«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Մայիսի 27-ին մահացել է դերասանուհի Օլգա Գուլազյանը

Գիտություն և Մշակույթ

Հայ ժողովրդական արտիստուհի Օլգա Գուլազյանը ծնվել է 1885թ. դեկտեմբերի 27-ին, Թիֆլիսի Խարփուխ թաղամասում։ Իր «Հուշեր» գրքում դերասանուհին պատմել է Խարփուխի ու նրա բնակիչների պատմությունը. «Երեկո է: Խարխուլ տնակների փոքրիկ պատուհաններից լամպի աղոտ լույսեր են երևում: Ահա մեկը մյուսի հետևից, պատուհանների վրա իջնում են մաշված, կարկատաններով լի միտկալի վարագույրները, որպեսզի դրսից հարևանների կողմից չդիտվի տան ներսի անց ու դարձը: Մութն ընկնելուն պես լռում է թաղը. ձմեռվա ցուրտ գիշերը իր հետ բերում է թախիծ, տխրություն:

Սա Թբիլիսիի ամենաետընկած Խարփուխի թաղն է, ուր ծնվել եմ ես, ուր ապրել, ուր անց եմ կացրել չարաճճի, խենթ ու խելառ մանկությունս:

Խարփուխի թաղը, դա Թբիլիսիի ամենաարհամարհված, խողճ ու կրակ թաղերից մեկն էր: Կենտրոնից հեռու, ծայրամասում, քարափի վրա: Փոքրիկ, նեղ, ծուռումուռ փողացներով - ի՞նչ եմ ասում, ոչ թե փողոց, այլ ինչ-որ անցքեր ու խոռոչնմեր, խորդուբորդ, մութ ու քարքարոտ փողոցը առանց անունի, տներն առանց համարի»:

Դարասկզբին, ռուսական առաջին հեղափոխությանը նախորդող տարիներին, բազմաթիվ թատերախմբեր են կազմակերպվել բանվորական ու արհեստավորական շրջաններում։ Օլգայի ավագ եղբայրը, ով տպարանի բանվոր է եղել, մասնակցում է նման մի թատերախմբի գործերին։ Ու մի անգամ էլ փորձերը տեղի են ունենում Գուլազյանների տանը. դա «Էլի մեկ զոհ» պիեսն է լինում՝ Նատոյի և Վանոյի տեսարանը։ Տասնհինգամյա Օլգան այնքան է ուզում խաղալ Նատոյի դերը, որ չի կարողանում թաքցնել ցանկությունը։ Ռեժիսորն ընդառաջում է, և նա այնքան լավ է կատարում դերը, որ դերը հանձնարարվում է նրան։ Օլգային տեսնելով Նատոյի դերում, Գ.Սունդուկյանը նրան գովասանքի խոսքեր է ասում: Իսկ Սիրանույշը, ով գլխավորում էր Հայկական դրամատիկական ընկերության դերասանական խումբը, սկսում է հետաքրքրվել նրանով։ Եվ տասնվեցամյա Օլգան հրավիրվում է այդ թատերախումբը:

Ապա մասնակցել է Թիֆլիսի մի շարք թատերախմբերի ներկայացումներին, հյուրախաղերով հանդես է եկել Բաքվում, Կոստանդնուպոլսում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Շուշիում, Գանձակում, Նոր Նախիջևանում, Երևանում և այլուր:

Գուլազյանի արվեստը ձևավորվել է Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի, Օլգա Մայսուրյանի և այլ վարպետների հետ համատեղ աշխատանքում: Առաջին նշանակալի հաջողությունը Գայանեի դերակատարումն էր (Ալեքսանդր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»): 1921–26 թթ-ին խաղացել է Թիֆլիսի հայկական թատրոնում. լավագույն դերը Լաուրենսիան էր (Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուրը»): 1926 թ-ին տեղափոխվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոն), որտեղ ստեղծագործել է մինչև կյանքի վերջը, կատարելագործել իր դերասանական վարպետությունը: Հայ, ռուս, արևմտաեվրոպական դասական ու ժամանակակից պիեսներում խաղացել է ավելի քան 300 դեր:

Գուլազյանի խաղն աչքի է ընկել նուրբ ոճավորմամբ, ներքին թեթևությամբ ու պլաստիկայով: Լավագույն դերակատարումներից հատկապես ուշագրավ են Կուկուշկինան (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Քսենյան (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները»), Նատալյան, Սալոմեն (Գ. Սունդուկյանի «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ»), Տատիկը (Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում») և այլն: Գուլազյանի վերջին դերը Մեծ մայրն էր (Արչիբալդ Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»): Նկարահանվել է «Զարե» (1926 թ.), «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955 թ.), «Առաջին սիրո երգը» (1958 թ.) հայկական կինոնկարներում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան
Ամենադիտված