Սպիտակուցներով ամենահարուստ «ընկույզը» գետնանուշն է
Հասարակություն
Սննդաբան Անիտա Միրչանդանին նշել է, որ սպիտակուցի պարունակությամբ առաջատարը գետնանուշն է։ Նրա խոսքով՝ թեև բուսաբանական տեսանկյունից գետնանուշը պատկանում է ընդեղենին, այն սովորաբար դասվում է ընկույզների շարքին։ Այս մասին գրում է Good Housekeeping-ը։
Մասնագետի տվյալներով՝ գետնանուշի զանգվածի մոտ 25 տոկոսը սպիտակուց է։ Այն նաև ֆոլաթթվի, նիացինի և բիոտինի աղբյուր է։ Միրչանդանին խորհուրդ է տվել գետնանուշն ուտել բարակ կարմրավուն կեղևով, քանի որ այն պարունակում է հակաօքսիդանտներ։
Իսկ իսկական ընկույզների շարքում սպիտակուցի պարունակությամբ առաջատարներից է նուշը՝ մոտ 21 տոկոս։ Նուշը նաև հարուստ է բջջանյութով և վիտամին E-ով, որը կարևոր է մաշկի և տեսողության համար։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից