Նիկոլա Սարկոզին մերժել է կոռուպցիայի մեղադրանքները և բնավ չի ցանկանում վերադառնալ քաղաքականություն
Աշխարհ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր հեռախոսի գաղտնալսման աղմկահարույց սկանդալի կապակցությամբ հանդես է եկել դիմումով: Figaro թերթը հրապարակել է ծավալուն ուղերձը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Մարտ ամսվա սկզբին հասարակայնության սեփականությունն է դարձել այն տեղեկատվությունը, որ քննիչները գաղտնալսել են նախկին նախագահի և նրա փաստաբան Տիերի Էրզոգի խոսակցությունները: Դա արվել է Սարկոզիի՝ 2007 թվականի նախագահական արշավի ֆինանսավորման կոռուպցիոն բաղադրիչի հետաքննության շրջանակներում:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ նախկին նախագահն իբր ազդդեցություն է գործել հետաքննության ընթացքի վրա՝ հասնելով գործի վարույթի փակման: Սարկոզին մերժում է այդ մեղադրանքները և պահանջում է անցկացնել գործի բոլոր հանգամանքների թափանցիկ հետաքննություն:
Հանրապետության նախկին ղեկավարն առաջին անգամ պաշտոնապես պատասխանել է իր քաղաքական ապագայի և 2017 թվականի նախագահական ընտրություններում թեկնածության առաջադրման հնարավորության վերաբերյալ հարցին: «Ես այսօր նվազագույն իսկ ցանկություն չունեմ մասնակցելու երկրի քաղաքական կյանքին»,- հայտնել է նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու