Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը Ծառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ Պուտին Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի «Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան «Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանին Կանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. Ջրբաշյան Կանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանք Հիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայք Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը Իրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները 

Իր մարմնական գոյությանը ինքնասպանությամբ վերջ տվեց հայ գրականության մեծանուն Խելագարը

Գիտություն և Մշակույթ

Արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա։ Եղիա Տեմիրճիպաշյան (1851 թ. մայիսի 8 – ին ծնվել է Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում։ Նախնական ուսումը ստացել է Օհաննես Պատվելիի դպրոցում, ապա ժամանակի լավագույն` Խասգյուղի Ներսիսյան վարժարանում` աշակերտելով Թովմաս Թերզյանին և Մատաթիա Գարագաշյանին, որոնցից մխիթարյան-գրաբարյան հիանալի գիտելիքներ է ստանում։ Դպրոցում կողք կողքի էին նստում Մինաս Չերազի հետ։ Դասընկերներից էր նաև Ռեթեոս Պերպերյանը։ 1866-ին փոխադրվում է Խասգյուղ` Նուբար փաշայի նոր հիմնած Շահնազարյան վարժարան։ Այստեղ ուսանելուն զուգահեռ օգնական ուսուցիչ էր կրտսեր դասարաններում։ Մոլի ընթերցասեր էր։ 1870-ին Տեմիրճիպաշյանը Բարձր դռան տպագրության դիվանի անդամ էր, ուր կարդում էր այնտեղ ուղարկվող ողջ մամուլը, ապա ստանձնում է Հանրօգուտ շինությունների նախարարության վարչական ժողովի քարտուղարի պաշտոնը, որից նույնպես շուտով հրաժարվեց։

1874-ին մի օրիորդի հանդեպ սիրով լի, որը որոշել էր ամուսնանալ հարուստ մի պաշտոնյայի հետ, հուսահատությունից փորձում է ինքնասպան լինել` նետվելով ծովը։ Սակայն ջրի պաղությանը չի դիմանում և դուրս է գալիս։ Նույն թվին մեկնում է Ֆրանսիա` Մարսելի Առևտրական բարձրագույն վարժարանում ուսանելու, բայց դրա փոխարեն հրատարակում է «Le Littaeraire et Financier de Marseille» շաբաթաթերթի մի քանի համար` Արևմուտքին հայությունը ներկայացնելու ձգտումով։ Այս ընթացքում հանգամանքորեն ուսումնասիրում է նաև պոզիտիվիստ փիլիսոփաների, հատկապես Էմիլ Լիտրեի երկերը։ Ծանոթանում է Ֆրանսիայի նշանավոր գործիչների, այցելում Վիկտոր Հյուգոյին։

1876-ին վերադառնում է Կ. Պոլիս։ Անդամակցում է կրթական նախարարության թարգմանությանց դիվանին։ Մասնակցում է ընտրողական աշխարհաբարի պայքարին, բայց պահպանողական մամուլը փակվում է նրա առջև։ Տեղ չգտնելով մամուլում` սկսում է գրքույկներ հրատարակել։ Առաջինը «Դամբարանն» է (1879)։ 1880-ին «Մասիսը» նրան հրավիրում է աշխատակցելու։ Հակառակ իր դիմադրությանը հասարակական աշխատանքի հանդեպ, թաղական են ընտրում Պեշիկթաշից, 1880-ին երեսփոխան' Սթենիա-Ենիքյոյ միացյալ թաղերից։ Նրա առողջությունը անհույս վիճակում էր, թերթերից ստացած չնչին հոնարարով էր պահպանում գոյությունը։ Նրա վիճակը որոշ չափով բարվոքեց, երբ դասեր ստացավ, տեսուչ նշանակվեց Բերայի վարժարաններում և փիլիսոփայության դասախոս` Հայկական Կրթարանում։ 1882-ին բանախոսելու է հրավիրվում տարեկան բոլոր հանդեսներում։ 1883-ի հունվարից մինչև 1889 լույս է ընծայում «Գրական և իմաստասիրական շարժումը» հանդեսը, որի նյութերը գրում էր ինքը, բացառությամբ, դարձյալ իր կատարած, թարգմանությունների։ 1884-ին Գրիգոր Զոհրապի առաջարկով նրան է հանձնվում Ասիական Ընկերության օրգան «Երկրագունտ» գրական և գիտական հանդեսը։ Այստեղ նույնպես լույս են տեսնում նրա բազմաթիվ գրվածքները։ 1886-ից 1887-ի մի քանի ամիսը Տեմիրճիպաշյանը խմբագրում է նաև Արևելյան Տնտեսագիտական Միության «Տնտես» հանդեսը, իսկ 1889-ին տպագրում է «Դար» հանդեսը (մեկ համար)։ Նա ոչ միայ խմբագրում, այլև մի քանի անգամ սրբագրում էր նշված հանդեսների նյութերը։ Ավելին, մասնավորապես «Շարժումի» ողջ աշխատանքը իր վրա էր. ոչ միայն խմբագիր ու հեղինակ էր, այլև մատակարար, բեռնակիր, ցրիչ։ Այդ շրջանում Տեմիրճիպաշյանը աշխատում է նաև ֆրանս-հայերեն բառարանի վրա, որը հրատարակվեց մի քանի անգամ (1886, 1894, 1896, 1930)։

1890-ի հուլիսի 31-ին կորցնում է մորը և մնում է մենակ։ Տարիներ առաջ էլ կորցրել էր հորը։ Մինչև 1893-ը Տեմիրճիպաշյանը շարունակում է դասավանդել,. փիլիսոփայություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, հին ու նոր գրականությունների պատմություն, մանկավարժություն, էսթետիկա, հոգեբանություն։

1893-ը ճգնաժամային էր Եղիայի համար։ Առժամանակ դադարում է գրել։ Դարձյալ մայիսին, իր ծննդյան ամսին նա ինքնասպանության երկրորդ անհաջող փորձն է կատարում։ Նրան փրկում է մակույկավար Պետոն' Սուրեն Պարթևյանի եղբայրը։ 1893-ի աշնանը Տեմիրճիպաշյանը փոխադրվում է Խասգյուղի իրենց սեփական տունը և սկսեց նորից գրել, տպագրվելով հատկապես «Ծաղիկ» հանդեսում։

1895-ի ձմռանը Բերայում ծանոթանում է հունգարուհի Էլեն Նիսընի հետ, որը դառնում է նրա հետագա կյանքի ուղեկիցը։ Նրա տանը երկու տարի բնակվելուց հետո Տեմիրճիպաշյանը մեկնում է Ժնև, ապա` Վիեննա։ Ճամփորդությունը չի ապաքինում նրան, սակայն վերսկսում է հանդես գալ մամուլում։ Չորսամյա լռությունը խախտում է «Բյուզանդիոնում» լույս տեսած «Մեր Պոսֆորը»։

1901-ին հիվանդությունը սրվում է, փոխադրվում է Ազգային հիվանդանոց, ուր մնում է մոտ մեկ տարի։ Նրան հոգատարությամբ խնամում էր Էլեն Նիսընը։

Անկողնուն գամված, 1908-ին հուլիսի 19-ին, Էլեն Նիսընի կարճատև բացակայության ժամանակ, լարելով վերջին ուժերը, Եղիա Տեմիրճիպաշյանը ինքնասպանությամբ վերջ է դնում կյանքին։

 .... 162 տարի առաջ (մայիս 8-ին), Պոլսոյ Խասգիւղ թաղամասին մէջ լոյս աշխարհ եկաւ Եղիա Տէմիրճիպաշեան, որ ի վերուստ կոչուած էր մարմնաւորելու եւ շնչաւորելու արտակարգ տաղանդի եւ խելացնոր անհատականութեան եզակի բոցավառում մը՝ հայոցհոգեմտաւոր բազմադարեան ժառանգութեան լուսաշող երկնակամարին վրայ։
Հայ լեզուի, մտքի եւ գրականութեան անհուն պաշտամունքն ու ազգային մեր ժառանգութեան խորաթափանց ընկալումը, յայտնատեսական վերծանումը եւ գեղարուեստական ինքնակատարելագործումը ստեղծագործական անխոնջ երկունքի մէջ պահեցին մարմինն ու ներաշխարհը անզուգական Եղիայի։
¬ Հայ լեզուն եւ յատկապէս արեւմտահայ աշխարհաբարը իր կատարելութեան հասցնող մեծագոյն երախտաւորներէն եղաւ Եղիա Տէմիրճիպաշեան։
¬ Հայ մտքի փիլիսոփայական խորասոյզ որոնումները անհաս տարածութեանց բացած մեծ տեսանողը դարձաւ Եղիա, որ երկրային կեանքին ու մարմնեղէն գոյութեան մէջ բացասումը տեսաւ Տիեզերքին ու Ամբողջին եւ, այդ ճշմարտութեան անձնատուր, 57 տարեկանին ընտրեց անձնասպանութիւնը՝ իբրեւ ապաշխարհանքի ուղիղ ճանապարհ...
¬ Քերթուած թէ պատմուածք, ակնարկ թէ թարգմանութիւն, գեղարուեստական թէ իմաստասիրական տարբեր բնագաւառներ իւրայատուկ մշակումի եւ արարումի արժանացան Եղիայի գրչին տակ։ Թէեւ երկար տասնամեակներ Եղիա Տէմիրճիպաշեան առասպել մը մնաց եւ քիչեր բացին ներաշխարհը այս «խելագար տաղանդ»ին, բայց մեր ժամանակներուն արդէն Եղիա իր գործին ու մտածողութեան վրայ կը կեդրոնացնէ սեւեռումը հայ մտքի եւ գրականութեան նորահաս ուղեւորներուն։
Արդարեւ, բացառիկ խոհականութեամբ ու կեանքի եւ մահուան, բնութեան եւ մարդու, ընկերային արժէքներու եւ անձնակեդրոն յոյզերու մասին իմաստասիրական խոր ընկալումով օժտուած հայ գրագէտն է Եղիա Տէմիրճիպաշեան, որ աշխարհաբար հայերէնը բարձրացուց գեղարուեստական մշակման նախանձելի մակարդակի եւ դարձաւ հարազատ թարգմանը մարդկային տրտմութեան ու թախիծին, յոռետեսութեան եւ անհուն դժգոհութեան խորագոյն, այլեւ ամէնէն իրաւ ապրումներուն։


Եղիա կը հանդիսանայ իր սերունդի ամէնէն աւելի կարդացած եւ կարդացածը իւրացուցած ու իւրովի վերարտադրած գրագէտը։ Կենսագիրները կը պատմեն, որ Ներսէս Պատրիարք Վարժապետեան, որ մօտէն ճանչցած էր Եղիա Տէմիրճիպաշեանին, առիթով մը զինք ներկայացուցած է հետեւեալ վկայութեամբ.¬ «Մեր ազգին մէջ ամէնէն շատ կարդացած մարդն է այս տղան՝ Տէրոյենց պատուելիէն ետք»...
1879ին Ա. Ազատախոհեան գրչանունով Եղիայի կազմած «Փիլիսոփայական Բառարան»ը անվիճելի պատուանդանն է հայ եւ օտար գրականութեանց խոհական հսկաներուն գործերը մարսած եւ իմաստասիրական իր ուրոյն աշխարհայեացքը մշակած Տէմիրճիպաշեան Մտածողին։
Իր ժամանակի հայ լեզուի գեղեցկագոյն աշխարհաբարի մշակներուն յառաջապահն է Եղիա, որ թէ գրական¬գեղարուեստական իր արձակով ուղղութիւն բացաւ, թէ՛ հայերէնէ ֆրանսերէն իր «Բառարան»ով լեզուագիտական ու քերականագիտական կարեւոր ներդրում ունեցաւ արեւմտահայերէնի կատարելագործման մէջ։
Այդ կենսափորձով ալ պատգամեց մեր սերունդներուն.¬ «Իմ նախաբանս եւ իմ վերջաբանս ահա՝ դպրո՜ց»։


Նաեւ՝ հայ լեզուի պաշտամունքը ներարկեց նորերուն.¬ «Ո՞ր ազգն ունի այդ լեզուն, ո՞ր լեզուի մէջ կարող է միտքը այնքան ազա՜տ շրջիլ, հոգին այնքան ազա՜տ թռչիլ, որքան հայ լեզուի մէջ, փայլակին բեկեալ այլ փայլուն գիծն այն արշաւագոյն ո՞ր լեզուն կարող է պատկերացնել, ո՞ր լեզուն Է՝ ուր պարբերութիւնք կրնան մերթ գետի մը չափ երկարիլ, պարբերութիւնք՝ որք սակաւ գետերու նման սկիզբ ունին եւ վախճան, որք բարձրերէն կը բղխին, եւ գունագեղ բուրումնաւէտ դաշտաց ընդմէջէն ադամանդներ հոլովելով կամ ժայռեր գլորելով կþանցնին գոռալով ու գալարելով, եւ ուր որ ուրեմն ի խորս անդր օվկեանին անդնդախոր կը հասնին»։


Բայց յատկապէս կեանքի ունայնութիւնը մերկացնելու, Մահը դարպասելու եւ Տրտմութիւնն ու Թախիծը իբրեւ մարդու ներաշխարհին ամէնէն իրաւ էատարրերը ընկալելու եւ վերծանելու իր գրականութեամբ՝ Եղիա Տէմիրճիպաշեան իրաւամբ խորհրդանշեց հայ գրականութեան մեծատաղանդ, բայց խելագար Անձնասպանի կերպարը։


Եղիա ծնած էր 1851ին Խասգիւղ, Պոլիս։ Հայ ունեւորներու՝ ամիրաներու թաղամաս էր Խասգիւղ. նաեւ Տէմիրճիպաշեան գերդաստանը այդպիսին եղած էր անցեալին. բայց Եղիայի հայրը համեստ արհեստաւոր մըն էր։ Ան յաճախեց «Ներսէսեան» եւ «Նուպար¬Շահնազարեան» վարժարանները։ Աշակերտեց իր ժամանակի մեծանուն ուսուցիչներուն՝ Թովմաս Թերզեանի եւ Մատաթիա Գարագաշեանի, բայց գիրքերը դարձուց իր բուն ուսուցիչները եւ անյագ ընթերող մը ու ինքնաշխատութեամբ ինքզինք կատարելագործող անհատականութիւն մը եղաւ։
Կեանքի ասպարէզ մտաւ իրբեւ Օսմանեան Կայսրութեան Հանրային Շինութեանց վարչութեան քարտուղարի, բայց կանուխէն իր մէջ ի յայտ եկած հալածախտի ազդանշանները պատճառ դարձան, որ հրաժարի այդ գործէն եւ ուզէ Ֆրանսա մեկնիլ իր ուսումը շարունակելու համար։ 1874ին կը հասնի Մարսէյլ, ուր ուսման կողքին աշխոյժ մասնակցութիւն կը բերէ ատենի ֆրանսական գրական կեանքին։ 1878ին կը վերադառնայ Պոլիս եւ թափով կը նետուի հրապարակագրական ասպարէզ. կը հրատարակէ «Գրական եւ Իմաստասիրական Շարժում» անունով իր սեփական թերթը, նաեւ կþաշխատակցի տարբեր թերթերու։ 1880ականները կը հանդիսանան Եղիայի ամէնէն բեղուն շրջանը։


1889ին մտային անհաւասարակշռութեան ու հալածախտի նոպաները կը սաստկանան եւ կը խորանան յատկապէս մօր մահէն՝ 1890էն ետք։ Կը կատարէ անձնասպանութեան առաջին փորձը՝ Վոսփոր նետելով ինքզինք։ Թէեւ կը փրկուի, բայց այնուհետեւ շարունակ կը մտմտայ անձնասպանութեան մասին։ Այդ շրջանին տեղի կþունենայ նաեւ Ե. Տէմիրճիպաշեանի կեանքին կարեւորագոյն հանդիպում¬դարձակէտը։ Մօր մահէն ետք առանձին կը մնայ Խասգիւղի իր տան մէջ, կþապրի դժբախտ պայմաններու տակ։ Ձմրան օր մը կը հեռանայ ամայացած իր տունէն եւ կու գայ Բերա, ուր պատահմամբ կը թակէ դուռը Հելլէն Նիսսըն անունով հունգարացի կնոջ մը բնակարանին։ Նիսսըն կորսնցուցած էր իր ամուսինը ու տեսնելով Եղիայի խղճալի երեւոյթը՝ կը հիւրընկալէ եւ աթոռ մը կը տրամադրէ անոր վառարանին քով։ Եւ, այնուհետեւ, Եղիայի եւ Նիսսընի միջեւ ծնունդ կþառնէ բարեկամական անքակտելի կապ մը՝ մեծ սէր մը։ Եղիա կը սիրէ Հելլէն Նիսսընը յաւիտենական սիրով, ինչպէս ան կը պարզէ առիթով մը Զուիցերիայէն Նիսսընի ուղարկած իր հետեւեալ նամակով. «Իմ սիրելի ու թանկագին տիկին, երկինք ու երկիր կþանցնին, բայց իմ սէրը քեզի հանդէպ չի մարիր»։


Այդ սէրը մինչեւ ինքնասպան մահուան «դուռ»ը հասցուց Եղիա Տէմիրճիպաշեանին։
1897ին, Եղիա իր մօրաքրոջ օգնութեամբ հեռացաւ Պոլիսէն եւ քանի մը տարի շրջագայեցաւ եւրոպական ոստաններուն մէջ՝ Ժընեւ, Վիեննա, Պուտափեշտ եւայլն։ Բայց միշտ փնտռեց իր «օրհնաբերութեան յօժար հրեշտակին» եւ ի վերջոյ վերադարձաւ Պոլիս եւ բնակութիւն հաստատեց դարձեալ Հելլէն Նիսսնի մօտ։
1901ին անոր հիւանդութիւնը ծանրացաւ. տարուեցաւ Ազգային Հիւանդանոց՝ ատենի հայ մամուլի էջերուն մեծ աղմուկ բարձրացնելով իր խելագարութեան շուրջ։ 1904ին դուրս կու գայ հիւանդանոցէն եւ կը վերադառնայ Նիսսընի։


Հատտէճեան կþեզրափակէ իր յուշը, նշելով թէ Եղիա, գարնանային գեղեցիկ օր մը, օգտուելով Հելլէն Նիսսնի բացակայութենէն, կը կատարէ անձնասպանութեան վերջին փորձը՝ 19 Յուլիս 1908ին, երբ վերջ կու տայ իր կեանքին, կախելով ինքզինք կաշիէ գօտիով մը։ Եղիայի մահէն ետք, Նիսսըն գոց սենեակի մը մէջ կը պահէ բանաստեղծին գրական անտիպ երկերը, ձեռագիրներն ու այլ թանկարժէք թուղթերը։ Օրմանեան Պատրիարքի արտօնութեամբ՝ Եղիա Տէմիրճիպաշեանի թաղումը կը կատարւի Պէյօղլուի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ՝ կանոնական արարողութեամբ։ Մարմինը կը փոխադրուի Շիշլիի հայոց գերեզմանատունը, ուր կը թաղուի անձնասպաններու յատկացւած թաղամասին մէջ։ Հետագային Հելլէն Նիսսըն, Դուրեան Պատրիարքի արտօնութեամբ, տեղափոխել եւ թաղել կու տայ Եղիայի մարմինը՝ Շիշլիի հայոց գերեզմանատան կեդրոնը կանգնեցնելով ուշագրաւ դամբարան մը անոր յիշատակին։


Նման տխուր վախճան ունեցաւ մեծատաղանդ հայ գրողը, որուն գործերը յետ¬մահու հրատակուեցան նախ Փարիզի մէջ, 1955ին, «Հայ Գրագէտներու Բարեկամներ» մատենաշարով, ապա՝ 1986ին Երեւան, իսկ վերջին տարիներուն, Պոլսոյ մէջ, «Մարմարա» օրաթերթին կողմէ իրագործուեցաւ անոր ամբողջական գործերուն հրատարակութիւնը։


Հալածախտը մաշեցուց եւ ի վերջոյ անձնասպանութեամբ վերջակէտ դրաւ տառապագին կեանքին Եղիա Տէմիրճիպաշեանի, որ 1890ականներուն իսկ ամէն կողմ թշնամիներ կը տեսնէր իր շուրջ եւ կը գրէր.¬ «Ամէն ճշմարիտ հայ, այո՛, տխուր է։ Արձագանգ մþէ որ կը լսեմ ¬ տրտմութիւն»։
Նոյնիսկ դեռ 1883ին, Հրանտ Ասատուրին ուղղուած նամակի մը մէջ, Եղիա Տէմիրճիպաշեան կը նախազգար իր այսօրինակ վախճանը՝ գրելով.
«Սատանին տիրապետութիւնն անձիս վրայ՝ կþընդարձակի եւս քան դեւս։ Յուսահատութեան իմաստասիրութիւնն ամէն իմաստասիրութիւններէ գերիվեր՝ ինձ համար հրապոյր ունի։ Չգիտեմ ո՛վ կամ ի՛նչ բան զիս այսպէս ըրաւ ¬ բնական տրամադրութի՞ւն մը, բարոյական տառապանքնե՞ր, մարմնի չարչարա՞նք զոր կը կրեն այս ազգին մէջ գրականութեան հետեւողներն, յոյսե՞ր՝ որք ի դերեւ ելան, երազնե՞ր՝ որոնք երազ պիտի մնան յաւիտեան... Չգիտեմ. այդ ամէնն ալ գուցէ միանալով զիս այսպէ՛ս ըրին. հիւանդ, հիւանդ մարմնապէս, այլ մանաւա՛նդ բարոյապէս։ Ինչպէս Պարոնեանի ծիծաղին տակ արտասուք կայ, նոյնպէս իմ ալ արտասուքիս ներքեւ ծիծաղ կայ»...


Եւ այդպէ՛ս, 19 Յուլիս 1908ին, 57 տարեկան հասակին, այլեւս անկարող հաշտ ապրելու կեանքին պարգեւած գեղեցկութիւններուն եւ զգայնութիւններուն հետ, մարմնական իր գոյութեան ինքնասպանութեամբ վերջ տուաւ ու հոգին փրկել որոշեց հայ գրականութեան մեծանուն Խելագարը։

Աղբյուրը` «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է մարզումից հետո ոչ ալկոհոլային գարեջուր օգտագործելու վտանգների մասինԲիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև ՀայաստանըԾառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ ՊուտինՀամացանցում քննարկել են Ելցինի 1993 թվականի արտասովոր կերպարըՍիեթլում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երեքիԼիցքավորվող հեռախոսն օգտագործած դեռահասը մահացել է էլեկտրահարումիցՍամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի Ռուսաստանը հայտարարել է Կրիվոյ Ռոգում Ուկրաինայի ռազմական լոգիստիկ կենտրոնին հարված հասցնելու մասինԼեհաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է Նավրոցկիին Ուկրաինային Patriot-ների մատակարարման վերաբերյալ ստելու մեջ«Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանինԿանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. ՋրբաշյանԵվրամիությունը պատժամիջոցներից բացառել է Ռուսաստանից ներմուծվող սամույրի մորթիներըԿանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանքՀիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայքՓրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ ԾառուկյանըԻրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա ՏոնոյանԹեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չեն շարունակվում«Volkswagen»-ը բռնկվել է․ մեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են երեք զոհի մարմինԻրանը հերքել է Թրամփի հայտարարությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու մասինՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանինԹուրքիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Ուկրաինայի հարցով բանակցություններԼեհաստանում ուկրաինացիների են ծեծել՝ ուկրաիներեն խոսելու պատճառովԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկաՈրքա՞ն են բարձր TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն ՍարգսյանՀայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ դրամՄեծ Բրիտանիայի նոր վարչապետը Զելենսկու հետ հանդիպումից առաջ ելույթ է ունեցել Ռուսաստանի վերաբերյալՏարակուսելի է, որ Ալիևի վարչակարգն ի վիճակի է ազդել իսրայելցի պաշտոնյաներ քաղաքական հաշվարկների վրա. Երուսաղեմի Հայոց ՊատրիարքությունՍի Ծինփինը կոչ է արել խթանել BRICS-ի համագործակցությունըՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբԻրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-իԳիտե՞ք Հայաստանում և ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն ա. ԱմալյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրըHurriyet. Թուրքիան հինգ F-16 կուղարկի Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համարՎազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելՋրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, բժիշկներն արձանագրել են վերջինիս մահըԿիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակը անշրջելի էԲաքվում մեկնարկել է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավԸնդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, բոցաշունչ ելույթների ու պաթոսի ժամանակն անցել է. Արփինե ՀովհաննիսյանNBC. ԱՄՆ-ը միտումնավոր չի ոչնչացնում իրանական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ զինամթերք խնայելու համարԹրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համարԱյսօր Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է «Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, տնտեսությունը չպետք է բաժանել «ռուսամետի» ու «արևմտամետի»»․Գագիկ ԾառուկյանՔննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախական միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ամենադիտված