Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել 

Ինչպե՞ս դառնալ միլիարդատեր. Քըրք Քըրքորյանի «տարբերակը»

Հասարակություն

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը ողջ աշխարհին հայտնի է որպես մարդ, որն ինքն է իրեն ստեղծել՝ գրում է Slaq.am-ը: Ունենալով ընդամենը 8-ամյա կրթություն՝ նա սեփական ուժերի և հնարամտության շնորհիվ կարողանում է զրոյից կառուցել իր այսօրվա հսկայական կարողությունը: Զվարճանքների և խաղային բիզնեսի ոլորտում ծավալած բուռն ֆինանսական գործունեության համար նրան անվանում են Լաս Վեգասի «արծիվ»:

Նա Լոս Անջելեսի 2007 թվականի ամենահարուստ մարդն է: Ամերիկյան բանկերը նրան տալիս են վարկեր, որոնք հինգ անգամ գերազանցում են գրավի չափը: Դա համարժեք է հրաշքի՝ միլիոններ անվան դիմաց: Պատանի տարիքում Քըրքը սկսում է զբաղվել ավտոմեքենաների բիզնեսով: Գնելով հին, օգտագործված մեքենաներ՝ նա ներկում և վաճառում էր դրանք՝ աշխատելով 10-15 դոլար յուրաքանչյուրի դիմաց: Բայց առաջին միլիոնը նա աշխատում է ոչ թե մեքենաների, այլ ինքնաթիռների օգնությամբ: Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում:

Նա վերջինն էր Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների չորս երեխաներից: Հետագայում, Քըրքորյանների ընտանիքը գումար վաստակելու նպատակով տեղափոխվում է Լոս Անջելես: «Տանը մենք հիմնականում խոսում էինք մայրենի լեզվով», – հիշում է Քըրքորյանը, – «Եվ միայն փողոցում հայտնվելով էինք անգլերեն սովորում: Ես ընդամենը 9 տարեկան էի, երբ առաջին անգամ փող տարա տուն: Ես թերթեր էի վաճառում և զբաղվում էի պատահած ցանկացած աշխատանքով: Երբ դուք այդ տարիքում տրված եք ինքներդ ձեզ, ապա կյանք եք մտնում բավական շուտ: Գործելու համար դուք լրացուցիչ ուժ եք ստանում, որն ավելի է օգնում, քան ցանկացած ժառանգություն»: Քըրքորյանները հաճախ էին փոխում բնակչության վայրը և Քըրքը ստիպված էր լինում ամեն անգամ նորեկ լինել դպրոցում ու ամեն անգամ ինքնահաստատվել: Եվ ոչ միշտ խաղաղ ճանապարհով:

Մեծ եղբայրը՝ Նշանը, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, սկսում է նրան բռնցքամարտի դասեր տալ: Այդ դասերն իզուր չեն անցնում: Քըրքը այնպես է տարվում մարզաձևով, որ 8-րդ դասարանում թողնում է դպրոցը: Բացառված չէ, որ նա եղբոր պես կդառնար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, եթե 1939 թվականի աշնանը չհանդիպեր Թեդ Օ’Ֆլաերտին: Օ’Ֆլաերտը զբաղվում էր պատի վառարանների տեղադրմամբ և Քըրքը օգնականի աշխատանքի է անցնում նրա մոտ՝ աշխատելով ժամում 45 ցենտ: Մի անգամ Թեդը նրան իր հետ մասնավոր թռիչքադաշտ է տանում և առաջարկում է թռչել:

Իր կյանքում առաջին անգամ Քըրքը օդ է բարձրանում, տեսնում է երկիրն ու օվկիանոսը վերևից: Դա պատանու վրա այնպիսի մեծ տպավորություն է թողնում, որ նա առանց տատանվելու կատարում է իր ընտրությունը: Ինքնաթիռը' դա նրա կոչումն է: Եվրոպայի վրա կախված էր 2-րդ համաշխարհային պատերազմի վտանգը: Քըրքորյանը վախենում էր, որ նրան բանակ կկանչեն ավելի շուտ, քան նա կսովորի թռչել: 1940 թվականին նա ուղևորվում է Մոհավի անապատ, որտեղ այժմ գտնվում է ԱՄՆ-ի «Էդվարդս» ռազմաօդային բազան: «Սովորելու համար գումար չունեմ» – անկեղծ հայտնում է Քըրքը օդաչու-հրահանգիչ Բերնսին, – «Եվ կրթություն նույնպես չունեմ: Սակայն ես պետք է թռչեմ: Դուք կօգնե՞ք ինձ»: Բերնսը օգնում է: 6 ամիս անց Քըրքորյանը ստանում է օդաչուի որակավորում: Իմանալով այն մասին, որ Մեծ Բրիտանիայի օդային ուժերի ռազմական ինքնաթիռներն իրականացնում են չվերթներ Կանադայից Եվրոպա, երիտասարդ օդաչուն ուղևորվում է Մոնրեալ և նույն օրն անցնում ծառայության:

«Նրանք վճարում էին այնպիսի գումարներ, որոնց մասին ես անգամ երազել չէի կարող» – հիշում է Քըրքորյանը, – «1000 դոլա՛ր մեկ թռիչքի դիմաց: Մեր նպատակն էր հասցնել Կանադական ռմբարկիչները Լաբրադորից Շոտլանդիա: Սակայն այդ թռիչքները անչափ վտանգավոր էին և 4-ից միայն 1-ն էր հետ վերադառնում»: Իր ծառայության 2,5 տարիների ընթացքում Քըրքորյանը տեղափոխում է 33 ինքնաթիռ, անցկացնում է հազարավոր ժամեր օդում և թռիչքներ է իրականացնում 4 աշխարհամասերում: Արդյունքում, նրան հաջողվում է պահպանել ոչ միայն սեփական կյանքը, այլ նաև վաստակած գումարների մեծ մասը:

Դրանք այն գումարներն էին, որոնք սկիզբ դրեցին Քըրքորյան-գործարարի ֆինանսական գործունեությանը: 1945 թվականի հուլիսին, ավարտելով ծառայությունը, Քըրքորյանը ձեռք է բերում Cessna ուսումնական մեկ-շարժիչային ինքնաթիռը, վերադառնում է Լոս Անջելես և սկսում իրականացնել մասնավոր չարթերային չվերթներ: Նրա մշտական հաճախորդներից էր ոմն Ջերրի Վիլիյամսը, որը շաբաթական երկու անգամ թռչում էր Լաս Վեգաս: Առաջին անգամ Քըրքորյանը ծանոթանում է Լաս Վեգասին, որը մեծ տպավորություն է թողնում նրա վրա: Իսկ արդեն 40-50-ական թվականներին նրան այնտեղ գիտեին որպես հմուտ խաղացողի, որը ժամանակ առ ժամանակ կարող էր հաղթել, բայց ավելի շուտ պարտվել 50-80 հազար դոլար մեկ գիշերվա ընթացքում:

Վերջիվերջո նա թողնում է խաղալը և ամբողջովին տրվում է ավելի հետաքրքիր' «ֆինանսական խաղերին»: 1947 թվականին Քըրքորյանը 60.000 դոլարով գնում է Los Angeles Air Service փոքրիկ չարթերային ավիաընկերությունը, որն օդային կամուրջ է դառնում Լոս Անջելեսի և Լաս Վեգասի միջև: Հետագայում, 1968 թվականին, նա վաճառում է այն 104 միլիոն դոլարով: 1965 թվականին Քըրքորյանը դառնում է ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը: Միացյալ Նահանգների հայերը, վստահելով իրենց հայրենակցին, սկսում են գնել միության արժեթղթերը, որի արդյունքում դրանց գինը 9,75-ից հասնում է 32 դոլարի:

Եկամուտները սկսում են աճել: Այդ նույն ժամանակաշրջանում էլ նա իրականացնում է մի գործարք, որը Fortune ամսագիրը հետագայում կանվանի Լաս Վեգասի պատմության մեջ ամենահաջողակ հողային գործարքներից մեկը: Քըրքորյանը 960.000 դոլարով գնում է 80 ակր հողատարածք: Դա մի նեղ շերտ էր «խաղային դրախտի» գլխավոր փողոցի երկայնքով: Հողատարածքի առանձին կտորները վարձով տալով՝ նա կարողանում է մինչև այն վաճառելը աշխատել 4 միլիոն դոլար: Այնուհետև, Քըրքորյանը սկսում է իր նոր մտահաղացման իրականացումը՝ ստեղծելով MGM հյուրանոցը՝ առաջին մեգա-հանգստավայրը Լաս Վեգասում: Այդ նպատակով նա ձեռք է բերում 82 ակր հողատարածք Paradise Road-ի վրա և առանց երկար սպասելու սկսում շինարարությունը:

Նա գնում է նաև հարևան «Ֆլամինգո» հյուրանոցը: Նրա երևակայության հաջորդ ծնունդը International-ն էր՝ այդ տարիների աշխարհի խոշորագույն հյուրանոցային համալիրը: Համալիրի ներսում Քըրքորյանը ստեղծում է հատուկ մի վայր, որտեղ երեխաները կարող էին խաղալ, լողալ և զվարճանալ, քանի դեռ նրանց ծնողները գտնվում էին խաղատանը: Նա անվանում է Լաս Վեգասի այդ առաջին մանկական հրապարակը Youth Hostel: 60-ական թվականների MGM հյուրանոցը այժմ կրում է Bally’s անվանումը, սակայն Լաս Վեգասն այսօր զարդարում է մեկ այլ հյուրանոց, նույնպես կառուցված Քըրքորյանի կողմից՝ MGM Grand-ը: 1969 թվականին, խաղային բիզնեսում իր գործունեությանը զուգահեռ, Քըրքորյանը մտնում է նաև հոլիվուդյան կինոարտադրության աշխարհ՝ գնելով Metro Goldwyn Mayer կինոընկերության արժեթղթերը:

Հետագայում, դրան ավելանում են նաև United Artists-ը, Columbia Pictures-ը և 20th Century Fox-ը: 1973 թվականին Քըրքորյանը կառուցում է Լաս Վեգասի իր հերթական հյուրանոցը՝ կրկին ամենամեծը աշխարհում և անվանում այն Grand Hotel: Քըրքորյանը փորձում է իր ուժերը նաև մեքենաների բիզնեսում: 1980-ականներին նա դառնում է Chrysler ընկերության բաժնետեր: Նրան է պատկանում նաև General Motors ընկերության արժեթղթերի մի մեծ փաթեթ: Այսօր Քըրք Քըրքորյանը 96 տարեկան է: Սակայն հաջողակ գործարարն ու հայազգի բարերարը չի պատրաստվում թողնել բիզնեսը: Ամեն ինչ դեռ առջևու՛մ է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը
Ամենադիտված