«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Հայ մշակութային գանձերի արժանավոր քարոզիչը. Գարեգին Լևոնեան

Գիտություն և Մշակույթ

Հայ մշակոյթի պատմութեան ոսկեմատեանին մէջ իրենց լուսաշող տեղը ունին ոչ միայն ստեղծագործ մեր տաղանդներն ու հանճարեղ ծնունդները, այլ նաեւ հայկեան հանճարին երկնած արժէքները կորուստէ փրկող, հաւաքող, ուսումնասիրող, արժեւորող եւ մեր ժողովուրդին մատչելի ու սիրելի դարձնող երախտաւորները։

Այս վերջիններու փաղանգին կը պատկանի Գարեգին Լեւոնեան...

Հայոց մշակութային հարստութեան մշտարթուն պահակը եւ արժանաւոր քարոզիչը եղաւ ան։ Հայկական նկարչութիւնն ու աշուղական երաժշտութիւնը, հայ գրականութիւնն ու հրապարակախօսութիւնը, հայոց թատրոնն ու տպագրական արուեստը մնայուն ուսումնասիրութեան, արխիւային պեղումի եւ բծախնդիր վերծանումի անսպառ աղբիւր մը եղան Գարեգին Լեւոնեանի համար։ Ոչ միայն ինք լայն ու խոր ճանաչողութեամբ հարստացաւ՝ հայ մշակութային գանձարանին անմահ արժէքներուն տիրապետելով, այլեւ՝ հարստացուց ներաշխարհը ամբողջ սերունդներու, հայկական արժէքներու ճանաչողութիւնն ու պաշտամունքը հոգեմտաւոր սնունդի վերածելով։

Գարեգին Լեւոնեան զաւակն էր հայ աշուղական արուեստի մեծանուն վարպետ Աշուղ Ջիվանիի։ Ծնած էր 6 Նոյեմբեր 1972ին, Ալեքսանդրապոլ (Գիւմրի)։ Ուսումը ստացած էր տեղւոյն Ս. Փրկչի դպրոցին մէջ, ապա՝ բարձրագոյն ուսման համար մեկնած էր Ս. Փեթերսպուրկ, որուն Արուեստներու Ակադեմիան աւարտած էր 1897ին։

Կանուխ տարիքէն Գարեգին Լեւոնեան անյագ ծարաւ դրսեւորեց արուեստներու հանդէպ՝ յատկապէս նկարչութեան մէջ իր բնատուր ձիրքը արտայայտելով։ Փեթերսպուրկէն վերադարձին, դասախօսական պաշտօնի կոչուեցաւ Ս. Էջմիածնի Գէորգեան Ճեմարանին մէջ, ուր 1902էն մինչեւ 1906 Գեղարուեստի պատմութիւն եւ Նկարչութիւն դասաւանդեց։

Բայց ուսումը կատարելագործելու եւ եւրոպական մշակոյթին հետ մօտէն շփուելու մղումը հանգիստ չտուաւ Լեւոնեանի, որ 1906ին մեկնեցաւ Լայպցիգ, Գերմանիա, ուր եւրոպական արուեստներու ուսումնասիրութեան մէջ խորանալով՝ արժանացաւ Արուեստաբանի փրոֆեսորական տիտղոսին։

1908ին վերադարձաւ հայրենիք եւ հաստատուեցաւ ատենի հայ մշակութային մեծ օճախ հանդիսացող Թիֆլիսի մէջ՝ հիմնադրելով եւ խմբագրելով «Գեղարուեստ» հանդէսը (1908¬22): «Գեղարուեստ»ը սոսկ թերթ մը չեղաւ, ուղղակիօրէն մշակութային մեծ շարժումի մը շարժիչ ուժը դարձաւ. ամբողջ տարիներ մեր ժողովուրդին գեղարուեստական ճաշակը մշակեց, բարձրորակ արուեստի ստեղծագործական կրակը վառեց եւ, մանաւա՛նդ, մեծ աւանդ ունեցաւ հայոց մշակութային ժառանգութիւնը մեր սերունդներուն ծանօթացնելու եւ ներշնչման աղբիւրի ու ազգային ինքնաճանաչողութեան հիմքի վերածելու սերնդակերտ գործին մէջ։

Թիֆլիսեան իր գործունէութեան ընթացքին, Գարեգին Լեւոնեան բացաւ նաեւ նկարչական դասընթացներու արուեստանոց եւ օրհնաբեր ներդրում ունեցաւ հայկական վարժարաններու համար նկարչութեան ուսուցիչներու պատրաստութեան մէջ։ Կազմեց եւ հրատարակեց դասագրքեր («Հայկական վայելչագրութիւն եւ գեղագրութիւն», Թիֆլիս, 1908, «Գծագրութիւն եւ նկարչութիւն», Թիֆլիս, 1909): Նաեւ երկու տարի, 1910էն 11, անձամբ նկարչութիւն դասաւանդեց Ներսիսեան դպրոցին մէջ։

Վրաստանի մէջ խորհրդային իշխանութեան վերջնական հաստատումէն ետք, Գարեգին Լեւոնեան տեղափոխուեցաւ Երեւան, ուր բարձրագոյն ուսումնական հաստատութիւններու մէջ ստանձնեց արուեստներու դասաւանդման պաշտօններ։ 1926էն 1928 դասաւանդեց Երեւանի Գեղարուեստական Արուեստանոցին (Տեխնիկում) մէջ, իսկ կեանքի վերջին տարիներուն՝ Թատերական Հիմնարկի եւ Պետական Համալսարանի դասախօս եղաւ։

Գարեգին Լեւոնեան Հայաստանի մէջ եղաւ առաջին մշակութային գործիչը, որուն խորհրդային իշխանութիւնները շնորհեցին Արուեստի վաստակաւոր գործիչի կոչումը (1932): Իսկ 1934էն սկսեալ մաս կազմեց Գրողներու Միութեան՝ պատասխանատու պաշտօններ վարելով։
Մեծարժէք արուեստաբանն ու գրականագէտը վախճանեցաւ 28 Սեպտեմբեր 1947ին, Երեւան։

Հայ մշակոյթի եւ գրականութեան տարբեր մարզերուն նուիրուած իր հրապարակումները Գարեգին Լեւոնեան ստորագրեց այլազան գրչանուններով, ինչպէս Գ.Լ., Գոշ, Գրասէր, Լ., Ճռինչ, Մեֆիստոֆել, Շաւարշ, Վաղինակ եւայլն։

Ծաւալուն ժառանգութիւն մը կտակեց հայ մշակոյթին։ Տասնեակաւոր հատորներով հրատարակուած կամ տակաւին ձեռագիր վիճակի մէջ մնացած իր գործերուն շարքին են՝ «Հայ աշուղներ»ը, Ալեք-պոլ, 1892, 151 էջ: «Հայոց պարբերական մամուլը, Ալեք-պոլ, 1895, 570 էջ: «Աշխարհէ աշխարհ կամ 20.000 վերստ Եւրոպայում», Թիֆլիս, 1914: «Հայոց պարբերական մամուլը», Ե., Պետհրատ, 1934, 230 էջ: «Թատրոնը հին Հայաստանում», Ե., Հայպետհրատ, 1941, 122 էջ: «Աշուղները եւ նրանց արուեստը», Ե., Հայպետհրատ, 1944, 106 էջ: «Հայ գիրքը եւ տպագրութեան արուեստը», Ե., Հայպետհրատ, 1946, 255 էջ: «Յուշեր», Ե., Հայպետհրատ, 1959, 203 էջ: «Երկեր», Ե., Հայպետհրատ, 1963, 504 էջ:

Հայագիտութեան, հայ աշուղական գրականութեան, հայ թատրոնի եւ ընդհանրապէս հայ արուեստի պատմութեան, հայ մամուլի եւ տպագրութեան բազմավաստակ արժեւորողին ծննդեան 140ամեակին առիթով՝ հայ քնարերգութեան վարպետ Աւետիք Իսահակեանի բառերով, արժանին մատուցենք հայ մշակոյթի գանձերուն երախտաշատ պահապանին ու քարոզիչին. «Գարեգին Լեւոնեանի ընդգրկումը լայն Էր, հետաքրքրութիւնները՝ բազմազան, ծրագրերը՝ շատ։ Նա տասնեակ տարիների ընթացքում, իր անխոնջ գործունէութեամբ, յիշեցնելով ժրաջան մեղուին, հաւաքել եւ կուտակել Է ահագին փաստական նիւթ. գրքերից, արխիւներից, փոշիների տակից, մի խօսքով՝ անյայտութիւնից լոյս աշխարհ բերել բազմաթիւ փաստեր ու տուեալներ...»։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց՝ Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ
Ամենադիտված