Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը սպասվում է հաջորդ շաբաթ. Ուիթքոֆ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կարող է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ակնկալում եմ, որ այս շաբաթ երկու նախագահների միջեւ խոսակցություն կլինի։ Մենք նաև շարունակում ենք շփումներն ուկրաինացիների հետ»,- ասել է Ուիթքոֆը CNN-ի եթերում։
Նախագահների առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին։
