Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան ԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ 

Արա Աբրահամյանը` Մաքսային միություն մտնելու վերաբերյալ

Հայկական Մամուլ

- Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք վերաբերվում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությանը:

- Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցությունը եւ Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱսՏՄ) հիմքերի մշակմանը լիարժեք մասնակցությունը նշանակալի քաղաքական իրադարձություն են հայ-ռուսական հարաբերություններում, որը վկայում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի վճռական մասնակցությամբ տնտեսական ու քաղաքական միասնացման պրոցեսների գաղափարի հաջող զարգացման մասին: Իմ կարծիքով, հայկական կողմի այդ որոշումը նախ եւ առաջ թելադրված է Հայաստանի պետական զարգացման, երկրի տնտեսութան եւ պաշտպանական ներուժի ամրապնդման օբյեկտիվ շահերով: Անկասկած, ՄՄ-ին Հայաստանի միանալը կնպաստի եվրասիական տարածքի երկրների տնտեսական ու քաղաքական կապերի աշխուժացմանը: Նման մոտեցումը կարող է ի հայտ բերել հարավկովկասյան ուղղությամբ եվրասիական ինտեգրման մեծ ներուժը:

- Ձեր կարծիքով, Հայաստանը տնտեսական ի՞նչ օգուտներ ունի Մաքսային միությանն անդամակցելուց:

- Ինտեգրացիոն միավորումներին փոքր երկրների մասնակցությունը տնտեսապես արդարացված է եւ շահավետ: Մասնավորապես, դա ազատ առեւտրի գոտի է, մաքսատուրքերի բացառում, ընդհանուր շուկա, տնտեսական դաշինք, համաձայնեցված տնտեսական քաղաքականություն, ապրանքների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ, կենսաթոշակային համակարգի միասնականացում, հեռանկարումՙ արժութային միություն: Հայաստանը կարող է ՄՄ երկրների տարանցիկ միջանցքի մասնակիցը դառնալ, դեպի Պարսից ծոց ելք ապահովելովՙ եթե նկատի առնենք հայ-իրանական սահմանը եւ Երեւան-Թեհրան հարաբերությունների ձեւաչափը, ինչպես նաեւ Հայաստան-Իրան անմիջական երկաթուղային հաղորդակցության բացման հեռանկարը: Դա, անկասկած, կմեծացնի Հայաստանի դերը տարածաշրջանում: Լինելով ՄՄ անդամ, Հայաստանը կարող է ռուսական գազ ձեռք բերել առավել ձեռնտու գնով:

ՄՄ-ին անդամակցելը էապես կթեթեւացնի Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների կյանքը, քանի որ կբացառի այցագրային ռեժիմը, որը Ռուսաստանը 2015 թվականից կսահմանի ԱՊՀ բոլոր քաղաքացիների համարՙ բացառությամբ ՄՄ անդամ երկրների:

ՄՄ-ն թույլ կտա ընդլայնել սպառողական շուկան Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի, ինչպես նաեւ ՄՄ ապագա անդամ երկրների նոր առեւտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ: Եթե ներկայումս դեպի Ռուսաստանի շուկա հայկական ապրանքների արտահանությունը կազմում է շուրջ 280 մլն դոլար, ապա Բելառուսում այդ ցուցանիշը չի գերազանցում 6,7 միլիոնից, իսկ Ղազախստանումՙ 4 միլիոնից: Սակայն ՄՄ-ին մասնակցելը կարող է հանգեցնել հայկական ապրանքների արտահանության որակապես նոր աճի:

ՄՄ-ի, իսկ հեռանկարումՙ ԵվրԱսՏՄ-ի շրջանակներում հումանիտար համագործակցության մեծ ծրագիր է ենթադրվում մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդական ու սոցիալական քաղաքականության ոլորտներում: ՄՄ սոցիալ-տնտեսական քաղաքականության նոր կանոններն ու հնարավորությունները խթանում են Հայաստանի արտադրության զարգացումը, ինչը թույլ կտա ապահովել լրացուցիչ աշխատատեղեր եւ կկանգնեցնի Հայաստանի աշխատունակ բնակչության արտահոսքը: Հետագայում Հայաստանը եւ ՄՄ մյուս անդամները Ռուսաստանի միջոցով նոր հնարավորություններ կունենան արդյունավետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնելու BRIKS-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների հետ: ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը կավելացնի նրա տնտեսության մեջ ՄՄ մյուս երկրների կապիտալ ներդրումները: Մասնավորապես, Հայաստանում կարագանա Ռուսաստանի ու Բելառուսի հետ համատեղ նախատեսված ներդրումային նախագծերի իրականացումը արդյունաբերության, էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում:

ՄՄ-ին Հայաստանի անդամակցելը կբարելավի Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մասնավորապես, Հայաստանի միջոցով (որի հետ Ղարաբաղը չունի մաքսատուրքեր) արցախյան արտադրողների (գյուղատնտեսության, փայտամշակման արդյունաբերության եւ այլն) արտադրանքը առավել ճանաչելի կդառնա ՄՄ երկրների շուկաներում:

Վերջապես, ՄՄ-ին եւ ԵվրԱսՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կարեւոր նշանակություն կունենա նրա անվտանգության եւ պաշտպանունակության ամրապնդման համար, քանի որ թույլ է տալիս առավել սերտորեն ինտեգրվել Ռուսաստանիՙ գլխավոր ռազմավարական դաշնակցի հետ:

- Այդ դեպքում, Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում նման հեռանկարի հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառները:

- Պետական շինարարության եւ քաղաքական զարգացման հարցերը միշտ էլ բարդ են եւ ազգային շահերի ապահովման նպատակով պահանջում են մանրակրկիտ մշակում, բոլոր հնարավոր տարբերակների եւ սցենարների հեռանկարի քննարկում: Իսկ նման բնույթի որոշումների ընդունման ժամանակահատվածը յուրաքանչյուր պետության համար տարբեր է լինում. այն կախված է ներքին եւ արտաքին բազմաթիվ գործոններից: Այսինքնՙ ՄՄ աշխատանքն էլ պաշտոնապես սկսվել է ոչ այնքան վաղուցՙ 2010 թ. հունվարի 1-ին: Այն հանգամանքը, որ Հայաստանը անմիջապես չմիացավ ՄՄ-ին, ըստ իս, բացատրվում է ՄՄ մասնակից երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությամբ եւ, որպես հետեւանքՙ տրանսպորտային հաղորդակցությունների օբյեկտիվ բարդություններով:

Չենք ժխտի նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը բավական հաջողությամբ մասնակցում է եվրոպական ինտեգրման պրոցեսին, ԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի անդամ է, անցկացրել է նշանակալի իրավական բարեփոխում, ունի օտարերկրյա ապրանքները սեփական շուկա թողնելու բավականաչափ ազատական կանոններ: Եվ հետագայում էլ Հայաստանը կջանա շահեկանորեն զարգացնել տնտեսական ինտեգրացիոն կապերը ԵՄ երկրների եւ մուս արտաքին գործընկերների հետ: Ըստ որում, գլոբալացման պրոցեսները, տեխնոլոգիաներն ու ռեսուրսները եվրասիական տարածքի բնական հարստությունների եւ գիտական ներուժի հետ միավորելու ԵՄ օբյեկտիվ շահագրգռությունը կարող են միայն խթանել Հայաստանի մասնակցությունը Մաքսային եւ Եվրասիական միություններին:

Միեւնույն ժամանակ համարձակվում եմ կարծել, որ հանրապետության սոցիալ-տնտեսական ծանր կացությունը, Հարավային Կովկասի մոտակայքում ռազմաքաղաքական իրադրության սրումը, Ղարաբաղի հարցի կարգավորված չլինելը, ինչպես նաեւ տնտեսական, քաղաքական ու ռազմատեխնիկական ոլորտներում հայ-ռուսական ինտեգրացիոն կապերի կարեւորությունը համատեղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին թույլ տվեցին ընդունել նպատակահարմար որոշում:

ԵՄ-ի եւ ՄՄ-ի միջեւ ընտրություն կատարելը Հայաստանի համար դյուրին չէր եւ ընթանում էր արեւմտամետ եւ ռուսամետ զարգացման կողմնակիցների, ԵՄ-ի եւ ՄՄ-ի կազմում հեռանկարների հակասական գնահատականների միջեւ քաղաքական ու տնտեսական սուր պայքարի պայմաններում: Վստահ եմՙ Հայաստանի ղեկավարը քրտնաջանորեն եւ ուշի-ուշով ուսումնասիրել է նման ընտրության բոլոր առավելություններն ու թերությունները: Նախագահը հենց գործամետ ազգային շահերից, իր երկրի տնտեսության ու անվտանգության հեռանկարների ու հնարավորությունների գնահատումից ելնելով է կատարել, ըստ իս, ստուգված քայլը:

Այն հանգամանքը, որ ԵՄ երկրները (օրինակ Լեհաստանի նախագահի, Հայաստանում Գերմանիայի դեսպանի, արեւմուտքցի մի շարք փորձագետների հրապարակային ելույթներում) Երեւանին առաջարկում էին ԵՄ-ի հետ ինտեգրման օգտին կողմնորոշվել «կամ-կամ» սկզբունքովՙ Ռուսաստանի եւ ՄՄ-ի հետ ռազմավարական դաշինքի բացառման պայմանով, անկասկած, Հայաստանին վանեց արեւմտյան վեկտորից: Ավելին, Հայաստանը վարում է համակշռված արտաքին քաղաքականություն եւ ջանում է տվյալ սկզբունքը հաստատել նաեւ տնտեսության ոլորտում: Միեւնույն ժամանակ ՄՄ-ն առավել ճկուն կառույց է, Մաքսային կանոնադրությունը չի հակասում ԱՀԿ պահանջներին:

Կարծում եմ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը նպաստել է նաեւ Հայաստանի որպես դիտորդի մասնակցությունը ՄՄ-ին, Երեւանի աշխատանքը ՄՄ երկրների Խառը հանձնաժողովի կազմում, ինչը թույլ տվեց ուսումնասիրել Հայաստանի զարգացման հեռանկարները ՄՄ-ում: Հայաստանը գիտակցում է, որ ԵՄ-ն հարուստ եւ միեւնույն ժամանակ իր կազմով ու ինտեգրման աստիճանով տարամակարդակ կազմակերպություն է: Այնտեղ կան առաջնորդներ, ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆրանսիան, բայց կան նաեւ հետնապահներՙ Բուլղարիան, Ռումինիան եւ այլն: Իսկ Հայաստանի շուկան եւ աշխատանքային ռեսուրսները կողմնորոշված են ավելի շատ դեպի Ռուսաստան, քան Եվրոպա: Այդ բոլորը միասին պատճառ դարձան, որ ուշադրությամբ եւ անշտապ կերպով համապատասխան որոշում ընդունվի ի նպաստ ՄՄ-ին եւ ԵվրԱսՏՄ-ին Հայաստանի անդամակցության:

Մանրամասները`«Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվել
Ամենադիտված