«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն Գեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվել Արարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներ Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել 

Այսօր արվեստագետ Հենրիկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Գիտություն և Մշակույթ

Արվեստագետ, գիտնական, ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը ծնվել է Գյումրիում 1936 թ. հունիսի 3-ին, ավարտել է Ա. Գրիբոյեդովի անվ. թիվ 41 հայկական միջնակարգ դպրոցը:

1958-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա- թատերական ինստիտուտը՝ գերազանցության դիպլոմով։

1958-1961թթ. աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում որպես հաղորդավար։

1961-1964թթ. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտ, 1965-ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Մարտիրոս Մնակյան. Կյանքը և բեմական գործունեությունը» թեմայով, 1965-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1972-ին ատեստավորվել է որպես ավագ գիտաշխատող։

1973-1974թթ. Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավար, 1976-ից ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, 1973-ից հայկական սովետական հանրագիտարանի գիտաճյուղային խորհրդի անդամ, ՀՍՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ «Թատրոնը միջնադարյան Հայաստանում» թեմայով, 1990-1991 թ.թ. ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ, 1992-ից Երևանի Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի գիտական խորհրդի անդամ, 1995-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման խորհրդի նախագահ: 2001-ից Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ (Հեռուստատեսությամբ վարել է մի շարք հեռուստահաղորդաշարեր՝ գրքի, լեզվի, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև նարեկյան ընթերցուներ): 2006թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 2011-ից ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության նախագահի գլխավոր խորհրդական: 2004-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում Թատրոնի բաժնի վարիչ:

Մի շարք գրքերի հեղինակ է. «Մարտիրոս Մնակյան» (1969), «Բեմական խոսքի պոետիկան» (1973), «Թատրոնը միջնադարյան Հայաստանում» (1978), «Թատրոն. հին ու նոր արժեքներ» (ժող.) (1986), «Հայ հին դրաման և նրա պայմանաձևերը» (1990), «Հայ թատրոնի պատմություն, 19-րդ դար» (1996), «Դերասանի արվեստի բնույթը. էսթետիկական քննություն» (2002), «Միջնադարյան բեմ. թատրոն- եկեղեցի հարաբեր/երությունը և հայ հեգևոր դրաման» (2004), «Թատրոն և թատերասիրություն» (ժող.) (2004), «Հայ թատրոնի պատմություն. 19-դար» (երկրորդ բարեփոխված հրատ.) (2010), «Հնագույն դրաման Հայաստանում» (2010), «Ստանիսլավսկու "սիստեմը" և խաղի պարադոքսը» (2012):

1979-ին պարգևատրվել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի գովեստագրով: 2003-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: 2008-ին պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2011-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճան-ի մեդալով:

Հենրիկ Հովհաննիսյանը թատերագետների երրորդ սերնդի ներկայացուցիչն է մեր իրականության մեջ, սկսել է տպագրվել 60-ական թվականներից: Համակարգելով հայ թատրոնի պատմությունը նախաքրիստոնեական շրջանից ու վաղ միջնադարից մինչև 19-դարի վերջը՝ նա առավելապես խորացել է նախաքրիստոնեական (ancient) ու միջնադարյան (medieval) թատերագիտության մեջ: «Թատրոնը միջնադարյան Հայաստանում. պատմության և տեսության հարցեր» խորագրով աշխատության ոլորտը միջնադարագիտական (մեդիեվիստական) թատերագիտությունն է: Միջնադարյան թատրոնի ուսումնասիրությունը Հովհաննիսյանին տրամաբանորեն հանգեցրել է այդ երևույթի բնաշխարհիկ, հետևաբար և հնագույն հիմքերի որոնմանը: Այդ աշխատություններն են՝ «Հայ հին դրաման և նրա պայմանաձեվերը» (1990թ), «Միջնադարյան բեմ» (2004թ.), «Հնագույն դրաման Հայաստանում» (2010թ.). Նրա «Հայ հին դրաման և նրա պայմանաձևերը» աշխատության մեջ բացահայտվում է շղթայվածի միջազգային առասպելի այնպիսի շերտեր, որոնք մոտեցնում են խորհրդապաշտական դրամայի (սիդերական միստերիա) գաղափարին և նրա գլխավոր գործող անձի՝ Շիդարի առեղծվածին: Այդ աշխատության երեք գլուխներն առանձին-առանձին ենթադրում են մի ընթացք, որ հանգեցնելու է շարունակության՝ «Միջնադարյան բեմ» աշխատությանը, որտեղ Քրիստոնեական պատարագի պատմական հիմքերում նա տեսնում է անտիկ դրաման: Այնուհետև «Հնագույն դրաման Հայաստանում» աշխատության մեջ լեզվական և մատենագրական տվյալների հիման վրա քննության են առնվում հայ հնագույն դրամայի ծիսային խորհրդանիշը, տարածաժամանակային պայմանաձևը և առասպելաբանական հիմքը, որպես ժամանակի և ճակատագրի դետերմինանտներ: Հարցադրումը հանգեցնում է դրամայի ծագման նոր տեսության: Միջնադարյան թատրոնի ուսումնասիրությունը թատերագետին դուրս է բերել նեղ թատերագիտության ասպարեզից, մղել ընդհանուր միջնադարագիտության և հայագիտության ոլորտները: Նա գիտաժողովներում (տեղական և միջազգային) զեկուցումներ է կարդացել տարբեր թեմաներով. Այս շարքում առանձնանում է 1980թ. Դավիթ Անհաղթի 1500 ամյակին նվիրված երևանյան միջազգային գիտաժողովում կարդացած «Դավիթ Անհաղթի էսթետիկական կողմնորոշման մասին» զեկուցումը, ինչպես նաև՝ «Անտիկ դրամայի քրիստոնեական փոխակերպման» (մետամորֆոզ), «Լուսավորչի վկայաբանության միթոլոգիական պայմանաձևի» և այլ հարցերի մասին զեկուցումները: Հովհաննիսյանի հնագույն և միջնադարագիտական-թատերագիտական աշխատություններով ոչ միայն գիտական հիմքերի վրա է դրվում հայ հին և միջնադարյան թատրոնի ուսումնասիրությունը, այլև ամբողջանում է հայագիտության մի ամբողջ բնագավառ: Այլ բնույթի է Հովհաննիսյանի «Հայ թատրոնի պատմություն, 19-րդ դար» աշխատությունը: Նա ամբողջացնում և տեսականորեն հիմնավորում է 19-րդ դարի հայ դրամատիկական թատրոնի և թատերագրության պատմությունը: Նա այս աշխատության մեջ ոչ միայն համակարգել է պատմության ժամանակագրական շարը , այլև բուն շարադրանքում առաջադրել է հայ թատրոնի գնահատման և արժեվորման մոտեցումների և սկզբունքների մի համակարգ, որը հետագա ուսումնասիրողների համար առաջնային է դառնալու այս կամ այն դրվագը ուսումնասիրելիս: Ինչ որ առումով այն կարելի է հայ թատերական մտքի փիլիսոփայական, գեղագիտական ընդհանրացումը համարել:

Քննադատություն

Հովհաննիսյանի թատերագիտական ժառանգության մեջ առանձին տեղ է զբաղեցնում քննադատությունը, որը նա համարում է իր գործունեության ֆակուլտատիվ դրսեվորումը: «Թատրոն. Հին ու նոր արժեքներ», թատերագիտական ակնարկների և թատերախոսականների ժողովածուն ունի երկու հիմնական խնդիր՝ հին ու նոր երևույթների ներքին կապի որոնումը և թատրոնի, որպես գրականությունից անկախ գեղարվեստական գոյաձևի, հաստատումը: «Թատրոն և թատերախոսություն» ժողովածուն ընդգրկում է հեղինակի հիմնականում վերջին մեկուկես տասնամյակում հրապարակած հոդվածները, նաև որոշ անտիպ նյութեր, հուշագրական ակնարկներ՝ ընդհանուր թեմատիկ հարցադրումով, ինչ է թատրոնը որպես անձի հրապարակային ներկայության արվեստ, հասարակական գիտակցության դրսևորում, մտածողություն և խաղ: Շոշափվում են բեմական արվեստի տարբեր ոլորտներ՝ դրամա, էստրադա, կրկես, ստուդիական փորձ և այլն: Այս գիրքը յուրահատուկ ամփոփումն է հեղինակի թատերական գեղագիտության:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.Խաչատրյան
Ամենադիտված