրա համար այս անպիտան կոշիկներն եմ հագնում:

Հանկարծ նրա հայացքն ընկավ պատից կախված նկարին.

- Կինս է` Արուսյակը, ութ տարի առաջ մեռավ, ինձ այս վիճակին թողեց:

Մի քանի րոպե լուռ մնալուց հետո ասաց.

- Է՜, անցնենք գործի: Խոստացել էի քեզ սովորեցնել վրացերեն և եբրայերեն տառերը:

Գրասեղանի վրայից վերցրեց մի թերթ թուղթ, գրիչով բաժանեց սյունակների, գրեց վրացերեն տառերը, կողքին` անունները, ապա` հայերեն համապատասխան հնչյունները, տվեց ինձ ու ասաց.

- Վրացերենը շատ հեշտ է, հայերենի նման ձախից աջ են կարդում, ամեն մի տառ մի հնչյուն է, և մեծ մասամբ էլ հայերենին համապատասխան, միայն նրանք մեծատառեր չունեն:

Վերցրեց մի նոր թուղթ, նորից սյունակների բաժանեց, ասաց.

- Եբրայերենը ավելի դժվար է, հրեաները ունեցել են մի քանի տեսակ տառեր, վերջին հազարամյակում սիրվածը քառակուսի կոչվող տառերն են, կարդում են ոչ թե ձախից աջ, այլ` աջից ձախ:

- Ինչպես արաբերենը, - ասացի:

- Այո, երկուսն էլ սեմական լեզուներ են:

Գրեց եբրայերեն տառերը համապատասխան բացատրություններով, ասաց, որ ձայնավորների համար` բաղաձայների վրա, տառի վերևի կամ ներքևի մասում դնում են նշաններ, հետո գրեց անունները` ալեֆ, բեթ … հե, վավ և այլն:

- Շատ նման են արաբերեն տառերի անուններին, - ասացի, երևի ցույց տալու համար, թե ես էլ գիտեմ նման բաներ:

- Այո, մի քանիսը նման են, թե՛ արաբերենը և թե՛ եբրայերենը կապ ունին արամերեն տառերի հետ:

Հետո խոսեց փյունիկյան տառերի մասին, անցավ մեր տառերին, գովեց Մեսրոպ Մաշտոցի հնարամտությունը, որ այդքան կատարյալ տառեր է ստեղծել մեզ համար:

- Ամեն մի հայ, - ասաց, - երկու անուն պետք է լավ հիշի, մեկ Մեսրոպ Մաշտոցի անունը, մեկ էլ այն ուսուցչի, որ առաջին անգամ մեսրոպյան տառերը սովորեցրել է իրեն: «Ա» տառը ումից որ սովորել ենք, նրան երախտապարտ պիտի մնանք մինչև կյանքի վերջը: Դու հիշո՞ւմ ես, թե ով է սովորեցրել հայերենի այբուբենի առաջին տառը:

- Անշուշտ, - ասացի, - պարոն Սարգիսը` Սեբաստիայի ազգային վարժարանում:

- Հիշիր այդ անունը. իսկ դու սեբաստացի՞ ես:

Գովեց Երզնկան և երզնկացիներին. շատ բաներ պատմեց, որ այժմ չեմ հիշում:

Ես նրան լսում էի հափշտակությամբ, հիմա մի ուրիշ մարդ էր թվում, որքա՜ն տարբեր այն մեկից … խոսում էր հաճույքով, ուսուցչի հոգատարությամբ:

Հանկարծ սեղանի վրայից վերցրեց մի հաստ գիրք, բաց արեց:

- Եբրայերեն է, - ասաց:

Սկսեց կարդալ մի հատված բարձրաձայն, նկատելի եղանակավորումով, կարծեք երգում էր: Ասաց, թե հրեաները և արաբները իրենց կրոնական գրքերը այդպես են կարդում, թուրքերն էլ Ղուրանն են այդպես կարդում: Հետո ասաց.

- Իհարկե, ոչինչ չհասկացար: Ես էլ շատ բան չեմ հասկանում, բայց այս հատվածը գրեթե անգիր գիտեմ: Կարդացածս Սողոմոն իմաստունի առակներից մեկն էր, այն, որ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը մեր տառերը հնարելուց հետո թարգմանեց հայերեն. դա հայերեն տառերով գրված առաջին գրությունն է: Ամեն հայ պետք է իմանա գեթ առաջին նախադասությունը` «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ …» գրաբար գիտե՞ս:

- Շատ քիչ:

- Համալսարանում կսովորես: Լավ լեզու է, հին հունարենին, լատիներենին հավասար լեզու, որ օտար համալսարաններում էլ սովորեցնում են մասնագետներին:

Այդ օրը ես այնքան բան սովորեցի, որ ինձ թվում էր, թե իսկական համալսարանը Աբովյան փողոցում գտնվող այդ փոքրիկ սենյակն է:

- Է, - ասաց հանկարծ, - հիմա ես անցնեմ աշխատանքի:

Հետո իմացա, որ դա նրա «երթաս բորովն» էր …

Նյութը`  Ք. Ա.-ի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ Արևադաշտ գյուղում. այրվել է մոտ 350 հակ անասնակեր Մբապեն գերազանցել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստի ռեկորդը Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Դիմում եմ ոստիկաններին ու սպայական կազմին, մինչև ե՞րբ եք հանդուրժելու, երբ վաճառվել է ձեր ընկերների արյունն ու մսխվել հաղթանակը. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Երբ երկու թերուս սկսում են «կրթել» ազգին, ի՞նչ է ստացվում. Լևոն Զուրաբյան Գյումրիում ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով. Մեսրոպ ԱռաքելյանԵրևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին Հայաստանում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյուն, կցրտի 6-12 աստիճանովԱյսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է՝ Անառակի կիրակին Հրշեջները մարել են Վանաձորում բռնկված հրդեհըԲաքուն քայլ է անում ՀՀ-ի վրա հարձակման համար, ՀՀ իշախանությունը փորձում են մոլորեցնել իր ժողովրդին. Էդմոն Մարուքյան Թրամփն ակնկալում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի շաբաթների ընթացքում․ ՈւիթքոֆԹղթեր են լինում, չեմ էլ նայում՝ ստորագրում եմ, գնում է. Նիկոլ Փաշինյան․ «Հրապարակ»Ինչ եղավ 2018–ին՝ Կարեն Կարապետյանի կողմից իշխանության փոխանցումից հետո Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը սպասվում է հաջորդ շաբաթ. Ուիթքոֆ Սիրուշոն զվարճալի տեսանյութ է հրապարակել իր երեխաների մասնակցությամբ (տեսանյութ) ՌԴ–ն ու ԱՄՆ-ը քննարկում են Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման նախապատրաստումըՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքները Հս․ Մակեդոնիայի գիշերային ակումբներից մեկում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի (տեսանյութ) Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ․ Հակոբ Բադալյան Պարզվել է 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը․ նա անչափահաս էԻրանի նախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առթիվԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեինՀայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Նեյմարը դավաճանել է հղի կնոջը մարմնավաճառուհու հետՎիճաբանություն՝ Երևանի քոլեջներից մեկում. կա վիրավոր «Ի՞նչն ա կիսատ-պռատ, էս ճամփեն վերջին ամգամ ե՞րբ էին ասֆալտել». Փաշինյանն Իջևանում է (տեսանյութ)Իրանը խոստանում է կոշտ պատասխան տալ ցանկացած սպառնալիքի․ Հոսեյն ՍալամիՀունաստանում հայտնաբերել են հնագույն դամբարան Բաբկեն Թունյանը հաստատել է 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումը և պարզաբանումներ ներկայացել Տարադրամի փոխարժեքները մարտի 16-ին Ուսուցչուհին ձերբակալվել է 15-ամյա աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալու համարՍպասվում են տեղումներ․ Գագիկ Սուրենյանը` առաջիկա օրերի եղանակի մասին Տղամարդը վերակենդանացել է դիահերձարանում Հյուսիսային Մակեդոնիայում ավելի քան 50 մարդ է զոհվել ակումբում բռնկված հրդեհի հետևանքով (տեսանյութ) Վալենտինա Մատվիենկոն մեկնել է Ադրբեջան․ այցի նպատակը հայտնի էԺաննա Բուտուլյանի հրապարակումն անհանգստացրել է դերասանուհու հետևորդներինԹուրքիայում ԵՄ-ին անվանել են «հիվանդ մարդ»Տասնյակ հասցեներում գազ չի լինի ՌԴ–ում փնտրում են «Անորա» ֆիլմի աստղին (լուսանկար)ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԲլոգեր Դավիթ Մանուկյանն ամուսնացել է (տեսանյութ)Մենք նորից ենք բողոքի ակցիա իրականացնելու՝ մինչև հարցին լուծում չտրվի․ Ողջաբերդի բնակիչ (տեսանյութ) Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դա ողջունվելու է. պատգամավոր Ողջաբերդի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանից (տեսանյութ)Վերջ լինելո՞ւ է այս կոռուպցիային, «բեսպրեդել» է տիրում․ Ողջաբերդի բնակիչ (տեսանյութ)Ակցիա Տորոնտոյում՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների Քանյե Ուեսթին նկատել են նոր ընկերուհու հետ (լուսանկարներ)
Ամենադիտված